Օրվա լրահոսը

Մեղադրյալների ցանկն ընդլայնվեց

Մարտի 30-ին «Հիմնադրամն ընդդեմ նախարարության» հրապարակմամբ անդրադարձել ենք «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի տնօրեն, ՀՀ մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանի բողոք-դժգոհությանը՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից: Տիկին Պողոսյանը պնդում էր, որ տիկին Հակոբյանը  խախտել է մի շարք օրենքներ եւ իրավական ակտեր: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թամարա Պողոսյանը պետք է բանավիճեր

«ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆԸ» ԿԱՆՉՈՒՄ Է

Էջմիածինցի գրողն ու ծրագրավորողը դրսում ապրող բոլոր հայերին առաջարկում է հայրենիքի հետ կապող օղակ ստեղծել եւ իրենց այս երկրի տեր զգալ: ՀՀ սփյուռքի նախարարության ամենատարածված «Արի տուն» ծրագրի նման մի նախաձեռնություն Էջմիածնում է ծնունդ առել եւ կոչվում է «Հայրենի տուն»: «Արի տուն»-ի հետ իրենց նմանությանը ծրագրի հեղինակ Գրիգոր Մաչանենցը (Գրիգոր Բաբախանյան) այնքան էլ համամիտ չէ:

ԿԻՆԸ՝ ԻՐ ՄԵՔԵՆԱՅՈՎ Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 13.30-ին 38-ամյա Ինգա Շ.-ն «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայով Անդրանիկի փողոցի թիվ 20 տան դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա մի տղայի եւ նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն: ԲԱԽՈՒՄ Երեկ ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.30-ին 24-ամյա Անդրանիկ Պ.-ի վարած «Օպել» մակնիշի

ԱՀԱԶԱՆԳ՝ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՀԱՄԱՐ

Նախորդ օրը «Առավոտը» ահազանգ է ստացել արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Վալերիկ անունով երիտասարդի համար: Նա «Կոշ» ՔԿՀ-ից 7 ամիս առաջ տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց. միզուղիների հետ կապված սխալ վիրահատման հետեւանքով նրա առողջական վիճակը ծանր էր: Թերթին ահազանգողը պնդում էր, որ նրա կյանքին վտանգ է սպառնում: Մենք նախորդ օրը դիմել ենք նաեւ ԱՆ ՔԿՀ

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԹԱՄԱՄՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում որպես խափանման միջոց երկամսյա կալանքի ենթարկելու որոշում է կայացվել երկու բարձրաստիճան ոստիկանների եւ մեկ «օրենքով գողի» նկատմամբ: Նախ՝ դռնփակ նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանը քննարկել եւ բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի՝ օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու մասին:

733 փամփուշտ չի արձակվի

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 12-13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է կողոպուտի 1 դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը, իսկ խարդախության 5 եւ խուլիգանության 2 դեպքն էլ բացահայտվել է: Բացահայտվել է նաեւ գողության 8 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 4, գողության՝ 3 եւ խարդախության՝ 1

Պաշտպանյալն անկեղծ չէ՞ր

Կտրուկ փոփոխություններ ՀՔԾ-ում. բոլոր վկաները փոխել են  նախկինում տված ցուցմունքները Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վ. Ղազարյանի նախագահությամբ, արագացված կարգով քննել ու «Վանաձոր» ՔԿՀ կալանավոր Արմեն Պետրոսյանին դատապարտել է ազատազրկման՝ 2,5 տարի ժամանակով: Նշենք, որ ամբաստանյալը իրեն մեղավոր է ճանաչել եւ չի ցանկացել վերաքննիչ բողոք ներկայացնել: Արմեն Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրօրի 319

ՔՆՆԻՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՉԱՓԸ

Ինչո՞ւ են թմրամիջոցները լինում զգալի, խոշոր, առանձնապես խոշոր Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժանմունքի պետ Արգիշտի Տոնոյանի վարույթում է գտնվում Գրիգոր Արեւյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը: Քրեական գործը 2 հատորից էր՝ 1442 էջից: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է այս տարվա մարտի 28-ին: Գրիգոր Արեւյանը մեղադրվում է ափիոն տեսակի թմրամիջոց ձեռք բերելու համար: Ըստ Արեւյանի պաշտպան Ամալյա

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐ, ԶԳՈՒՇԱՑԵՔ

Օդերեւութաբանական ծառայությունները ահազանգել են, որ ապրիլի 12-14 հատվածում գիշերը կարձանագրվի բացասական ջերմաստիճան: Անցած գիշեր ձյուն է տեղացել Տավուշում եւ Վայոց ձորում: Գյուղացու բերքը փրկելու համար մասնագետները առաջարկում են պտղատու այգիներում վառել տորֆի հետ խառնած թաց բուսական մնացորդներով խարույկներ, գոմաղբ, կենցաղային թափոններ, որոնցից արձակված առատ ծուխը ցրտահարությունից հնարավորինս կպաշտպանի նոր ծաղկած ծառերն ու մշակաբույսերը: Խորհուրդ է

10 մլն-անոց Nissan է վարում, 5000 դրամ չի ուզում տա

Պտղնիի գյուղապետը բյուջեի հաշվին թանկ մեքենաներ վարելու համար փող ունի, իր համայնքի բնակչի կյանքը փրկելու համար՝ ոչ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի գյուղապետի ծառայողական մեքենան 2008 թվականի արտադրության «Nissan Altima» է: Այն գնվել է հենց 2008-ին՝ հատուկ Պտղնիի գյուղապետի համար: Հարցն այն չէ, որ գյուղապետն արժանի չէ, որ «Նիսսան Ալթիմա» քշի կամ Պտղնիում ի՞նչ կարիք կար

ԳԼԽԱՐԿԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՐԵԼԻ Է ՄԱՐԴՈՒ ՄՏՔԵՐԸ ԿԱՐԴԱԼ

Այս գյուտի հեղինակն առաջարկում է այդ գլխարկի միջոցով ստուգել նաեւ մեր պաշտոնյաներին Պրոֆեսոր Մ. Հյուլլը այս գյուտի համար արժանացել է Բելգիայի Բոդուա թագավորի անվան ֆոնդի մրցանակին: Լուսանկարում մտքեր կարդացող սարքն է: Եթե մի քանի տարի առաջ մարդու մտքերը կարդալու հնարավորոթյունը միայն ֆանտաստիկ ֆիլմերում էինք տեսնում, ապա այսօր այն արդեն իրական կյանքում էլ հնարավոր է: Եվ

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑԻՆ ՄԻ ՈՍՏԻԿԱՆ ԵՎ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ»

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, երկու երկամսյա կալանքի ենթարկելու որոշում է կայացվել. մեկը՝ հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող», «Օշականցի Գեւորիկ» մականունով հայտնի Գեւորգ Մելիքյանի (ձախից) առնչությամբ: Հիշեցնենք, որ նրա մոտ ոստիկանները հայտնաբերել էին 6,2 գրամ ափիոնանման զանգված: Մեկ այլ դեպքում դատավոր Պապոյանը դռնփակ նիստում երկու ամսով կալանքի

ԿՐԿՆԱԿԻ ԾԱՎԱԼՈՎ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» փաթեթի շրջանակներում յուրաքանչյուր ամիս հատկացվող գերարագ ինտերնետի ծավալը կրկնապատկվել է: Նախկին 5ԳԲ-ի փոխարեն, որում հաշվարկվում էր թե ներբեռնվող եւ թե վերբեռնվող տվյալների ծավալը, այժմ տրամադրվում է առանձին 5ԳԲ գերարագ ինտերնետ ներբեռնման եւ 5ԳԲ գերարագ ինտերնետ՝ վերբեռնման համար: Նմանապես, «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» փաթեթի բաժանորդները

Քվեարկությունը շարունակվում է

Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՍՊԱՆՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ

Ապրիլի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Բերնար Ֆասիեն ու Ռոբերտ Բրադկեն, նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այցելել են Ադրբեջանի Աղդամի շրջանի Օրթա Հարվանդգյուղ եւ հանդիպել «հայ դիպուկահարների կողմից սպանված 9-ամյա Ֆարիզ Բադալովի ընտանիքի հետ»: Այդ մասին հաղորդում է APA գործակալությունը: Աղբյուրի մատուցմամբ, համանախագահները, բացի Ֆարիզի ծնողների հետ հանդիպելը, նաեւ դիտարկել

Օլիգարխիկ քաղաքականություն ՏՏ ոլորտում

Ինչո՞ւ է Հայաստանը Համաշխարհային տնտեսական  ֆորումի տվյալներով՝ հետընթաց ապրում Չնայած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն արդեն տասնամյակից ավելի մեր երկրում հռչակված է գերակա ճյուղ, պատկան մարմիններն էլ՝ ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի, ամեն առիթով հայտարարում են, թե ոլորտի զարգացման համար անհրաժեշտ քայլեր են իրականացնում, հայեցակարգեր մշակում, միջոցառումներ, ֆորումներ, սեմինարներ կազմակերպում, բայց Հայաստանը համաշխարհային զեկույցներում միայն հետընթաց է

ԲԵՆԶԻՆԻ ԳԻՆՆ ԱՎԵԼԻ Է ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ

Մեր երկրի բենզինի շուկայում «կարգավորումնե՞ր» են արվում Միջազգային շուկայում վերջին 3 ամիսների ընթացքում բենզինի գինը մոտ 30%-ով թանկացել է, ինչի հետեւանքով Հայաստանում այս վառելիքի 1 լիտրի գինը դարձել է 430 դրամ: Բենզինի հնարավոր թանկացման մասին մասնագետներն ահազանգում էին դեռ տարեսկզբին, երբ այս վառելիքի 1 լիտրի գինը դարձել էր 390 դրամ: Բենզալցակայաններում աննախադեպ թանկացումներ չարձանագրելու, մեծ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Եվ հերքեց իր հրաժարականի մասին լուրերը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ի վերջո դարձավ հրապարակային ու հասանելի եւ, ԱԺ նիստից հետո կանգնելով ԶԼՄ-ների առաջ, պատասխանեց բոլոր հնարավոր եւ անհնարին հարցերին: Եվ ճիշտ արեց, հակառակ դեպքում մենք՝ լրագրողներս, այդպես էլ չէինք իմանա, որ կովը մաքուր ձեռքերով կթելու մասին արդեն թեւավոր դարձած արտահայտությունը ոչ թե մեր երկրի

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՑ ՀԵՌՈՒ

«Թուրք նախարարը, Չավուշօղլուի օրինակով, արդեն որերորդ անգամ եվրոպական կառույցում ունեցած դիրքը «խառնում է» Թուրքիայում ունեցած իր պաշտոնի հետ՝ մոռանալով, որ ղեկավար պաշտոն է զբաղեցնում ժողովրդավարության հիմնարար արժեքներ կրող միջազգային կառույցում, ինչը վերստին ապացուցում է, որ իրենք բավականին հեռու են եվրոպական արժեքներից: Եվ ընդհանրապես, Թուրքիան կամ այդ երկրի արտգործնախարարը չեն, որ պետք է խոսեն արցախյան հիմնախնդրի

ԿՈԱԼԻՑԻԱՆ՝ ՎԱՀԱ՞Ն

«Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը կառավարությանը հարցրեց, թե մինչեւ ե՞րբ «կոալիցիայի անդամ պաշտոնյա լինելը պետք է վահան ծառայի իսկական կաշառակերների եւ կոռուպցիոներների համար, ե՞րբ է իսկապես արդարադատություն հաստատվելու Հայաստանում»՝ մատնանշելով, որ Վերահսկիչ պալատի կողմից սոցիալական ապահովության ոլորտում խոշոր կոռուպցիոն երեւույթների հայտնաբերման փաստի առթիվ Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի նկատմամբ ոչ մի քրեական

Ե՛Վ ԳՈՎԵՑԻՆ, Ե՛Վ ՔՆՆԱԴԱՏԵՑԻՆ ՎՐԱՍՏԱՆԻՆ

Երեկ ԵԽԽՎ-ն քննարկեց Վրաստանի ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների կատարման հարցը, որի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի պատվիրակության 3 անդամներ: Նախ՝ Եվրոպական ժողովրդավարներ խմբի անունից ելույթ ունեցավ Դավիթ Հարությունյանը, որն ընդգծեց Վրաստանում իրականացված էական բարեփոխումները եւ «հսկայական հաջողությունը կոռուպցիայի դեմ պայքարում»: Նաեւ նշեց. «Վերջին 2 տարիների ամենակարեւոր արդյունքը Վրաստանում աճող քաղաքական հասունությունն է՝ ոչ միայն կառավարման համակարգի,

«Ուղղակի ժողովրդի ջղերն են մաշվում»

Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները  չեն սպասում լուրջ «կատակլիզմներ» ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում առաջին նախագահը հայտարարեց, որ ակնկալում է մինչեւ ապրիլի 28-ի հանրահավաքը «հանուն երկխոսության մեր կողմից առաջ քաշված երեք նվազագույն պահանջները, որոնք են՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը եւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացումը, կատարված պետք է լինեն: Եթե դա տեղի չունենա,

«ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀՈՎԵՐ»

ՀԱԿ-ում այլախոհներից մեկի՝ Կարապետ Ռուբինյանի  դիտարկմամբ, Կոնգրեսը պատրաստվում է ԱԺ մտնել Հայ ազգային կոնգրեսը մինչեւ ապրիլի 28-ի հանրահավաքը, բնականաբար, չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել ու սպասել իր առաջնորդի՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարած «կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օրվան»: Կոնգրեսը ապրիլի 8-ի հանրահավաքից առաջ էլ, այսօր էլ ակտիվ քարոզչություն

ՁԵՌՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵԽԽՎ-ՈՒՄ

Հայաստանի պատվիրակության նամակի հետքերը կորցնելուց հետո հիմա էլ Թուրքիայի վարչապետին ապահովագրեցին անհաճո հարցեր լսելուց: Երեկ ԵԽԽՎ-ում հանդես գալով ուղերձով՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետո պատասխանեց պատվիրակների հարցերին: Նախավերջինը Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանն էր, որը հարց ուղղեց, թե ո՞րն էր հայ-թուրքական արձանագրությունների տակ ստորագրություն դնելու իմաստը, եթե Թուրքիան մինչ օրս շարունակում է հայ-թուրքական սահմանի

ՀԱՄՄԱՐԲԵՐԳ՝ ԶԵԿՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ ԵԽԽՎ-ին ներկայացրեց 2010-ի իր գործունեության մասին զեկույցը: Առաջինը նրան հարց ուղղեց Ջոն Պրեսկոտը, որը հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանի վերաբերյալ իր զեկույցում անդրադառնալո՞ւ է մարտի 1-ի զոհերի խնդրին: «Զեկույցը դեռ հրապարակված չէ,- պատասխանեց պրն Համմարբերգը:- Եվ ակնհայտ է, որ անդրադառնալու ենք 10 մարդկանց սպանությունների հետաքննությանը»: Ավելի ուշ Զարուհի Փոստանջյանը

Քվեարկությունը շարունակվում է

Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

637 ԱԴԱՄԱՆԴ՝ ՄԵԿ ԺԱՄԱՑՈՒՅՑՈՒՄ

Շվեյցարական ժամացույցների «Montre des Montres» ընկերությունը թողարկել է 2,8 մլն արժողությամբ «Hublot» ժամացույց։ Ինչպես հայտնում է «Luxist» կայքը, «Big Bang» հավաքածուի նոր մոդելը բաղկացած է ընդհանուր առմամբ 141 կարատի հասնող 637 ադամանդներից։ Ժամացույցի ստեղծման վրա աշխատել է 45 ադամանդագործ։ Հավաքածուի հիմնական առանձնահատկությունը տարբեր բարձր տեխնոլոգիաներ ունեցող նյութերի եւ թանկարժեք մետաղների համադրությունն է։

Հայտնաբերվել է անհայտ լուսանկարը

Լուսանկարիչ եւ Լեհաստանի Գդանսկ քաղաքում ցուցահանդեսի սեփականատեր Վլադիսլավ Ժուխովսկին մարտի 10-ին հայտարարել է, որ ձեռք է բերել լեգենդար լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի մինչ այժմ անհայտ լուսանկարը, որի վրա նշված է տարեթիվը՝ 1849թ., ինչը համընկնում է Շոպենի մահվան տարեթվի հետ։ Ելնելով լուսանկարի վրա եղած մակագրությունից՝ կարելի է դատել, որ լուսանկարի հեղինակը ֆրանսիացի լուսանկարիչ Լյուի-Օգյուստ Բիսոնն է։

Արդյոք առո՞ղջ է ձեր սիրտը

Թեստ-ախտորոշում 1. Սեռը ա) արական-1 միավոր բ) իգական- 0 միավոր 2. Տարիքը ա) մինչեւ 45 տարեկան- 0 միավոր բ) 45 տարեկանից բարձր- 1 միավոր 3. Որքա՞ն եք քայլում օրվա ընթացքում ա) 5 կմ-ից քիչ- 1 միավոր բ) 5 կմ-ից ավելի- 0 միավոր 4. Որքա՞ն եք նստած լինում օրվա ընթացքում ա) 75%-ից ավելի-1 միավոր բ) 75%-ից

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՒՐԾՔԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է

ԱՄՆ-ում եւ Եվրոպայում նկատվում է տղամարդկանց կրծքի մեծացման միտում. ցույց են տվել վերջերս կատարված ուսումնասիրությունները: Մեծ թվով տղամարդիկ են դիմում վիրաբույժների՝ կուրծքը փոքրացնելու համար: Մասնավորապես՝ ամերիկացի մեծ կուրծք ունեցող տղամարդկանց թիվն աճել է 5-6 տոկոսով։ Իսկ հիմնական պատճառը ստերոիդներ ընդունելն ու կտրուկ նիհարելու մեթոդներն են։ Բացի այդ, կրծքի մեծացման պատճառ կարող են դառնալ հակադեպրեսանտները եւ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930