Օրվա լրահոսը

2010-ԻՆ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ Ա՞Ճ

Ըստ Կենտրոնական բանկի կողմից երեկ հրապարակված այս տարվա 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի, ակնկալվում է, որ տարեվերջին մեր երկրի տնտեսական անկման ցուցանիշը կլինի 12-15%: ԿԲ կանխատեսումների համաձայն, 2010-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում սպասվում է ՀՆԱ-ի շուրջ 1% աճ՝ պայմանավորված տնտեսական իրավիճակի նկատվող բարելավումներով:

ՈՐՊԵՍ ԴԻՏՈՐԴ՝ $1 ՄԼՆ ԿՍՏԱՆԱՆՔ

Ազգային ժողովը երեկ վավերացրել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին պայմանագիրը: Հակաճգնաժամային հիմնադրամի նպատակը մասնակից երկրներին վարկավորման միջոցով աջակցությունն է՝ ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը հաղթահարելու նպատակով: Բացի այդ, կազմակերպության անդամ երկրները պետք է ձեւավորեն միասնական արտաքին տնտեսական քաղաքականություն: «ԵվրԱզԷՍ»-ի անդամներն են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: Հայաստանը եւ Մոլդովան հանդիսանում

«Ստելու համար նախարարին պետք է դատի տալ»

Կարծում է տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ Գյումրիում մամուլի ասուլիս տալով՝ ներկայացրեց Հայաստանի տնտեսության ողբերգական պատկերը, անխնա քննադատեց 2-րդ ու 3-րդ նախագահներին, խորհուրդ տվեց լուրջ չվերաբերվել ֆինանսների նախարարին, նրա «ստերին», ու անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը: Ըստ տնտեսագետի, վերջին 10-12 տարիներին, հատկապես Ռոբերտ Քոչարյանի օրոք, հանրապետությունում եղած տնտեսական զարգացումը «բացարձակ անպտուղ» է,

«Մենք քեզ անպատասխան չենք թողնի»

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հրապարակային հայտարարությանը: Հիշեցնենք. որ պատգամավորը մասնավորապես նշել է, թե ինքը գիտի, որ Հայաստանում պետական չինովնիկները զբաղված են փողերի լվացմամբ։ Դիմելով դատախազությանը եւ Կենտրոնական բանկին, վարչապետը նշել է, որ նրանք պարտավոր են հրապարակայնորեն արձագանքել Վ. Դալլաքյանի հայտարարությանը եւ պարզել՝ ովքե՞ր են Հայաստանում այն բարձրաստիճան չինովնիկները,

ԱՄԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐ ՕՐԵՆՔՆԵՐՆ ՈՒՆԻ

ՀԴՄ կտրոնների բոնուս ստացողները վստահեցնում են, որ հարկային տեսչություններում ինքնագլուխ սահմանափակումներ են անում ու ներկայացվող կտրոնների քանակը կրճատում: Օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀԴՄ կտրոնների պարգեւավճարների համակարգի հետ կապված մի որոշում էր ընդունել, ըստ որի՝ 4-րդ եռամսյակում այլեւս մեր քաղաքացիներին ՀԴՄ չշահած կտրոնների դիմաց հասանելիք բոնուսը չեն տալու, բացի այդ, հունվարից սկսած՝ բոնուսը հաշվարկելիս հանելու են

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«Ինչպես գիտեք՝ աշխարհի մի շարք երկրներում ընդունվել է օրենք, որը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը։ Ավելին, այդ երկրներից շատերում կա լրացուցիչ օրենք, ըստ որի՝ այն քաղաքացիները, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը, ենթարկվում են քրեական պատասխանատվության: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով ընդունել է Սահմանադրություն, որտեղ հստակ ամրագրված են մեր սահմանները եւ տարածքային ամբողջականությունը: Ես խոսքս ուղղում

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել իր թուրք գործընկեր Աբդուլա Գյուլին՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 86-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրել է նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը: Ուղերձի բովանդակության մասին, սակայն, նա ոչինչ չի հայտնել: Փոխարենը Ֆարմանյանը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը նույնպես Հայաստանի Անկախության օրվա առիթով շնորհավորական ուղերձ էր

«ՓԱՍՏԱՀԱՎԱՔԻ» ԱՆԴԱՄՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑԸ՝ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ

«Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրելու համար 2008թ. հոկտեմբերին ձեւավորված եւ 2009թ. մայիսին լուծարված Փորձագետների փաստահավաք խմբում ընդդիմության երկու ներկայացուցիչների՝ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի կողմից մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ մեկ ամբողջական զեկույցը կհրապարակվի մինչեւ այս տարեվերջ եւ կուղարկվի եվրոպական կառույցներին։ Այս մասին երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է Անդրանիկ Քոչարյանը:

ԴՐԱԿԱՆ ԿԱԶԴԵՆ ԼՂՀ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ

Ռուսաստանի նախկին վարչապետ Եվգենի Պրիմակովի կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից կշահեն բոլորը։ «Российская газетаին տված հարցազրույցում Պրիմակովը վերլուծել է իրավիճակը տարածաշրջանում՝ նշելով, որ հայ-թուրքական բանակցությունները կարող են դրական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վրա։-

ԹՈՒՐՔԸ ՉԻ ՀԱՄԱՐՁԱԿՎԵԼ, ԻՍԿ ԳԱԼՈՒՍՏԸ…

«Եթե իշխանությունում մեկը համարձակվում է 9 մլն հայությանն անվանել տականք միայն այն բանի համար, որ այդ 9 միլիոնը դեմ է հակահայկական այդ արձանագրություններին, ապա ինձ էլ է տականք անվանել։ Սա մարտահրավեր է։ Ընդունում եմ այդ մարտահրավերը»,- ըստ news.am-ի, երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարել է «Ուխտ Արարատի» միության ղեկավար, ԱՍԱԼԱ գաղտնի բանակի անդամ, Ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների

ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԱԽՃԱՆՎԵԼ ԷՐ

Այսպես են եվրոպացի փորձագետները գնահատել այն, որ ԶԼՄ-ները նույնպես քաղաքականապես բեւեռացվել էին մեր երկրում: Արգիշտի Կիվիրյանի դեմ մահափորձը եւս հիշատակվել է ԵԽԽՎ զեկույցում: ԵԽԽՎ Մամուլի ազատության հարցերով ենթահանձնաժողովի Լյուքսեմբուրգում կայացած լսումների ընթացքում հոկտեմբերի 26-ին հրապարակվել է զեկույց Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում մամուլի ազատության վիճակի մասին, որը ներկայացված է նաեւ ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում: Զեկույցը կազմած անկախ

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ` 35 ՏԱՐԻ ԱՆՑ

Այսօր Քաղբանտարկյալների միջազգային օրն է, ու այդ կապակցությամբ թվով տասը հ/կ-ներ երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է, թե հոկտեմբերի 30-ը որպես քաղաքական բանտարկյալների օր առաջին անգամ նշվել է 1974թ.-ին, խորհրդային «ուղղիչ աշխատանքային ճամբարներում»՝ ի հիշատակ քաղաքական ռեպրեսիաների միլիոնավոր զոհերի եւ ի հարգանք բոլոր նրանց, ովքեր անարդարացիորեն դատապարտվել են: «Ամոթալի է, որ այսօր,

ԱՌԱՆՑ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆԹԵՎ ԹՌՉՈՒՆ է

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ մամուլի ասուլիսում անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը վերաբերող հարցերին՝ ասաց. «Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը բավականաչափ տրամաբանական է. եթե մենք առաջինը վավերացնենք արձանագրությունները, մենք Թուրքիային առեւտուր անելու շանս կտանք, իսկ առեւտրի դիվանագիտությունն այսօր լայնորեն կիրառվում է դիվանագիտական պրակտիկայում, եւ Թուրքիան իր վավերացման դիմաց կարող էր պահանջել շատ ավելի լուրջ

ՄԻ ԾՎԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Թերեւս մեր սրտի զգայուն իմացությունը մեզ չի տալիս աշխարհաճանաչություն, քանի որ սրտով ապրած մեր իմացությունը պահանջում է նաեւ խոսք, ձայն, որն էլ հաստատում է, կնքում, վավերացնում՝ մեր ապրածը սրտով: Եվ երեւի թե այդ է պատճառը նաեւ, որ երբ առաջին անգամ հոգեհանգստյան պատարագի ժամանակ հնչեղ լսում ես բառը վեհահայր, ու երբ բակը մութ է, իսկ Գայանե

Էլի պատռեցին Հայաստանի եւ ԼՂՀ քարտեզները

Ոստիկաններն էլի խոչընդոտեցին բողոքի այն գործողությունը, որի մասին նախապես տեղյակ էր վարչապետը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ հանցագործության մասին հաղորդմամբ դիմել է ՀՀ ոստիկանապետին, գլխավոր դատախազին եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Հաղորդման մեջ նշվում է, որ ինքը եւ ՀՀ այլ քաղաքացիներ հոկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության շենքի առջեւ պաստառներով կազմակերպել էին բողոքի գործողություն՝ ընդդեմ հայ-թուրքական

«ԵՍ ՔԱՂԱՔԻ ՏՂԱ ԵՄ»

Այս «պարզ ճշմարտությունը» Վլադիմիր Կոստանյանին հույս է ներշնչում, որ 10-րդ ընտրատարածքում հաղթելու է Խորհրդարանական աշխատանքում ձեզ ի՞նչն է այդպես գրավել, որ որոշել եք զբաղվել դրանով՝ «Առավոտի» հարցին դերասան, Մալաթիա-Սեբաստիա համայնքի մշակույթի տան տնօրեն Վլադիմիր Կոստանյանը, ով իբրեւ պատգամավորության թեկնածու առաջադրվել է թիվ 10 ընտրատարածքում, պատասխանեց. «Հեռուստատեսությամբ դիտելով մեր ԱԺ-ի նիստերը՝ ես այնպիսի զգացողություններ եմ ունենում,

ՀԱԿ-Ն ԷԼ Է ԻՄԻՏԱՑԻԱՅՈՎ ԶԲԱՂՎԱԾ

Թեեւ հայտարարում է, որ իմիտացիոն գործընթացներին չի մասնակցում Այն բանից հետո, երբ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը հայտարարեց Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, ե՛ւ կուսակցության ներսում, ե՛ւ Հայ ազգային կոնգրեսում սկսեցին շրջանառվել «նրա հարցը» քննարկման դնելու մասին տեղեկություններ: Կոնգրեսում ասում են, թե նա դեմ է գնացել իրենց միասնական

ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՐՑԸ ՄՆՈՒՄ Է ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում անհամաձայնություն է հայտնել Հայաստանում շրջանառվող տեսակետին, թե պաշտոնական Բրյուսելն ավելի մեծ ուշադրություն է դարձնում «ֆուտբոլային դիվանագիտությանը», հայ-թուրքական հարաբերություններին, քան Հայաստանում ժողովրդավարության խնդիրներին. «Ժողովրդավարության, օրենքի գերակայության, արդար կառավարման, մարդու իրավունքների, նույն մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետ կապված հարցերը միշտ էլ Հայաստանի իշխանությունների հետ բանակցությունների

Հոկտեմբերի 29

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր բանակցություններ վարելու համար արդյունավետ օր է: Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հետեւեք ձեր սրտի ձայնին, պարտադրված ոչինչ մի արեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Պետք չէ կենտրոնանալ անհեթեթ մտքերի վրա, մտածեք հաճելի պահերի մասին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր ծանոթությունները ոչ միայն հաճելի, այլեւ օգտակար կլինեն ձեզ ու ձեր աշխատանքին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր աշխատանքի նկատմամբ անտարբեր

ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է

Որ սպասվում է անակնկալներով մենահամերգ Երգիչ Ռազմիկ Ամյանը առաջիկա իր մենահամերգին խոստանում է անակնկալներով լի օր եւ նոր երգեր: Նոյեմբերի 4-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգից առաջ երգիչը երեկ լրագրողների հյուրն էր: Հանդիպման ժամանակ Ռ. Ամյանն անկեղծացավ. «Նման լայնամասշտաբ համերգի պահանջն արդեն զգացվում էր ու համերգով ներկայանալու պահը հասունացել էր»: Հանդիսատեսին երգիչը կներկայանա

Անտվերպենում հիշեցին Թումանյանին

Բելգիայի Անտվերպեն քաղաքի «Նուարդ» հայկական մշակութային միությունը հոկտեմբերի 24 -ին կազմակերպել էր երեկո՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակին: Երեկոյի մասնակիցները մեծ ուշադրությամբ ծանոթացան բազմաթիվ լուսանկարների, փաստաթղթերի պատճենների, նոր լույս տեսած գրքերի հետ: Թումանյանի կյանքի, գուծունեության եւ ստեղծագործության մասին խոսեց միության նախագահ, տեղի «Լրագիր» ամսաթերթի գլխավոր խմբագիր Գեւորգ Մինասյանը: Այնուհետեւ ասմունքեց Սոնա Պետրոսյանը:

ԱՂԱՆԴՆԵՐԸ ԿԵՂԾ ՀՈՒՅՍԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ

Յուրաքանչյուր աղանդ մարդուն զրկում է սեփական կարծիք ունենալուց «6 տարեկանից հոգեւոր խմբակ էի գնում, մայրիկս ապաշխարել էր, ինձ ու եղբորս էլ տարավ: Երբ սիրահարվեցի, դեռ դպրոցում էի սովորում, բայց հավատքի տեղն ասում էին՝ ժամանակից շուտ ընկեր չպահես, ես էլ սկսեցի դա ընդունել: Սրանից ինձ մոտ նյարդային խանգարումներ առաջացան, 9-րդ դասարանը կիսատ թողնելով՝ էլ դպրոց չգնացի:

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Վարդան Գրիչենցի՝ Բաբկեն Վարդանյանի «Տարոն, տարոնականություն եւ հայոց բանակ» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստի ու մշակույթի գործիչներ: Աշխատության բուն ասելիքը տարոնականության էության բացահայտումն է եւ հանրության շրջանում այդ էության արմատավորումը, ինչին կարելի է հասնել

ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ՝ ՆԱԵՎ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ…

Ամերիկյան բիզնես-կենտրոնում երեկ քննարկվեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ գործող օրենքը, որն ընդունվել է 2003թ. սեպտեմբերի 23-ին: Առաջարկվում է տեղեկատվության հրապարակման մատչելիություն՝ պաշտոնական տեղեկագրերով, զանգվածային լրատվության միջոցներով, ինտերնետով կամ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներով: Հավանաբար, օրենքի նախագծի հեղինակները մտածեն անվերահսկելի ինտերնետային հնարավոր մեքենայությունների մասին էլ, որովհետեւ այն կարող է միջոց դառնալ ԶԼՄ-ին սխալ տեղեկատվություն փոխանցելու առումով: Խմբագրվել

Արտաքուստ խիստ, բայց աննկարագրելի բարի

Դաշնակահար, կոմպոզիտոր, անվանի մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Գեորգի Սարաջեւի ծննդյան 90-ամյակի առթիվ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հոկտեմբերի 23-ին մեկնարկած երաժշտական փառատոնը կեզրափակվի նոյեմբերի 2-ին՝ «Ա. Խաչատրյան» համերգասրահում: Փառատոնային համերգաշարի առաջին օրը իրենց կատարողականությամբ փայլեցին Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի Գայանե Գեղամյանը, դաշնակահարուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Ներսիսյանը: Այսօր Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում հանդես կգան դաշնակահարուհիներ, միջազգային

Աբրահամը նախանշում է հունվարի 23-ը

IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (նա քաշային կարգը փոխելու որոշում կայացնելու պատճառով անձամբ վերադարձրել է իր չեմպիոնական գոտին) միջին քաշային կարգերում աշխարհի նախկին եւ ներկայիս վեց չեմպիոնների միջեւ կազմակերպված «Super Six» գերմրցաշարի շրջանակներում իր երկրորդ մենամարտն Անդրե Դիրրելի հետ, հնարավոր է, որ անցկացնի Նյու Յորքում: Այս մասին լրատվամիջոցներին նա անձամբ է օրերս հայտարարել:

Առաջադիմում են

Նովի Սադում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունում երեկ հայ մարզասերներն անհամբերությամբ էին սպասում 7-րդ տուրի տղամարդկանց մրցաշարի Ադրբեջան-Հայաստան սկզբունքային հակամարտությանը: Որքան հիշում ենք, միջազգային ամենաբարձր կարգի մրցումներում այս երկու երկրների ընտրանիների հակամարտությունում առավելությունը մեր տղաների կողմն է: Սակայն Ադրբեջանի թիմը Եվրոպայի այս առաջնությունում հանդես է գալիս վերելքով՝ մինչ Հայաստանի հետ հանդիպելը տանելով

ՊՈՂՈՍՅԱՆԸ՝ ՄԱԵՍՏՐՈՅԻ ԴԵՐՈՒՄ

Հոկտեմբերի 31-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Վիգեն Չալդրանյանի նոր ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը անվանվել է «Մաեստրո», գլխավոր դերում հանդես է եկել Միքայել Պողոսյանը, տեղեկացնում է tert.am-ը: Ֆիլմում Միքայել Պողոսյանը սիմֆոնիկ նվագախմբի մաեստրոն է, ում հեղինակած ռեքվիեմը ֆիլմի ավարտին հնչում է որպես քաղաքի ռեքվիեմ: Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկում Վիգեն Չալդրանյանը նշել է, որ այս ֆիլմով փորձ է

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ

Ինչպես տեղեկացնում է մրցույթի պաշտոնական կայքը, այսուհետեւ հանդիսատեսը հնարավորություն կունենա քվեարկել հավանած մասնակցի օգտին ոչ թե շոուի ավարտից հետո՝ 15 րոպեի ընթացքում, այլ «Եվրատեսիլի» հենց սկզբից: Հիշյալ կանոնը, ըստ «Արմինֆոյի», կգործի մրցույթի կիսաեզրափակիչների եւ եզրափակիչի ժամանակ: Սա մրցույթի կանոնների առաջին փոփոխությունը չէ: Այս տարվա սեպտեմբերին որոշում էր ընդունվել, որի համաձայն` քվեարկությանը մասնակցած անձնավորության մասին տեղեկատվություն

Տիկնիկային թատրոնում խնդիրները շատ են

Կվերանորոգվի՞, արդյոք, վանաձորյան թատրոնը Վանաձորի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Տիկնիկային թատրոնը որպես այդպիսին միակն է Լոռու մարզում: 1992թ. որպես ծաղկի սրահ (առաջինն էր քաղաքում) կառուցված այս շենքի մասին քաղաքային մամուլը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է: Շենքը կարոտ է հիմնանորոգման եւ ջեռուցման կայուն համակարգ ունենալու: «Լոռու մարզ» թերթում վերջերս տպագրված խնդրահարույց հոդվածը առիթ հանդիսացավ, որ այցելեմ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031