Օրվա լրահոսը
ԻՆՉՈ՞Ի ԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՐՑՆՈՒՄ
Ըստ սոցիալիստների՝ պատճառը տիրող անարդարությունն է Սոցիալիստական կոնֆերանսի ներկայացուցիչները գտնում են, որ մեր երկրի ռազմավարական անվտանգության հիմնահարցը պետք է լինի արդարությունը: Քանի որ ինֆորմացիոն պատերազմում մեր երկիրը տանուլ է տվել Ադրբեջանին՝ կրելով ագրեսորի պիտակ, կոնֆերանսի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն իրավիճակն անհապաղ շտկելու համար առաջարկում է համախմբել ազգային մտածողություն եւ ազգային պետություն կառուցելու
Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպե՞ս է վերաբերվում ՀԱԿ անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանի այն տեսակետին, թե ԼՂՀ եւ հայ-թուրքական հարցերում արագացված գործընթացներ չկան, որոնք կհանգեցնեն մեր երկրում քաղաքական փոփոխությունների: «Առավոտի» հարցին պարոն Շիրխանյանը պատասխանեց. «Ո՞րն է, ըստ Գալուստ Սահակյանի «համընթաց զարգացումը»: Այն, որ աշխարհն աշխատում է ի օգուտ Ադրբեջանի՞: Իսկ դրա փաստերը բազմաթիվ
ՓԱԽՈՒՍՏ ՓՈՇՈՒՑ
Չնայած կիրակի օրերին ինձ ոչ ոք չի զանգահարում, քանի որ անջատում եմ հեռախոսս, միեւնույն է, չեմ սիրում փոշին, որովհետեւ հեռախոսի լռությունը ընդամենը ազատություն է, իսկ փոշին` մահ: Եվ քանի որ այդ օրը իմ մենության օրն է, ու անզանգահարության հեղինակը ես եմ, դրսում իմ թողած աշխարհը՝ առանց դուռ ու լուսամուտ թակելու, միեւնույն է, ներխուժում է իմ
ՀԱՅՐԵՆԻ ԲՆԱՇԽԱՐՀԻ ՑՈԼԱՆՔԸ
«ՎՄՎ-Պրինտ» հրատարակչությունը՝ տնօրեն Վահրամ Մնացականյանի նախաձեռնությամբ ու հրատարակչության միջոցներով, լույս է ընծայել գիտական աշխարհին քաջ հայտնի թռչնաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր Մարտին Ադամյանի «Հայրենի բնաշխարհի ցոլանքը» գիրքը։ Այն հաճելի անակնկալ է նրանց համար, ովքեր սիրում եւ ուսումնասիրում են հայրենի բնությունը, զորավիգ են մեր բնաշխարհի պահպանության գործին։ Թվում էր, թե իր մեծ ճանաչման արժանացած աշխատություններից հետո, որոնց
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ «ՋԱՐԴՈՒՄ» ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԸ
«Նախորդ շաբաթվա ուրբաթ օրվանից սկսած՝ ադրբեջանցի հակերների կողմից հայկական կայքերի վրա կրկին մեծ թվով հարձակումներ են սկսվել, որոնք ուղղված են եղել պետական եւ պարզապես am տիրույթում գտնվող կայքերի վրա, հայկական բնույթի com-ով կամ ru-ով կայքերը չեն վնասվել»,- երեկ «Արմատ» ակումբում հայտնեց «Smart systems» ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանը: Բանախոսը չներկայացրեց հարձակման ենթարկված կայքերի ցանկը, բայց նշեց,
Աշունը՝ «ReadingFest»-ով
Կամ ինչպես ձերբազատվել կեղծ նորարարության եւ սեքսապաթոլոգիկ թեմաների ծանրությունից ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Ազգային թատերական ստեղծագործական միավորումը (ԱԹՍՄ) աշնանը Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում կանցկացնեն «ReadingFest» դրամատուրգիական ընթերցումների առաջին փառատոնը: «Առավոտը» հանդիպեց թատերագետ, ԱԹՍՄ-ի նախագահ Արա Խզմալյանի հետ, խնդրելով նախ ներկայացնել իրենց նախաձեռնության նպատակը: «Չարչրկված մի ճշմարտություն կա՝ դրամատուրգիական երկի կառուցվածքը պայմանավորված է բեմական իրականության առանձնահատկություններով,
ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԶՏՎՈՒՄ ԵՆ
Ջերմուկում շարունակվում է շախմատի ՖԻԴԵ-ի «Մեծ մրցանակի» խաղարկության հինգերորդ մրցաշարը Չորրորդ տուրում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հերթական անգամ ապացուցեց իր բարձր կարգը՝ սպիտակ խաղաքարերով առավելության հասնելով մեր ժամանակների ուժեղագույն վարպետներից մեկի՝ իսրայելցի Բորիս Գելֆանդի նկատմամբ: Տիգրան Պետրոսյանի այս հուշամրցաշարում առայժմ հաղթանակ տանել չի հաջողվում մեր մյուս շախմատիստին՝ Վլադիմիր Հակոբյանին, որը նաեւ չի պարտվում: Նա իր խաղացած
ՊԱՅՔԱՐ՝ ՀԱՅ ՄՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Բելգիայի «Նուարդ» հայկական մշակութային միության նախագահը քարոզում է չկորցնել հայկականությունը «Բարեկամություն» անսամբլը ելույթի ժամանակ: «Նուարդ» հայկական մշակութային միության նախագահ Գեւորգ Մինասյանը: Գ. Մինասյանը՝ ազգային փոքրամասնությունների փառատոնին մասնակից այլազգի կանանց հետ: Պահպանելով հայի դեմքը… «Նուարդ» միությունը ստեղծվել է 2000թ. Բելգիայի Անտվերպեն քաղաքում: Միության նպատակն էր համախմբել հայերի ուժերը, որը սկզբում միայն մշակութային ուղղվածություն ուներ: Հետագայում ուղղվածությունը
Հաղթող գրքեր
Հայաստանում հրատարակված 2 գիրք հաղթող է ճանաչվել ԱՊՀ պետությունների «Գրքի արվեստ» 6-րդ միջազգային մրցույթում: Ըստ «Արմինֆոյի», Գագիկ Բաղդասարյանի «Երեւան» եւ Վան Խաչատուրի «4-19-րդ դարերի հայկական ճարտարապետության գույնը» ալբոմներն առաջին կարգի դիպլոմների են արժանացել՝ «Տպագրվել է Համագործակցությունում» եւ «Արթգիրք» անվանակարգերում: Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը կկայանա սեպտեմբերի 4-ին, Գրքի 12-րդ մոսկովյան միջազգային ցուցահանդես-վաճառքի շրջանակներում:
Գազազի շունչը՝ Հայաստանում
«Գազազը երազում է Երեւանը դարձնել թանգարան բաց երկնքի տակ»,- երեկ կայացած ասուլիսին հայտարարեց լոսանջելեսաբնակ ճանաչված քանդակագործ, գեղանկարիչ Էմիլ Գազազի կինը՝ «Airian Dome of fine Art»-ի տնօրեն Մանե Հայրյանը: Ինչ վերաբերում է Էմիլ Գազազին, նրա հետ «Առավոտը» ծավալուն հարցազրույց տպագրել է անցյալ տարի (2008.02.07, «Հանճարի հետեւում հանճարեղ կին կա»): Հավելենք, որ արվեստագետը ցուցահանդեսներով հանդես է եկել
Արթոն՝ Ազգային ժողովում
Այսօր «Ազգային ժողովի բաց դռներ» ծրագրի շրջանակում Արթո Թունչբոյաջյանը եւ նրա Arminian Navy Band-ը հանդես կգան ԱԺ այգում: Համերգի կազմակերպիչներից Արմինե Անտիկյանը հայտնեց, որ այդկերպ ձեւավորվում է ԱԺ դարպասները հանրության առաջ բացելու գեղեցիկ ավանդույթ. «Ժողովուրդը, որ սովոր է ճաղերի արանքից նայելու այգուն, այժմ հնարավորություն ունի ներս մտնել, զբոսնել ու վայելել: ԱԺ նախագահի կողմից այդ գաղափարը
ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԻ ԶՈՀԵՐԸ
Տերյան 23 եւ 25, ինչպես նաեւ Հին Երեւանցու (նախկին՝ Լալայանց 37) շենքերի ոդիսականը Տերյան 23 եւ 25, ինչպես նաեւ Հին Երեւանցու (նախկին՝ Լալայանց 37) շենքերի բնակիչները իրենց խնդրով դիմել են նախագահին, վարչապետին, քաղաքապետին ու հնարավոր բոլոր ատյաններին: Նրանք բոլորը ՀՀ կառավարության հ. 347 որոշման, այն է՝ «բացառիկ գերակա հանրային շահի» զոհերն են: Նշենք, որ Լալայանց
Մետրո մտեք անձրեւանոցով
Անձրեւոտ օրերին մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարան պետք է անձրեւանոցով մտնել, քանի որ դրամարկղի մոտ առաստաղից անձրեւաջրեր են կաթում: Սակայն ժետոնը գնելուց հետո էլ պետք չէ անձրեւանոցը փակել. շարժասանդուղքով բարձրանալիս անձրեւակաթիլների հետ առաստաղի ծեփն ու գաջն էլ են թափվում ուղեւորների գլխին: Այստեղ անձրեւանոցը կարելի է փակել միայն գնացք նստելուց հետո: Այս կայարանից դեպի Սասունցի Դավթի արձանի
Ամառը ձմռան հետ կապ չունի
Այն, որ այս ամառ շատ անձրեւային էր, չի նշանակում, որ աշունը եւս առատ է լինելու անձրեւներով կամ ձմեռը ցրտաշունչ է լինելու: Երեկ ի հակառակ լրագրողների կանխատեսումների, վստահեցրեց Հայպետհիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Չնայած ամառային տեղումներին, օդերեւութաբանների համոզմամբ, սեպտեմբերին տեղումների հավանականությունը քիչ է եւ ակնկալվում է բարձր ջերմաստիճան: Ըստ Զ. Պետրոսյանի, ամառային խոնավ եղանակը
Կկապե՞ն ամրագոտիները
Առաջիկա 5 տարվա ընթացքում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կնվազի 10 տոկոսով: Այսպիսի ակնկալիքով է երեկ կառավարությունը հաստատել ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային ռազմավարությունը եւ 5 տարվա գործողությունների ծրագիրը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության վիճակը Հայաստանում բարվոք չէ, մարդկային զոհերն էլ՝ շատ: Վարչապետը նիստին ներկա պաշտոնյաներին հորդորել է. «Դուք պարտավոր եք պահանջել ձեր վարորդներից,
ԴՊՐՈՑ՝ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Իսկ Վաղուհաս գյուղի բնակիչները դեմ են դրան Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վաղուհասի գյուղապետարանը որոշել է գյուղի 100-ամյա գերեզմանոցը քանդել, եւ մոտ 10 օր է բուլդոզերները գերեզմանոցը տակնուվրա են անում: Գյուղապետարանը պատճառաբանում է՝ իբր գերեզմանոցի տեղում ուզում են դպրոց կառուցել: Սակայն, ինչպես վաղուհասցիներն են ասում. «Գյուղում արդեն կա նորմալ պայմաններով գործող դպրոց: Բացի այդ, Վաղուհասում այնքան
ՃՆՇՈՒՄ ԵՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահների փոխարինման մասին լուրերի տարածումը տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով: «Արմինֆոյի» թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի քաղաքական հարցերի գծով ղեկավար Կիրո Մանոյանը: «Բանն այն է, որ, ամեն դեպքում, մարդկային փոխհարաբերությունները կարեւոր գործոն են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Եթե երեք
ԷՍ ԱՆԳԱՄ ԷԺԱՆ ՊՐԾԱՎ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ անակնկալ հարձակման է ենթարկվել: «News.am»-ի մատուցմամբ, դա տեղի է ունեցել իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հերթական ժողովի ժամանակ: Ինչպես գրում է թուրքական «Radikal» օրաթերթը, վարչապետի ելույթի ժամանակ ներկաներից մեկը տեղից վեր է կացել եւ բղավել նրա վրա՝ ասելով. «Երկու տարում երկու տրիլիոն ծախսեցիք: Այդպե՞ս եք կառավարելու այս երկիրը:
ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ
Վրաստանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է նախապատրաստում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի Սուխում այցի առնչությամբ: «ԱրմԻնֆոյի» փոխանցմամբ՝ ըստ «Բլաք սի պրեսի», այդ մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Նալբանդովը: «Այդ այցը միանգամայն անօրինական է եւ խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը: Ամենամոտ ժամանակներս բողոքի նոտան կհանձնվի Վրաստանում Շվեյցարիայի դեսպանությանն առընթեր ՌԴ շահերի սեկցիա: Պատահական չէ, որ Պուտինը
ՇՏԱՊԵԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչության պետ Մարսել Պետրոսյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզայի՝ ԼՂ հակամարտության կարգավորմանն ու շրջանակային համաձայնագրի ստորագրմանը մոտ լինելու մասին վերջին հայտարարություններին, նշել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորումը գերակա խնդիր է ԼՂՀ համար, «սակայն դա չի նշանակում, որ մենք համաձայն ենք ցանկացած գնով կարգավորմանը՝ այն էլ անկանխատեսելի
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՐԿԻ
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, ԵԱՀԿ Միսկի խմբի գործունեության եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացները տարբեր տրամաբանություն ունեն: «Նախ՝ Մինսկի խմբի շնորհիվ ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահները ժամանակ առ ժամանակ հանդիպում են, երբեմն հայտարարություններ են անում, ի հայտ են գալիս փաստաթղթեր: Երկրորդ՝ ԼՂ հիմնախնդրում ներգրավված են ոչ միայն կողմերը՝ հայերն ու ադրբեջանցիները, այլեւ՝ ամերիկացիները, ռուսներն ու ֆրանսիացիները, ինչը
«Թուրքիան կարող է պանթուրքիստական ծրագրեր բարձրացնել»
Քաղաքական ուժերը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին «Ավելի լավ է՝ մեր սահմանները փակ մնան»,- երեկ «Հայ-թուրքական հարաբերություններ. անցյալ եւ ապագա» խորհրդաժողովի ժամանակ իր կարծիքը բարձրաձայնեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը։ Վերջինիս համոզմամբ՝ Հայաստանի ուժը Թուրքիայի հետ բաց սահմաններ ունենալը չէ, այլ Հայաստան-Սփյուռք միասնական փոխգործակցությունը: Ուստի «համազգային մարմին» ստեղծելու անհարժեշտություն է տեսնում. «Իշխանությունը պետք է
ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱԿ-Ի ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի կարծիքով՝ դրանք մարդկանց օգնում են հավատալու եւ չհիասթափվելու – Պարոն Սահակյան, ՀԱԿ-ը մարզային հանդիպումների ակտիվ փուլում է, իշխանական ճամբարում գերիշխում են արձակուրդային տրամադրությունները. դրանք ադեկվա՞տ են միմյանց: – Չէի ասի, որ ՀԱԿ-ի կողմից ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում: Գոնե ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որն ունի մարզային, տարածքային ամբողջական կառույցներ, եւ մենք նման
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶԶՎԱԾՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՀԱԿ-ԻՆ
Հայ ազգային կոնգրեսում փորձում են լուծել նրանց խնդիրները Հայ ազգային կոնգրեսում ընդամենը այս տարվա հուլիսին ձեւավորված իրավական պաշտպանության հանձնախումբը, որի նպատակն է՝ զբաղվել նաեւ ՀՀ շարքային քաղաքացիների ապաքաղաքական գործերով, փորձել նրանց իրավական աջակցություն ցուցաբերել, նաեւ ստեղծել ներկայացված բողոքների շտեմարան՝ հետագայում դրանց ընթացք տալու համար եւ այլն, արդեն ամբողջ թափով գործում է: Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում շաբաթը
«ՀԱ՛Մ ՅԵՂՈՒՄ Է, ՀԱ՛Մ՝ ԴԱՂՈՒՄ»
«Անկախ ամեն ինչից, Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը սերունդները պատմության մեջ ոսկե տառերով կգրեն, որովհետեւ Մյասնիկյանից ժառանգած 30 հազար քառակուսի կիլոմետրի փոխարեն նա սերունդներին հանձնեց 45 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստան»,- երեկ «Դուպլեքս» ակումբում հայտարարել է Հայաստանի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Նա նաեւ հավաստիացրել է, որ նախկինում արած իր հայտարարությունը, թե ՀԱԿ-ը ՀՀՇ-ն է, սխալ էր մեկնաբանվել: «Իմ՝
Հայաստանի գավաթը՝ Արթուր Բաբայանին
Երեկ Վանաձորում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի գավաթի առաջնությունը, որին զուգահեռ՝ անցկացվում էր նաեւ մինչեւ 23 տարեկանների հանրապետության առաջնությունը: Մրցումների ավարտին «Առավոտը» հեռախոսազրույց ունեցավ մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, սպորտի փոխնախարար Սամվել Խաչատրյանի հետ: Մեզ հայտնի դարձավ, որ 26 ծանրորդների պայքարում երկրի գավաթին տիրացել է 105 կգ քաշային Արթուր Բաբայանը, որը երկամարտում ցույց է տվել 408 կգ արդյունք
Թեժ ճակատամարտերը դեռ առջեւում են
ՖԻԴԵ-ի «Grand Prix» մրցաշարի հինգերորդ խաղարկության երրորդ տուրում խաղացված յոթ պարտիաներից արդյունավետ ելք ունեցավ միայն ռուսաստանցիներ Եվգենի Ալեքսեեւ-Էռնեստո Ինարկիեւ դիմակայությունը, որում հաջողությունն ուղեկցեց սպիտակներով խաղացող Ալեքսեեւին: Մյուս պարտիաներում, այդ թվում նաեւ Իվան Չեպարինով-Լեւոն Արոնյան, Գատա Կամսկի-Վլադիմիր Հակոբյան, գրանցվեցին ոչ-ոքիներ: Այսպիսով, երեք տուրից հետո մրցանակային աղյուսակում կրկին եռիշխանություն է: Լեւոն Արոնյանը, Իվան Չեպարինովը (Բուլղարիա) եւ Պետեր
ՀԻՄՆԻ ԵՎՍ ՄԻ ՏԱՐԲԵՐԱԿ
Երեկ Հայաստանի ազգային գրադարանում կայացավ «Հայրենասիրական երգերի նոր ժողովածուի» շնորհանդեսը: Գրքում ընդգրկված է 16 հայրենասիրական երգ, որոնց թվում գրքի նախաձեռնող՝ բանաստեղծ, երաժիշտ Ամալյա Խաչատրյանը (գրական անունով՝ Արտեմիս) ներկայացրել է Հայաստանի ու բանակի նոր հիմների իր տարբերակները: Ամալյա Խաչատրյանը Հայաստանի հիմնի իր տարբերակը կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա է կառուցել ու առաջիկայում կներկայացնի համապատասխան մրցույթին:
Արամ Տիգրանի դին դեռեւս հողին չի հանձնվել
Թուրքական իշխանությունները թույլ չեն տալիս նրա մարմինը հողին հանձնել ծննդավայր Դիարբեքիրում Հայ-թուրքական հարաբերությունները դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու եւ ինչպես մեր կոալիցիոն նախկին գործընկերներից մեկը կասեր. «Իրեն զարմացնում է հայ-թուրքական սահմանների բացման համար հորթի հրճվանք ապրողների քանակը»: Նայեք, թե ինչ է կատարվում հարեւան երկրի ներսում եւ փոքր-ինչ հետաձգեք հրճվանքը, որովհետեւ վաղ է թռչկոտելը: Անցյալ շաբաթ
ԻՆՉՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՊԱՐԵԼՈՒՆ
Պարարվեստի քոլեջի խնդիրները՝ ըստ տնօրենի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի Երեւանի պարարվեստի պետական քոլեջը հիմնադրման օրվանից դարձել է ազգային ու դասական պարարվեստի դարբնոց: Ցավոք, վերջին մի քանի տարիներին 85-ամյա քոլեջը ոչ թե վերընթաց, այլ վայրընթաց ճանապարհով գնաց՝ ուսումնամեթոդական աշխատանքների ձախողման պատճառով: Հայտնի է 2005 թ. բարձրացված աղմուկը քոլեջի տնօրենի նշանակման խնդրի շուրջ: Թեեւ վերջապես բալետի անվանի արտիստ