Օրվա լրահոսը

«ՀԱՐԿԱՏՈՒ ԼԻՆԵԼԸ ՇԱՏ ԼԱՎ ԲԱՆ Է»

Մեկ տարուց ավելի է, ինչ անհատ տաքսիների վարորդները պարբերաբար կազմակերպվող ցույցերի միջոցով բողոքում են կառավարության կողմից իրենց լիցենզավորելու եւ հարկային դաշտ բերելու որոշման դեմ: Տաքսի ծառայությունները նրանց չմիացան եւ որոշեցին սուսուփուս, առանց աղմուկ բարձրացնելու, վճարել պետական տուրքը, սակաչափիչներ տեղադրել ու, մեղմ ասած, գլուխներն ազատել հարկայինից: Իսկ անհատ տաքսիների վարորդների ցույցերը տվեցին իրենց պտուղները, այն է՝

ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Թիվ 110 երթուղային տաքսիներից մեկի վարորդը որոշել էր անձամբ եւ շահավետ ձեւով լուծել կանգառից դուրս իջնելու ցանկություն ունեցող ուղեւորների հարցը՝ «տուգանել» նրանց, եւ «տուգանքը»՝ գրպանել:    

ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ

Երեւանի Հ/ա թաղամասում, ինչպես եւ մյուս համայնքներում, քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվել են ծառահատման աշխատանքներ: Օրեր շարունակ թափված ճյուղերը չեն տեղափոխվել, իսկ դրա հետեւանքով առաջացած աղբը այդպես էլ չի մաքրվել:    

ԳՈՀ Է, ՈՐ ԱՆԴԱՄ ՉԷ

Երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ գրող Սեւակ Արամազդի (Հովհաննիսյան) «Արմէն» վեպի եւ Մոսկվայում հրատարակված ռուսերեն բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Սեւակ Արամազդը հրատարակել է 6 գիրք, գեղարվեստական թարգմանություններ է արել գերմանալեզու գրականությունից, ունի նաեւ գրականագիտական եւ փիլիսոփայական հոդվածներ: «Առավոտի» հետ զրույցում գրողն ասաց. «Արմէնը» հայ էության, ճակատագրի գեղարվեստական վերարտադրումն է: Յուրաքանչյուր հայ կարող է իրեն ճանաչել

Ապրիլի 10

ԽՈՅ (21.03-20.04)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Երեկոյան կմասնակցեք խնջույքի: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք երեխաներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր առաջարկների շուրջ երկար մտածեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հարմար օր է գնումներ կատարելու համար: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բիզնեսում հաջողություն կունենաք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր եղեք համբերատար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Խոշոր գնում կատարելիս

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ

Տիրոջ խաչելություն եւ թաղում Ավագ ուրբաթ օրվա խորհուրդը ծանրացած է խաչելության պատմության վրա: Օրվա արարողություններն սկսվում են Ավագ հինգշաբթի երեկոյան Խավարման կարգով: Խավարում. Խաչելությունից առաջ Տիրոջ գլխին փշե պսակ դրեցին, ծաղրեցին, անարգեցին, ապա խաչեցին, ծարավը հագեցնելու համար ջրի փոխարեն լեղի տվեցին եւ մեռնելուց հետո էլ տեգով խոցեցին: Քրիստոս այս բոլոր չարչարանքները հանձն առավ եւ խաչափայտի

Կծու պղպեղը՝ իմունիտե՞տ

Մարդիկ, ովքեր «չար աչք» ունեն, օժտված են բացասական էներգիայով «Վերջերս ծաղկաման էի նվեր ստացել: Հարեւանուհիս եկավ ու սկսեց ժամերով զննել այն: Շատ էր հավանել ու անընդհատ ասում էր, թե ինչքան գեղեցիկ է: Հենց նա գնաց՝ ծաղկամանն ընկավ ու կոտրվեց: Բա աչք չի, ի՞նչ ա»,- պատմեց Գայանե Ղարիբյանը: Տիկին Գայանեն 45 տարեկան է: Նա հավատում է,

ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՏՆՎԱԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Անլեգալ հաստատվելու արդյունքը «Ես ինձ համարում եմ աշխարհի ամենաերջանիկ մարդը, չնայած ճակատագիրն իմ հանդեպ քմահաճ եղավ»,- «Առավոտի» հետ զրույցում անկեղծացավ երկու անգամ ամուսնացած, երեք տղաների մայր՝ 32-ամյա Աննա Ալավերդյանը: Դեռեւս 1993-ին՝ դպրոցն ավարտելիս, Աննայի նպատակներն ու ապագայի հետ կապված պլաններն այլ էին՝ պարապմունքներ, ընդունելության քննություններ, երազանք՝ դառնալ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտի ուսանողուհի: «Դպրոցն ավարտելուց

ԱՊՐԻԼՄԵԿՅԱՆ ԿԱՏԱԿ՝ ԲԵՔՀԵՄԻ ՀԵՏ

Մեծ Բրիտանիայի լրատվամիջոցները, հիշելով ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնության որակավորման փուլի ապրիլի 1-ին «Ուեմբլի» ստադիոնում կայացած Անգլիա-Ուկրաինա հանդիպման (այն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 2:1) նախապատրաստությունը, մի հետաքրքիր պատմություն են նկարագրում: Հավաքականի վերջին՝ բաց մարզմանը, ֆուտբոլիստների մարտական ոգին բարձրացնելու նպատակով հրավիրվել էր Բրիտանիայի թագավորական ծովային հետեւակի 30 զինվոր: Վերջիններս էլ, գիտենալով, որ այդ հանդիպումը կայանալու է

ԳՈԼՖՆ Է՞Լ Է ՄԱՀԱՑՈՒ ՄԱՐԶԱՁԵՎ

Ամուսնու եւ երեխաների հետ սովորականի պես ակտիվ հանգիստն անցկացնելու ժամանակ, գոլֆ խաղալիս, մահացել է ճապոնուհի, 38-ամյա Տակաե Գասեն: Բայց պատճառը ոչ թե սրընթաց գնդակը կամ անզգույշ շարժված մականից ստացված հարվածն է եղել, այլ՝ դաշտի տվյալ հատվածում, որտեղ Տակաեն իր ամուսնու եւ երեխաների հետ հերթական անգամ զբաղվում էր ընտանիքի սիրած մարզաձեւով, ձնհալի հետեւանքով առաջացած հինգ մետրանոց

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՀ Է ՄՆԱՑԵԼ

Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր համակարգող Իվան Խոդաբաշը մեկօրյա աշխատանքային այցով ժամանել էր Երեւան: Այցի նպատակը եղել է մայիսի 23-30-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության նախապատրաստության ընթացքին տեղում ծանոթանալը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ պարոնայք Խոդաբաշը եւ ՀԲՖ-ի նախագահ Արման Մուրադյանը այցելել են մարզահամերգային համալիր, որտեղ համակարգողը

Նրանք կխաղան Երեւանում

«Armchess.am»-ը հրապարակել է օգոստոսի 8-24-ը Երեւանում առաջին անգամ կայանալիք ՖԻԴԵ-ի տղամարդկանց «Գրան պրի» մրցաշարի մասնակից այն 14 գրոսմայստերների անունները, որոնց ըստ գործակիցների ընտրել եւ նրանց հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել Շախմատի միջազգային ֆեդերացիան: Բացի մեր հանրապետության ներկայացուցիչներ Վլադիմիր Հակոբյանից եւ Լեւոն Արոնյանից, այստեղ հանդես կգան գրոսմայստերներ Եվգենի Ալեքսեեւը, Էտյեն Բակրոն, Պավել Էլյանովը, Բորիս Գելֆանդը,

Հակոբյանը գիտի Ռուսաստանի ձախողման պատճառները

Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի կազմում համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում տվել է համաշխարհային օլիմպիադաներում Ռուսաստանի ընտրանու անհաջողությունների իր մեկնաբանությունը: Ի տարբերություն մեր հավաքականի համախմբվածությանը եւ թիմում տիրող միասնականության մթնոլորտի, Վլադիմիրի կարծիքով՝ «Ռուսաստանի հավաքականում բացակայում է թիմային ոգին: Եթե անկողմնակալ լինենք, նրանց հավաքականը ուժեղ է բոլոր թիմերից: Այդ է վկայում

ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆՈՒՀԻ

Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության աղջիկների մրցապայքարը Հայաստանի կանանց հավաքականի հաշվարկն ավելացրեց երեք մեդալով: Մինչեւ 69 կգ քաշային կարգում հանդես եկող գյումրեցի Նազիկ Ավդալյանը, թեեւ համառ պայքարում Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսը զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Օքսանա Սլիվենկոյին, սակայն վստահ առավելության հասավ մեկ այլ ռուսաստանցու՝ Տատյանա Մատվեեւայի նկատմամբ: Պոկում վարժությունը Ավդալյանը սկսեց 105 կիլոգրամից եւ առաջին

«Երեւանոտ» իրավիճակների արդյունքը

«Վարդագույն քաղաքի գույնը»՝ Երեւանի մասին Լույս է տեսել Սերգեյ Սարգսյանի «Վարդագույն քաղաքի գույնը» գիրքը: Թբիլիսիում ծնված, Մոսկվայում եւ Կուրսկում ապրած, այնուհետեւ 1995-ից Երեւանում հաստատված 27-ամյա հեղինակը, որ սովորել ու հիմա էլ աշխատում է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, այն նվիրել է Երեւանին: Սերգեյը գրում է, որ գիրքը ստեղծվել է ընկերների, երեւանցիների, պատահական անցորդների ու այն

«ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՂԻՆԱԿԻ ՀԵՔԻԱԹՆ Է»

Ասում է երիտասարդ դերասանուհի եւ բեմադրիչ Նարինե Գրիգորյանը Թատերական աշխարհում, հատկապես՝ ռեժիսուրայում, սերնդափոխությունը դանդաղ է ընթանում: Լավ է, որ թեեւ դանդաղ, բայց արդեն երիտասարդներն էլ լուրջ հայտեր են ներկայացնում՝ պարտադրելով խոսել իրենց մասին: Շնորհալի երիտասարդ արվեստագետների թվում է դերասանուհի եւ բեմադրիչ Նարինե Գրիգորյանը, ինչպես իր կոլեգաներն են անվանում՝ Նարինկան: Նրա աշխատանքները՝ որպես դերասանուհի ու բեմադրիչ,

Բնակարանաշինությունը սկսվել է

Շիրակի փոխմարզպետ Սամվել Պետրոսյանը երեկ հայտարարել է, որ Շիրակի մարզում ընդհանուր առմամբ նախատեսվում է կառուցել 2482 բնակարան, որից 2300-ը՝ Գյումրիում: Ըստ փոխմարզպետի, նոյեմբերին Գյումրիում նախատեսվում է շահագործման հանձնել 1320 բնակարան, եւ դրա շնորհիվ մարզկենտրոնում մոտ 90%-ով կլուծվի անօթեւանության խնդիրը: Փոխմարզպետը ասել է, որ Գյումրիում բնակարանների շինաշխատանքներն սկսվել են եւ ապրիլի 3-ի դրությամբ՝ մոտ 10 շենքերի

Հանուն երեխաների

Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում ապրիլի 11-ին տեղի կունենա «Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) մասնաճյուղ՝ «Երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոնի» (ԵԶՎԿ) բացումը: Մարզերում բնակվող հատուկ կարիքներով երեխաների համար մասնագիտացված վերականգնողական բժշկական ծառայությունները եւ մասնագիտական խնամքն առավել հասանելի դարձնելու նպատակով՝ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ն, գործընկերների աջակցությամբ, դեռեւս 2003 թվականին է նախաձեռնել մարզերում մասնաճյուղերի

Խանութը՝ Տաճարից բա՞րձր

Խորհրդային տարիներին հսկայական ջանքերի գնով էր հաջողվում ինչ-որ չափով պահպանել Էջմիածին քաղաքի կենտրոնը ցածրահարկ շենքերով կառուցապատման միտումը, որ դեռ քաղաքի մուտքից երեւային բոլոր եկեղեցիների վեղարները: Դա տուրիստների վրա անջնջելի տպավորություն պետք է թողներ: Մեր օրերում, երբ այդքան շատ են խոսում զբոսաշրջությանը զարկ տալու մասին, Էջմիածնի կենտրոնում, Մայր տաճարի հենց հարեւանությամբ, վեր է խոյանում այս «վրակառույցը»:

ՏՈՒՆԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է, ԳԵՐԵԶՄԱՆԸ՝ ԿՈՐԵ՞Լ

Հարեւան-բարեկամ Վրաստանում ՀՀ քաղաքացին չի կարողանում պաշտպանել իր իրավունքները 2008 թ. մարտի 31-ին Թբիլիսի քաղաքի Կինձմարաուլի նրբանցքի 20-րդ մասնաշենքի 22-րդ բնակարանում մահացել է 72-ամյա Հակոբ Ասատուրի Բաբայանը: Մահից 3 օր անց հարեւաններից մեկը՝ Էդուարդ Սուքիասյանը, անհանգստանալով, որ Հակոբի տան դուռն արդեն մի քանի օր չի բացվում, դիմել է ոստիկանություն: Ոստիկանությունը ժամանել է ահազանգից՝ երկու, Հակոբի

«Ցեղասպանություն՝ առանց մեկնաբանո ւթյան»

Նոր փաստեր Եղեռնի մասին հերթական ֆիլմում Հայոց Մեծ եղեռնի 94-ամյակի կապակցությամբ ԵՊՀ մշակույթի կենտրոնը երեկ կազմակերպել էր ռեժիսոր Կարեն Գեւորգյանի «Ցեղասպանություն՝ առանց մեկնաբանության» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմի գաղափարի եւ սցենարի հեղինակ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ նկարի հիմքում ընկած են գերմանական «Շպիգել» հրատարակչության նախկին գլխավոր խմբագիր, բազմաթիվ քաղաքական վերլուծական գրքերի հեղինակ, լրագրող Վոլֆգանգ Գուստի հրատարակած փաստաթղթերն ու

«ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ»

Երեկ կազմակերպված՝ բուհական խնդիրներին վերաբերող քննարկման ժամանակ հայտարարեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը: 2005-ի մայիսի 18-ին Հայաստանը միացավ Բոլոնիայի գործընթացին: Այդ ժամանակվանից ի վեր ՀՀ կրթական համակարգում սկսվեցին կատարվել մի շարք բարեփոխումներ, որոնք բազում տարաձայնությունների տեղիք տվեցին: Վ. Թեքեյանի անվան մշակութային կենտրոնում երեկ կազմակերպված քննարկումը հենց այս թեմայով էր, որի ժամանակ տեղի ունեցավ նաեւ բանասիրական

«ԼՂ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԿՀԵՌԱՆԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ պրոֆեսոր Թիլման Ալերթի՝ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ ապրիլի 7-ին հեռարձակված կենսագրական հարցազրույցի սղագրությունը – Ուրախ եմ, որ կարող ենք զրուցել: Ես աշխատում եմ Մայնի Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան hամալսարանում, եւ մասնագիտական ոլորտներիցս մեկը քաղաքական գործիչների կենսագրությունների, կարիերաների ուսումնասիրությունն ու վերլուծությունն է: Շատ դժվար է հասկանալ այն հարաբերությունը, որ գոյություն ունի պաշտոնի, ասենք՝

«Սուտ մատնությունը» փնտրվեց բուժհիմնարկում

Դատաքննությունն ավարտվեց Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Ա. Օհանյանի նախագահությամբ, քննվեց եւ ավարտվեց սուտ մատնության մեջ մեղադրվող Հրաչ Գրիգորյանի գործը: Վերջինս, ինչպես «Առավոտում» տեղեկացրել ենք, էլեկտրիկ է աշխատել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ըստ մեղադրական եզրակացության՝ նա հաղորդմամբ դիմել էր ոստիկաններին, որ իր գործընկերներն անցյալ տարվա մայիսի 9-ին, Հաղթանակի օրը նշելուց հետո, աշխատավայրում՝ մահճակալի

«ԵՍ ՄԱՏՆԻՉ ՉԵՄ, ԼՐՏԵՍ ՉԵՄ, ԴԱՎԱՃԱՆ ՉԵՄ»

Ասաց Սարգիս Հացպանյանն՝ իր վերջին խոսքում, եւ հարցազրույցի համար դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, շարունակվեց Սարգիս Հացպանյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է անցյալ տարվա նոյեմբերի 4-ին «Հայկական ժամանակին» տված հարցազրույցի կապակցությամբ, որով փոխանցել էր մեկ այլ քաղաքացուց լսած, ՀՀ

Զանգուն «բուրում» է

Գետը թափված աղբի գարշահոտությունից՝ բնակիչները չեն կարողանում լուսամուտ բացել «Ինչքան կարելի է դիմանալ այս անտանելի վիճակին, չէ՞ որ մեզ ապրելու նորմալ պայմաններ են պետք, մեկ-մեկ կասկածում եմ, որ ոչ թե 21-րդ դարում եմ ապրում, այլ՝ նախնադարում»,- մեզ հետ զրույցում դժգոհեց Երկաթուղայինների 9-րդ փողոցի բնակիչ տիկին Գայանեն: Նրանց փողոցը գտնվում է Գետառի հարեւանությամբ, որը տարիների ընթացքում

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՊԱԼԱՏԸ՝ ԵՌԱՆԿՅՈՒՆԱՁԵՎ ՀՅՈՒՐԱՆՈՑ

Իսկ պալատում գործող հայտնի «զագսը» տեղափոխվելու է մեկ այլ հաստատություն, որտեղ նորապսակները, ամուսնությունը գրանցելուց հետո, մեղրամիս էլ կանցկացնեն: 4-5 տարի առաջ Երիտասարդության պալատը՝ ժողովրդի լեզվով ասած «կրծած կուկուրուզը», քանդվել է՝ տեղում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով: Տարածքի սեփականատեր «Ավանգարդ Մոթորսը» 2 նախագիծ է ներկայացրել, որոնցից ոչ մեկը դեռեւս քաղաքաշինության խորհրդի կողմից չի հաստատվել: Այդուհանդերձ, մեր քաղաքացիներին

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՈՒՆԻ

Թերեւս, միանշանակ ճիշտ է, որ պաշտպանված ամրոցը, եթե չի կարող գրավել կազմակերպված զորքը, կարող է գրավել ոսկով բարձած մի ավանակ: Ճիշտ է, իհարկե, եթե խոսքը վերաբերվում է օտար ամրոցին եւ օտարամուտ ոսկուն: Բայց երբ խոսքը սեփական պետության եւ հայրենիքի մասին է, չեմ կարծում, որ օտարի ոսկով բարձած ավանակը կարող է գրավել ամրոցը: Ուստի, զարմանում եմ,

Դեղորայքն ու ափիոնը հայտնաբերել են

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները երեկ «Զվարթնոց» օդանավակայանում Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւոր, Ռուսաստանի քաղաքացի Նարինե Նալբանդյանի ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերել են 35 անուն չհայտարարագրված դեղորայք, որը նա փորձել է թաքցնել մաքսային հսկողությունից: Մաքսայինի աշխատակիցները երեկ Մեղրիի մաքսակետում կանխել են նաեւ 22,8 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցի ներմուծումը հանրապետություն: Թմրամիջոցը հայտնաբերվել է ուղեւորային ավտոբուսի վարորդ Դոլատի Թուրքփուր Բաբակի բաճկոնի

Կաջակցեն շինարարներին ու չշահած ՀԴՄ-ների տերերին

Կառավարության երեկվա նիստում որոշվել է կառուցապատողներին տրամադրել 20 միլիարդ դրամի չափով պետական երաշխիքներ, ինչը նշանակում է, որ նրանք հնարավորություն կունենան առեւտրային բանկերից ներգրավել վարկային միջոցներ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այսօր առեւտրային բանկերի լիկվիդայնության մակարդակը շատ բարձր է, եւ միակ գործոնը, որը զսպում է նրանց ավելացնելու վարկավորման ծավալները՝ ռիսկայնության գնահատումն է: Տ. Սարգսյանը տեղեկացրել

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031