Լրահոս
Օրվա լրահոսը

Խանութը՝ Տաճարից բա՞րձր

Ապրիլ 10,2009 00:00

\"\"Խորհրդային տարիներին հսկայական ջանքերի գնով էր հաջողվում ինչ-որ չափով պահպանել Էջմիածին քաղաքի կենտրոնը ցածրահարկ շենքերով կառուցապատման միտումը, որ դեռ քաղաքի մուտքից երեւային բոլոր եկեղեցիների վեղարները: Դա տուրիստների վրա անջնջելի տպավորություն պետք է թողներ: Մեր օրերում, երբ այդքան շատ են խոսում զբոսաշրջությանը զարկ տալու մասին, Էջմիածնի կենտրոնում, Մայր տաճարի հենց հարեւանությամբ, վեր է խոյանում այս «վրակառույցը»: Ապշել կարելի է այն պատվիրողի ու ապագա բնակչի վրա: Ի՞նչ խղճով են Տաճարի բարձրությանը հասնող կառույցի հեղինակները նայելու Տաճարին ու Խաչին, երբ խաթարում են քաղաքի քիչ թե շատ պահպանված յուրահատուկ ճարտարապետական ոճը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930