Օրվա լրահոսը

MIT-Ը՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ

Թուրքական հատուկ ծառայություններն ակտիվ են հատկապես այդ տարածաշրջանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տվյալների համաձայն, թուրքական հատուկ ծառայությունները համարվում են Ռուսաստանի հարավային շրջաններում գործող ամենաակտիվ հետախուզական ծառայություններից մեկը: Թուրքիայի արտաքին հետախուզությամբ զբաղվող հիմնական մարմինը Ազգային հետախուզական կազմակերպությունն է (թուրքերեն՝ Milli Istihbarat Teskilati, MIT), որը խիստ կոնսպիրատիվ կառույց է եւ գործում է Թուրքիայի վարչապետի անմիջական հսկողությամբ եւ

«ՀայԱրտը» բանավեճի ակումբ կունենա

Բովանդակությամբ եւ «լոգոյով»՝ մշակութային «ՀայԱրտ» մշակույթի կենտրոնի ներքո առաջիկայում կգործի մշակութային բանավեճի ակումբ՝ «Ներկա» անունով: Կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը նշեց, որ այդ անունը պատահական չի ընտրված. պիտի հասկանանք՝ ճի՞շտ ենք վերաբերվում մեր մշակութային ներկային, որ վաղը անցյալ է դառնալու եւ ներկայի մեջ կանխորոշվող ապագային: Արդեն պատրաստ է նաեւ «Ներկա» ակումբի, այսպես կոչված, լոգոն, որը գեղանկար

ՊՈՌՆՈ ԳՐՈՂՆԵՐ ՈՒ ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ըստ Գրողների միությունից հեռացված Աբգար Ափինյանի, այսօր նրանք են ասպարեզում Օրերս Հայաստանի գրողների միությունից հեռացվել են «Նոր դար» ընկերության ղեկավար Աբգար Ափինյանը եւ նույնանուն ամսագրի խմբագիր, բանաստեղծ Ալեքսանդր Ղումաշյանը: Ա. Ափինյանի վկայությամբ, իրենց հեռացրել են նախագահության նիստի որոշմամբ, որի իրավունքը չունեին, քանի որ դա վարչության որոշելիքն էր, «մեղադրյալներն» էլ պետք է ներկա գտնվեին: Հայաստանյան իրականության

Կրքոտ ու թեժ բանավեճերի հետեւանքները

«Հայելի» ակումբը երեք տարեկան է Հոկտեմբերի 15-ին լրանում է «Հայելի» բանավեճի ակումբի հիմնադրման 3-ամյակը: «Երբեմն շատերին թվում է, թե մեր չորս կամ հնգամյակն է, այնքան են ասում, որ ես էլ եմ շփոթվում: Երեւի այդ մտայնությունը նրանից է, որ կայացման փուլ է անցել ակումբը»,- ասում է «Հայելիի» հիմնադիր եւ վարող Անժելա Թովմասյանը եւ հավելում, որ առանց

«ԼԱՎ ՉԵՔ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ»

Լիբանանի «Բագին» ամսագրի խմբագիր Հակոբ Պալյանի համոզմամբ՝ Սփյուռքին հայաստանյան ԶԼՄ-ներում համարյա տեղ չի տրվում: Վերջերս Հայաստանում էր Լիբանանի «Բագին» ամսագրի խմբագիր Հակոբ Պալյանը, որը սիրով հարցազրույց տվեց «Առավոտին»: Խոսելով խոսքի ազատության մասին, նա ասաց, որ մամուլը պետք է բաց ամբիոն լինի ու նպաստի հանրային կարծիքի ձեւավորմանը. «Թերթերի մեջ պետք է անպայման լինի քննադատություն: Օրինակ, այսօր

Իրանում չի թույլատրվում մերկ մարդ նկարել

Ըստ պարսիկ լուսանկարիչ Ավշին Արյաֆարի՝ իսլամական երկիր լինելը խոչընդոտում է արվեստագետներին «բաց» նայել երեւույթներին: «Հայաստանն իսկական սիրելու երկիր է»,- «Առավոտի» հետ զրույցում մեր երկրի մասին այսպես արտահայտվեց հարեւան Իրանի Շիրազ քաղաքից ժամանած պարսիկ լուսանկարիչ Ավշին Արյաֆարը: Ավշինը Հայաստան երկրորդ անգամ է այցելում, բայց ՀՀ-ի մասին շատ է լսել Շիրազում ապրող պարսկահայերից: Ըստ նրա՝ այնտեղ ասացվածքի

ԾԱԳՈՒՄՈՎ՝ ԳԵՐՄԱՆԱՑԻ, ԷՈՒԹՅԱՄԲ՝ ՀԱՅ

Ջոնաթան Շպանգենբերգը հայ է «մկրտվել» ու հաստատվելու է Հայաստանում Ջոնաթան Շպանգենբերգը կամ, ինչպես ինքն է իրեն անվանում՝ Հովնաթանը, ծնվել է Գերմանիայում՝ 1983-ին: Նրա ծնողների, անգամ նախնիների մեջ հայեր չկան, սակայն գերմանացի երիտասարդն իրեն զտարյուն հայ է համարում: Մեկ տարեկան է եղել, երբ ընտանիքով տեղափոխվել են Լիբանան, հաստատվել Անճար գյուղում, ուր հայկական դպրոց է հաճախել, այնուհետեւ

Թատրոնը՝ «ղժալու», կինոն՝ սերիալի հետ կապ չունի

Երիտասարդ ռեժիսորի նկատառումները «Եթե մի օր համաձայնեմ սերիալ նկարել, ապա այն պետք է զերծ լինի գռեհիկ ժարգոնից»,- ասում է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնի 3-րդ կուրսի ուսանող, շուրջ 25 դերերի դերակատար, 5 ներկայացման բեմադրիչ, «Հայֆեստ», «Նռան հատիկ» փառատոների մասնակից Լեւոն Ասրյանը: «Դժբախտ երջանկություն», «Վերվարածներ», «Կյանքի գինը», «Ռուզանի սիրտը»… Հայկական սերիալների այս շարքը

«ԳՈՂԵՐ, ԱՎԱԶԱԿՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ»

Ըստ Հունաստանում Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի, հունահայ գաղութը հարգանք է վայելում Հունաստանում Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի նախաձեռնությամբ, դեռեւս 1999-ից, հունական եւ հայկական քաղաքների քույրացման ծրագիր է սկսվել: Նման մի առիթով պարոն Գասպարը վերջերս Հայաստանում էր: Նրա հավաստմամբ, Հունաստանում հայերը հարգանք են վայելում. «Եթե, օրինակ, ոստիկանությունը ինչ-ինչ պատճառներով մեքենա է կանգնեցնում ու

«Անտերության» սինդրոմ

Տարեկան մոտ 25 մլն դոլարի պետական պատվեր կատարող գիտությունը մատնված է անտերության – Էս ի՞նչ եք անում, արա՛,- ձայն տվեցի ես աշխատասենյակիս պատուհանից: – Ա, չգիտեմ, դըրեկտրը թողել ա,- պատասխանեց պատուհանիցս 10 մետր հեռավորության վրա գտնվող շենքի պատին նստած մարդը: Արեւից ու փոշուց սեւացած երկու փոքրամարմին մարդ քանդում էին 25 տարի առաջ կառուցված կանգուն մի

«ԱՌՆԵՏԱՎԱԶՔԸ» ՎԱՏ ՕՐԻՆԱԿ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Քաղաքական նորելուկ գործիչները՝ սերնդափոխության մասին Երեկ ՄԱԱ-ում «Քաղաքական սերնդափոխության միտումները Հայաստանում» թեմայով քննարկում էր, որին ներկա էին ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը, ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանը եւ այլք: Ա. Մինասյանի ձեւակերպմամբ, ուզենք, թե ոչ, հանգամանքները քաղաքական դաշտում բերում են սերնդափոխության. «Խնդիրն այն է, թե որքանով ենք

«Հայկական ժամանակին» վտարում են

Ըստ Կենտրոնի թաղապետարանի՝ հենց «ՀԺ»-ի խմբագրության տարածքում պիտի գեղագիտական դաստիարակություն ստանան երեխաները: Հոկտեմբերի 17-ին Երեւանի վարչական դատարանի դատավոր Ռուզան Հակոբյանը կկայացնի վճիռ, ըստ որի՝ կբավարարի կամ կմերժի «Դարեսկիզբ» ընկերության հայցը, որը վիճարկում է Երեւանի Կենտրոն թաղապետարանի այս տարվա մարտի 28-ին կայացրած որոշումը: Համաձայն այդ որոշման, Իսրայելյան 37 հասցեն արդեն 5 տարի զբաղեցնող «Դարեսկիզբ» ընկերության «Հայկական

ԵԹԵ ՉԵՔ ՕԳՆՈՒՄ, ԳՈՆԵ ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ

Բուհական համակարգի խառնաշփոթից տուժում է ապագա պատմաբանը ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո, 2004թ. ՀՀ եւ Սիրիայի արաբական հանրապետության (ՍԱՀ) միջեւ կնքված պայմանագրի համաձայն, ուսումնական ծրագրերի փոխանակման շրջանակներում Էդգար Շահնազարյանն իր ուսումնառությունը շարունակեց Դամասկոսի համալսարանի պատմության բաժնի արաբական եւ իսլամի պատմության մագիստրատուրայում: Ուսումնառության տարիներին նա աչքի ընկավ բարձր առաջադիմությամբ, արաբերենի խորն իմացությամբ:

Ցուցապաստառները թռցրել են

Գյումրիում քարոզարշավի երկրորդ օրը քաղաքից հավաքել են ավագանու թեկնածու, ԱԺՄ-ական Վահան Թումասյանի ցուցապաստառները: Այս օրերին Գյումրիում անզիջում պայքար է ընթանում ոչ միայն քաղաքապետի աթոռի համար, այլեւ՝ ավագանու: Գյումրիում ավագանու 52 թեկնածու կա, որոնք մրցապայքարի են դուրս եկել 15 տեղի համար: Ընդ որում, նրանցից 3-ը «ՀայՌուսգազարդի» պաշտոնյաներ են: Ինչո՞ւ է ավագանու՝ հասարակական ու չվարձատրվող աշխատանքը մարդկանց

ԳԾԱՏԵՐԵՐԸ ԳԵՐՇԱՀՈՒՅԹՆԵՐՈՎ ՉԵՆ ԲԱՎԱՐԱՐՎՈՒՄ

Միջմարզային երթուղագծերի տերերը մի քանի հարյուր դրամով բարձրացրել են ուղետոմսի գինը Կառավարության նախաձեռնությամբ մի քանի ամիս առաջ ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որը պետք է հասարակական տրանսպորտի գները բարձրացնելու կամ դրանք նույնը թողնելու վերաբերյալ որոշում կայացներ: Մի քանի նիստ անցկացնելուց եւ այդպես էլ ոչ մի հստակ որոշում չկայացնելուց հետո, հանձնաժողովն իր առաքելությունը թերեւս ավարտված համարեց, իսկ քննարկվող

«Չի կարելի հրաժարվել NATO-ի հետ համագործակցությունից»

Հայ ազգային կոնգրեսի անդամները տարբեր մոտեցումներ ունեն այն հարցին, թե ո՞ր պաշտպանական համակարգն է Հայաստանի համար կարեւոր: Մոտ մեկ ամիս առաջ «Ժողովրդական ուղի», «Հայրենիք ու պատիվ», Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունների նախաձեռնությամբ քննարկվեցին ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների զարգացման հեռանկարները: Հանդիպմանը մասնակցել են նաեւ «Մտավորական ֆորումը», «Հայ կամավորականների համախմբումը», «Սոցիալիստական ուժերը», «Հայաստանի ժողովրդական կուսակցությունը»: Այս բոլոր կառույցներն, ի դեպ, Հայ

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԵՐԵՎԱՆ

Մայրաքաղաք Երեւանը 2790 տարեկան է Այս տարին մայրաքաղաք Երեւանի համար հոբելյանական է։ Լրանում է դարերի պատմություն ունեցող մեր մայրաքաղաքի 2790-ամյակը։ Եվ արդեն ավանդույթի համաձայն՝ չորս տասնամյակ, աշնանային այս օրերին հանդիսավորությամբ նշվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկի՝ մեր Երեւանի տարեդարձը: Երեկ առավոտից արդեն տոնական էին մայրաքաղաքի բոլոր համայնքները՝ երգ, պար, ծափ, ծիծաղ, մի խոսքով՝ այն ամենը,

ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ «ԲՈՒՌՆԱՇԻ՞»

Որքան էլ ողբերգական էին այն դեպքերը, որոնք տեղի ունեցան մարտի 1-ին, այս գործում կան ցուցմունքներ, որոնք միայն ծիծաղ են հարուցում: Դրանցից է, ասենք, Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ Դավիթ Ավագյանի ցուցմունքը, որը 22 տարեկան է, 9-ամյա կրթություն ունի եւ զբաղվում է հողագործությամբ: Ահա նա մարտի 12-ին ցուցմունք է տվել, թե մարտի 1-ին գյուղից եկել էր

Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է

Երեկ ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Քաղբանտարկյալների ազատ արձակումը եւ Մարտի 1-ի սպանդի վստահություն ներշնչող ու օբյեկտիվ հետաքննությունը շարունակում են մնալ այն կարեւորագույն պայմանները, ինչով միայն հնարավոր կլինի ընդդիմության եւ իշխանության միջեւ քաղաքական երկխոսություն ծավալել եւ հաղթահարել քաղաքական ճգնաժամը։ Սակայն այս խնդրում օգոստոսի սկզբից ի վեր որեւէ առաջընթաց չկա։ Այս առումով

«Ազատագրված տարածքները չի՛ կարելի հանձնել»

Նախկին ազատամարտիկներն անհանգստացած են Սերժ Սարգսյանի իշխանության պատրաստակամությունից: Երեկ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական կառույցի նախաձեռնությամբ քննարկվեց ազատագրված տարածքների հնարավոր վերադարձին վերաբերող հարցը, ինչի մասին արդեն քանի տարի շարունակ խոսում են Հայաստանի իշխանությունները: Քննարկմանը մասնակցում էին տարբեր ջոկատների հրամանատարներ, նախկին բարձրաստիճան զինվորականներ: Հրավիրվածներից հարգելի պատճառներով բացակայում էին պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը եւ ԼՂՀ-ից՝ Արկադի Կարապետյանը:

ԱՅՍՊԵ՞Ս ԷԻՆ «ՀԵՂԱՇՐՋՄԱՆ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

Մինչեւ մարտի 1-ն Ալեքսանդր Արզումանյանի զրույցների գաղտնալսումները հակառակի ապացույցն են «Մարտի 1»-ի մայր գործում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանին վերաբերող 2 հատորներում էլ առկա են նրա գաղտնալսված նույն զրույցների վերծանումները: Գաղտնալսումը փետրվարի 19-ից իրականացրել է Ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունը՝ այն հիմնավորմամբ, թե հիմքեր ունեն ենթադրելու,

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ

Ինչի՞ մասին են խոսել Հոկտեմբերի 9-ին արմատական ընդդիմության մի հատվածը եւ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հրավերով այցելել են դեսպանատուն: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի ներկայացմամբ՝ դեսպանը հրավիրել էր «Մարտի 1»-ի հանձնաժողովի անդամներին, հասարակության եւ ընդդիմության ներկայացուցիչների, այդ թվում՝ «Ժառանգություն» խմբակցության երեք անդամների եւ արմատական ընդդիմության ղեկավարներին, Մարդու իրավունքների

ԳԱՂՏՆԱԼՍԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ

Ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունը գաղտնալսել է նաեւ այն զրույցները, որոնք Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանն ունեցել է ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ: Այսպես, փետրվարի 22-ին գաղտնալսվել է դեսպանատան աշխատակից Լիլիթ Օհանյանի զրույցը Ալեքսանդր Արզումանյանի հետ, որը նրանից փորձել է պարզել ԿԸՀ հայտնած այն տեղեկության իսկությունը, թե

ՄԹԵՐՔԸ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ

«Հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր կողմից ստուգումներ են իրականացվել հանրապետության 1100 տնտեսվարող սուբյեկտներում, ըստ այդմ՝ տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 45 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ 12 միլիոնով ավելի է»,- երեկ «Հայացք» ակումբում հայտնեց գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը: Նրա խոսքերով՝ առավել հաճախ հանդիպող

ՄԻ ԻՐԻԿՈՒՆ՝ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ

Թերեւս ճիշտ է, որ լավագույն իշխանությունն այն է, որի մասին ժողովուրդը մոռանում է, վերհիշում էի ես՝ նստած իրիկնային լեփ-լեցուն բացօթյա սրճարանում: Սրճարան, ուր կենդանի երաժշտության ընդմիջումների ժամանակ աշնան իրիկվա մեջ հստակ լսվում էր, թե ինչ էին խոսում մարդիկ, եւ զարմանալի բան, նրանք ապրում-վայելում էին իրենց երեկոն, եւ դա հրաշալի էր… Նրանք չէին խոսում քաղաքականությունից, բացի

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒԿԸ»՝ ԸՍՏ «ԱԲԳԱՐԻ»

«Հայերե՛ն խոսիր, տղա՛, հայ ես, ինչո՞ւ հայերեն չես խոսիր…։ Այսպես ինձ ոչ ոք երբեք չի հանդիմանել… Դեռ ավելին, հայերեն սովորելն ու խոսելն անգամ արգելված է եղել»,- պատմում է ֆրանսաբնակ հայ դերասան, 75 ֆրանսիական ֆիլմերում խաղացած, Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում Աբգարի դերակատար Ժակի Ներսիսյանը։ Այն, որ հայերենին չի տիրապետում՝ նրան շատ է անհանգստացնում. «Իմ հայրենիքում եմ,

ԻՐ ՍԱՆԻ ԹԱԼԻՍՄԱՆ ՄԱՐԶԻՉԸ

Նոյեմբերի 1-ին թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ԱՄՆ-ում իր եւ WBC-ի ու WBA-ի վարկածներով գոտիների միավորման մենամարտ է անցկացնելու մեքսիկացի Քրիստիան Միխարեսի հետ: Վախթանգը Երեւանում էր, որ իմացավ այդ մենամարտն անցկացնելու նշանակված օրը եւ արագ մեկնեց Ավստրալիա՝ ձեռնամուխ լինելու նախապատրաստությանը: Օրերս տեղեկացանք, որ Վիկն արդեն մեկնում է Ամերիկա եւ մարզումները շարունակելու

«Հայ տղեք» լսողը «Բիթըլզ» չի հասկանա»

Կարծում է «Բիթըլզ բլեք բըրդ» ակումբի տնօրեն Արդահան Տեր-Դավիդյանը Բարություն, համեստություն, անկեղծություն. ըստ մասնագետների՝ այսպիսին էր «Բիթըլզ» խմբի քարոզած աշխարհը: Եթե խմբի անդամներից Ջոն Լենոնին՝ «Ես Քրիստոսից հայտնի եմ» արտահայտության համար ժամանակին չսպաներ իր սեփական երկրպագուն, նա երեկ կդառնար 68 տարեկան: «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրերը՝ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն, 1960-ականներին գործող «Երազողներ» խմբի մեներգիչ Զավեն Սարգսյանը,

«ՀԱՅՐԻ՛Կ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ»

Եվս մեկ սարոյանական ներկայացում Հոկտեմբերի 8-ին Տիկնիկային թատրոնում «Հայֆեստ» փառատոնի շրջանակներում հանդիսատեսի դատին հանձնվեց Նորա Արմանիի բեմադրած «Հայրիկ, դու խենթ ես» ներկայացումն՝ ըստ Վիլյամ Սարոյանի: Ինքնակենսագրական բնույթի համանուն ստեղծագործությունը Սարոյանը գրել է 1953-ին, երբ իր որդին 10 տարեկան էր: Այնտեղ արծարծված է հավերժական թեմա՝ հայրերի ու որդիների «պայքարը»: Ներկայացումը բացվեց մեր հայրենակցուհի (ԱՄՆ) Նորա Արմանիի

Ոստիկանությունը «բարուրեց» «Ալրաղացի Լյովիկին»

Ոստիկանապետի տեղակալը հավաստիացրեց, որ «Օդնոկլասնիկում» տեղի ունեցած ողբերգության մեղավորները պատժվելու են: Երեկ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը հրավիրված ասուլիսում ներկայացրեց նախորդ տարիներից սկսված դատաիրավական բարեփոխումներին առնչվող խնդիրները, ձեռքբերումներն ու հետագա անելիքները: Ըստ նրա՝ ընթացող բարեփոխումները կյանքի կոչելու համար համակարգ են մտել 200-ից ավելի նոր աշխատակիցներ, որոնցից 45-ը դատախազության համակարգից

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031