Օրվա լրահոսը
Խորհուրդ՝ տիար Մանոյանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը տարածել է հաղորդագրություն, որում արձագանքում է սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում մատուցվելիք սուրբ Պատարագի արարողությանը մասնակցության վերաբերյալ օգստոսի 10-ին «Ազատություն» ռադիոկայանին Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի տված հարցազրույցին։ Ըստ tert.am-ի, անդրադառնալով արարողությանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցության վերաբերյալ կայացրած որոշմանը,
«ՀԱՏԻՍԻ» ԾՐԱԳՐԵՐԸ ՀՍՏԱԿ ԵՆ
Մնում է, որ Ռուսաստանը լուծի բասկետբոլում իր ներքին խնդիրները Անցած մրցաշրջանում «Հատիս» կանանց բասկետբոլային թիմն ու ազգային հավաքականը իրենց մրցելույթներով բերկրանքի բազմաթիվ պահեր պարգեւեցին հայ մարզասերներին՝ ամիսների ընթացքում դառնալով հանրապետության լավագույն մարզական կոլեկտիվները: Մրցաշրջան 2010-ում ակումբը, հավաքականը, բասկետբոլի ֆեդերացիայի անմիջական մասնակցությամբ, Հայաստանի մարզական կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու լուրջ ծրագրեր ունեն, որոնցից գլխավորը, թերեւս, Ռուսաստանի առաջնությանը
«Ռուսական» հանդիպում՝ Հայաստանի հետ
Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակներում մինչեւ օգոստոսի 15-ը Երեւանում եւ Գյումրիում կանցկացվի «Հանդիպում Հայաստանի հետ» խորագրով հայ-ռուսական ստեղծագործական մտավորականության համատեղ ակցիա, որը կմեկնարկի այսօր՝ Մոսկվայի տանը: Երեկ այս առթիվ Հայաստանի կինոգործիչների միությունում ասուլիս էին հրավիրել Ռուսաստանի կինոգործիչների միության քարտուղար, կինոյի եւ թատրոնի «Ամուրյան աշուն» փառատոնի նախագահ Սերգեյ Նովոժիլովը, Ռուսաստանի նկարիչների միության անդամ, ֆոտոցուցահանդեսի ծրագրի պատասխանատու Օլեգ
Փնտրեք ձեր ծաղրածուին
Ասում է Մնջախաղի միջազգային փառատոնի կազմակերպիչ Ժիրայր Դադասյանը Երեկ Ծաղկաձորի կենտրոնական հրապարակում մեկնարկեց Մնջախաղի միջազգային թատերական փառատոնը: Փառատոնի տնօրեն Ժիրայր Դադասյանը ստանձնել էր նաեւ փառատոնի բացման հաղորդավարի պաշտոնը: Հուզվում էին մնջախաղացները՝ բացօթյա կուլիսներում, բրավոներով ու ծափ տալու մեծ ցանկությամբ զինված էր թատերասեր հանրությունը: Երեկոյի ընթացքում ուժերի ներածին չափով հանդես եկավ Լեոնիդ Ենգիբարյանի թոռը՝ 25-ամյա Պիտեր
«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ-ՕՊԵՐԱՅԻ» ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՒՅՆԸ
Կամ՝ հայազգի տենոր Եղիշե Մանուչարյանը՝ Ռոսսինիի «Արմիդայում» Աշխարհահռչակ «Մետրոպոլիտեն-օպերա» թատրոնում ժամանակին փայլել են սփյուռքահայ օպերային երգիչներ Լուսին Ամարան, Լիլի Չուքասզյանը, Սոնա Ղազարյանը, Դավիթ Զոբյանը, սովետահայ օպերային բեմի անկրկնելի ներկայացուցիչ Պավել Լիսիցյանը: Հայաստանցի երգիչներից էլ այդ թատրոնում առաջատար դերերգերով հանդես գալու պատվին են արժանացել Գեղամ Գրիգորյանը, Բարսեղ Թումանյանը, Հասմիկ Պապյանը: Շուրջ երկու ամիս առաջ «Մետրոպոլիտեն-օպերայում» առաջին
ՌՈՒՍ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎ ԵՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ
ՌԴ Անվտանգության դաշնային բյուրոյի տեղեկատվական կենտրոնից հայտնել են, թե ռուս սահմանապահները Կասպից ծովում կալանավորել են Ադրբեջանի դրոշի տակ նավարկող մի նավ, որի տախտակամածին հայտնաբերվել է թառափ տեսակի ձկան եւ սեւ ձկնկիթի խոշոր խմբաքանակ: APA-ի մատուցմամբ, օգոստոսի 10-ին սահմանապահ պարեկային «Ստավրոպոլ» նավը Կասպից ծովում հայտնաբերել է չճանաչված նավ, որի տախտակամածին երեք մոտորանավակներ են եղել: Սահմանապահ նավին
ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Ղրղըզստանում կալանավորվել է երկրի նախկին վարչապետ Իգոր Չուդնիկովը: Newsru Israel-ի տեղեկություններով, Չուդնիկովը, որի նկատմամբ նոր իշխանությունները հետախուզում էին հայտարարել, քննչական մարմիններին կամովին է ներկայացել: Մեկ այլ վարկածով, նախկին վարչապետին կալանավորել է Ղրղըզստանի սահմանապահ ծառայությունը: Հիշեցնենք, որ Չուդնիկովը երկրի վարչապետ էր նշանակվել 2007-ին, նախկին նախագահ Բակիեւի ներկայացմամբ, իսկ 2009-ին նա ազատվել էր այդ պաշտոնից եւ գլխավորել
ԻՍԼԱՄԱԲԱԴԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՉԸՆԴՈՒՆԵԼ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
«Թալիբան» շարժման Պակիստանի գրոհայինները չորեքշաբթի օրը կոչ են արել Իսլամաբադին՝ հրաժարվել արեւմտյան երկրների կողմից 1600 մարդու կյանք խլած ուժեղ ջրհեղեղից տուժածներին հասցեագրված հումանիտար օգնությունից: Reuters-ի փոխանցմամբ, թալիբների կարծիքով, դրանք կօգտագործվեն տեղի կոռումպացված չինովնիկների կողմից՝ սեփական հարստացման ու բանկային հաշիվները համալրելու համար եւ չեն հասնի նրանց, ովքեր իսկապես այդ օգնության կարիքն ունեն: «Մենք կոչ ենք անում
Իսրայելը հեշտացրել է մահմեդականների մուտքը Երուսաղեմ
Իսրայելի իշխանությունները մահմեդական տոնի՝ Ռամադանի կապակցությամբ հանել են Հորդանան գետի արեւելյան ափի եւ Իսրայելի միջեւ պաղեստինցիների տեղաշարժի մի շարք սահմանափակումներ, բայց միայն տոների ժամանակահատվածի ընթացքում: APA-ի փոխանցմամբ, տոների ընթացքում 50 եւ բարձր տարիքի արաբ տղամարդկանց, ինչպես նաեւ 45 տարեկանից սկսած կանանց թույլ կտրվի աղոթքի համար այցելել Երուսաղեմում գտնվող Ալ-Աքսա մզկիթ (նկարում)՝ սահմանը հատելով առանց հատուկ
Հերթական անգամ պայթեցվել է Կիրկուկ-Ջեյհան նավթամուղը
Երեքշաբթի երեկոյան ուժեղ պայթյուն է որոտացել Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Կիրկուկ-Ջեյհան նավթամուղի իրաքյան հատվածում, որի արդյունքում երկու մարդ զոհվել եւ մեկը վիրավորվել է: Այդ երեկ հաղորդել է Reuters-ը: Տեղական իշխանությունների ասելով, պայթյունին հաջորդել է հրդեհ: Նավթի հոսքը վնասված նավթամուղով դադարեցվել է, միջադեպի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցներ: Աղբյուրի տվյալներով, ողբերգական միջադեպի զոհերն իրենց ավտոմեքենաներով անցնելիս
Օբամային խորհուրդ են տալիս զինել Վրաստանին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը պետք է փոխի հետխորհրդային տարածքում իր քաղաքականությունը, քանի որ ներկայիս «փափուկ ուժը» (soft power) ի վիճակի չի դիմակայել Ռուսաստանի «զենքի լեզվի» քաղաքականությանը: The Wall Street Journal պարբերականում այսպիսի կարծիք է հայտնել Միացյալ Նահանգների Heritage Foundation հետազոտական ինստիտուտի գիտաշխատող Արիել Քոենը, ով զբաղվում է միջազգային քաղաքական միտումների ուսումնասիրությամբ: Նրա կարծիքով, արժե,
BarCampArtsakh-ը մեկնարկեց
Արցախում երեկ մեկնարկել է BarCampArtsakh 2010-ը՝ երիտասարդական ինտերակտիվ «ոչ կոնֆերանսը», որին մասնակցում են շուրջ 60 երիտասարդներ՝ Հայաստանից եւ Ղարաբաղից: ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբաբյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշեց, որ, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԼՂՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը համարվում է գերակա ճյուղ, իսկ Ղարաբաղում այս ոլորտում առավել քան կարեւոր է երիտասարդների ակտիվությունը՝ հատկապես
«ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ն ու «Լույս» հիմնադրամի ուսանողները
«ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերության կորպորատիվ պատասխանատվության ռազմավարությունը ծառայում է համայնքային զարգացման ծրագրերի մշակմանը: «Լույս» հիմնադրամի ուսանողները հետաքրքրված են Հայաստանի բջջային առաջատար օպերատորի հաջողված փորձով: Օրերս «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը կորպորատիվ պատասխանատվության իր մոդելը ներկայացրեց համայնքային զարգացման ծրագրերով հետաքրքրված երիտասարդներին: «Լույս» հիմնադրամի ուսանողները նախընտրում են հետեւել «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի փորձին: Ջերմուկում, Ծաղկունքում, Գյումրիում եւ Արցախում կատարած ուսումնասիրությունները վերլուծելու եւ համայնքային զարգացման ծրագրեր մշակելու
Ընդունելության քննությունները պետք է վերանան
Իսկ բուհերը՝ հրաժեշտ տան «էստի համեցեքի» քաղաքականությանը Տարիներ շարունակ մեր հանրապետության բնակչության մի ստվար զանգված, իրենց ընտանիքներով եւ հարազատներով, իրարանցման մեջ է լինում, երբ փակցվում են բուհերի ընդունելության ցուցակները: Ուզում եմ խոսել ոչ թե երբեմն սկանդալային միջադեպերով ուղեկցվող ընդունելության քննությունների, այլ դրանց բացակայության մասին: Այո, ընդունելության քննությունները պետք է վերացվեն: Հիմնավոր պատճառներից մեկը, որի հետ
ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈ՞Ր ԵՆ ՁԳՁԳՈՒՄ
Դպրոցի տնօրենները մտահոգված են 10.07.2009-ին հաստատված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված է. «Պետական ուսումնական հաստատության տնօրենն ընտրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մրցութային կարգով: Տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին կարող է մասնակցել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված եւ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը»: Օրենքի այս դրույթի ընդունումից
Առա՜ջ, դեպի հետ…
Երկրի առաջադեմ, հայրենասիրական ուժերը երբ շարունակ փաստում են, թե հրադադարից ի վեր ՀՀ իշխանությունները Ղարաբաղի հարցում վարում են պարտվողական, ապազգային քաղաքականություն, դրանից չպիտի հետեւություն անել, թե, ի տարբերություն արտաքին քաղաքական գործունեության, ներքաղաքական կյանքի բոլոր ոլորտներում ամեն ինչ հիանալի է։ Լավ կյանքից ու սոցիալ-տնտեսական դաշտում իշխանությունների վարած փայլուն քաղաքականությունից չէ, որ վերջին երկտասնամյակում շուրջ 1.2 մլն
ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՄՈՒՆԵՏԻԿԸ
Լրացավ Սերգեյ Դովլաթովի մտերիմ բարեկամ, ազատ խոսքի իսկական մունետիկ Իոսիֆ Բրոդսկու ծննդյան 70-ամյակը: Հայ ընթերցողները գիտեն Բրոդսկուն որպես Նոբելյան մրցանակի դափնեկիր կամ վտարանդի այլախոհ բանաստեղծ: Քչերն են ծանոթ նրա կենսագրությանը կամ պոեզիային: Հայ գրասերի հանդիպումը միաժամանակ դասական եւ նորարար բանաստեղծի հետ՝ կայացավ բավական ուշացումով, քանզի Բրոդսկուն դժվար է թարգմանելը, եւ նա այնքան էլ դյուրընթեռնելի չէ
Հիմնական խնդիրը հայապահպանությունն է
Հայաստանը պետք է աշխատի նոր սփյուռքահայերի հետ «Միայնակ գործելը թեեւ լավ էր, ինչ-որ տեղ արդյունք էր տալիս, բայց միասնաբար գործելու հնարավորությունը առավել արդյունավետ է, դրա համար էլ որոշեցինք 16 հայկական միություններ, կազմակերպություններ, կառույցներ միավորել եւ ստեղծել մի ֆեդերացիա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Բելգիայի «Նուարդ» հայկական մշակութային միության եւ «Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի» նախագահ Գեւորգ Մինասյանը,
ՈՐ ԳՅՈՒՂԵՐԸ ԳՅՈՒՂԱՏԵՂԻ ՉԴԱՌՆԱՆ
Ներքին Ծաղկավանի բնակիչը փորել է իր գերեզմանը, սակայն մտածում է գյուղի եկեղեցու ու մշակույթի տան մասին Կիսատ ցուցանակից մինչեւ սողանք Իջեւանից Նոյեմբերյան տանող մայրուղու եզրին, Տավուշի մարզկենտրոնից մոտ 22 կմ հեռավորությամբ գտնվում է Ներքին Ծաղկավան գյուղը: Շենի մուտքի ցուցանակում բնակավայրի անունը թերի է: «Ներքին» բառը բացակայում է, «Ծաղկավան» է գրված, տառերի մի մասն էլ ջնջված
ԹԱՄԱՄՅԱՆԻՆ ՀԱՆԴԻՊԵ՞Լ Է
Օրեր առաջ Հայաստան էր ժամանել ԱՊՀ հանցաշխարհի կողմից ընդունված Վարդան Ասատրյանը («Բջե Վարդան» մականունով): Մոսկվայից Երեւան հասնելուն պես 4 ժամ նա անցկացրել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի աշխատասենյակում: Ըստ մեր աղբյուրի, ազատազրկման վայրում գտնվող իր մերձավորին տեսնելուց հետո Վարդանը հեռացել է Հայաստանից:
ՀԱՇՎԱՌՎԱԾ Է, ԲԱՅՑ ՍՈՎՈՐՈՒՄ Է
ՀՀ պաշտպանության նախարարությունը, արձագանքելով երեկ «Առավոտի» (թիվ 151/3756) 7-րդ էջում տպագրված «Զինծառայողն ի՞նչ գործ ուներ» տեղեկությանը, որտեղ նշվում է, որ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի որդին՝ Վիլիկը, ներկայումս գտնվում է զինծառայության մեջ եւ, հետեւաբար, չպետք է լիներ օդանավակայանում, հայտնում է, որ «Վիլիկ Կարոյի Կարապետյանը (ծնվ. 1990թ., հաշվառված է Արտաշատի զ/կ) ներկայումս սովորում է ՀՀ ԳԱԱ ստացիոնար
ԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՓԱՍՏԱԲԱՆ Է
Հուլիսի 27-ին պաշտպանության նախարարության Տավուշի N զորամասում հնարավոր ինքնասպանությունից մահացած Արտակ Նազարյանի իրավահաջորդների ներկայացուցիչ է ճանաչվել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ճանաչված փաստաբան Սեդա Սաֆարյանը:
ԿՐԿԻՆ ՄԵՐԺԵԼ ԵՆ
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը հունիսի 15-ին մերժել էր Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ-ում մեկ տարով կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումը: ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը իր կայացրած հանիրավի ապօրինի որոշումները փորձում է օրինականացնել, որդեգրելով արհեստական խոչընդոտներ ստեղծելու մարտավարությունը։ Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ քաղաքացիության դիմումը այսուհետեւ չի ընդունվելու ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների կողմից, քանի
ՀՐՇԵՋ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԽՈՒՃԱՊ ԷԻՆ ԱՌԱՋԱՑՐԵԼ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ
Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանն է հանձնել 28 հրշեջ մեքենա: Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցավ տեխնիկայի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ-ում Ճապոնիայի փոխդեսպան Մանաբու Միագավան, հյուրեր: Փոխդեսպանը հույս հայտնեց, որ հայկական կողմին մեծ օգուտ կբերի ոչ միայն տեխնիկան, այլեւ աղետների կանխարգելման Ճապոնիայի փորձը: Հանդիսավոր արարողության պաշտոնական մասից
«Արթիկի» պետը ռիսկի չի դիմում
Տեղաբաշխման հանձնաժողովի դեմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Այվազյանը հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել արդարադատության նախարարին, ՀՀ գլխավոր դատախազին, սակայն հաղորդումը չի դարձել քննության առարկա: 14 տարվա ազատազրկման դատապարտված Այվազյանը բողոքում է ԱՆ Կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի դեմ: Այս հանձնաժողովը, հաշվի չառնելով ուղղիչ-աշխատանքային օրենսգիրքը, ազատազրկման ձեւով պատժի կրման վայր ուղարկելու փոխարեն, որոշում է կայացրել Ա.
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆԸ «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ» ՉԷ՞
«Առավոտի» վճռաբեկ բողոքը վերադարձրել են Երկու օր առաջ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատը օգոստոսի 5-ի թվագրմամբ խմբագրությանն է ուղարկել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում: Այդ որոշումը դատարանը կայացրել է հուլիսի 21-ին: Հիշեցնենք, որ օրաթերթի՝ մարզերի եւ սփյուռքի էջի պատասխանատու Արամ Զաքարյանը դեռ անցյալ տարվա օգոստոսի 19-ին դիմել էր հանրապետության բոլոր մարզպետներին, այդ թվում՝
Լյուֆթհանզայի մեջ են
Մի քանի օր առաջ տեղեկություններ ստացանք, որ «Ավստրիական ավիաուղիների» հայաստանյան գրասենյակում ինչ-որ խառնաշփոթ է եւ ավիաընկերության լինել-չլինելու հարցն է քննարկվում: Ըստ որոշ լուրերի, «Ավստրիական ավիաուղիները» փակվելու է, իսկ ավելի ճիշտ՝ այն գնելու է ավիաշուկայում հայտնի մեկ այլ ընկերություն՝ Լյուֆթհանզան, որն էլ կիրականացնի այդ ընկերության թռիչքները: Այս տեղեկությունը ճշտելու համար «Առավոտը» դիմեց «Ավստրիական ավիաուղիների» հայաստանյան գրասենյակի
Մնացել է «վրաները»
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարետ Չենը օրերս հայտարարեց, որ «խոզի գրիպ» անվամբ հայտնի H1N1 վիրուսի համաճարակը կարելի է ավարտված համարել։ Համաճարակին դիմագրավելու նպատակով Հայաստանը անցած տարի պետբյուջեի միջոցներով ձեռք էր բերել «Տամիֆլյու» տեսակի դեղամիջոցի մոտ 2000 դեղաչափ։ Ավելի ուշ, մոտ 18000 դեղաչափ Հայաստանին տրամադրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ «Դեղամիջոցի միայն քիչ մասն է օգտագործվել, եւ
Սիրահարներին բաժանեցին
Ադրբեջանցի պաշտոնյայի դուստրը, որ Լոնդոնում ապրում էր հայ տղայի հետ, հարկադրաբար բերվել է Բաքու: Ինչպես տեղեկանում ենք panorama. am-ից՝ «Ենի Մուսավաթի» աղբյուրներից մեկը թերթին հայտնել է, որ աղջիկը խիստ հսկողության տակ պահվում է Բաքվի մերձակա գյուղերից մեկում գտնվող՝ հորը պատկանող ամառանոցում: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախարարներից մեկի՝ Լոնդոնում սովորող դուստրը սիրավեպ էր սկսել ազգությամբ հայ տղայի
«Ջիփ»-երն արդեն երթեւեկում են մայթով
Արդեն 2-3 տարի է, ինչ շահագործման է հանձնվել Բաղրամյան 53-55 նորակառույց շենքը՝ իր ենթակառուցվածքներով (լողավազան, ստորգետնյա ավտոկայանատեղի, ավտոլվացման կետ եւ այլն)։ Այդ շենքերին հարակից մայթով անցնելիս թվում է՝ փողոցով ես անցնում: Բացի այն, որ շենքի բնակիչներին պատկանող ավտոմեքենաները կայանում են մայթին, այդտեղով պարբերաբար ավտոմեքենաներ են երթեւեկում: Ամառային արձակուրդներին հետիոտնը այդ հատվածում քիչ է, իսկ ահա


















































