Օրվա լրահոսը
«ԲՀԿ-Ն ՏԵՐ Է ԿԱՆԳՆԵԼՈՒ ԻՐ ՍՏԱՑԱԾ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔՎԵԻՆ»
Վստահեցնում է կուսակցության համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Հարություն Քուշկյանը – Դուք արդեն մի քանի տարի չէիք զբաղվում քաղաքական գործունեությամբ, թեպետ ժամանակին բավականին ակտիվ պատգամավոր եւ գործիչ էիք։ Ինչո՞ւ հիմա որոշեցիք վերադառնալ քաղաքականություն: – Ճիշտն ասած, իմ բժշկական գործունեության մեջ բավականաչափ գործեր եմ կատարել, այսօր հիվանդանոցներս ղեկավարվում են շատ հմուտ վարչակազմի կողմից, եւ մտածեցի, որ
ԽԵԼԱՄԻՏ ՉԷՐ
Ճի՞շտ բաներ էր ասում Արթուր Բաղդասարյանը բրիտանացի դիվանագետի հետ զրույցում, թե՞ սխալ՝ քննարկելու հարց է: Նա տեսակետներ է արտահայտել, որոնց հետ կարելի է վիճել՝ չփորձելով, սակայն, կպցնել ստալինյան ոճի «դավաճանություն» պիտակը։ Բայց այդ ամենը տվյալ դեպքում երկրորդական հարց է: Առավել ստույգ կարելի է պնդել երկու բան. մեր փառապանծ չեկիստները, գաղտնալսելով բրիտանացու եւ պարոն Բաղդասարյանի առանձնազրույցը,
Ընդդեմ ԿԸՀ-ի
«Հանրապետությունը» դատի է տվել ԿԸՀ-ին Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում լսվեց «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի անդամ եւ համամասնական ցուցակում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Արտակ Զեյնալյանի հայցն ընդդեմ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ թվով հինգ հեռուստաընկերությունների: Արտակ Զեյնալյանը, իբրեւ պատգամավորի թեկնածու, դատարանին ներկայացրած իր դիմումով պահանջում էր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անգործությունն անիրավաչափ
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈ՛ՒՆՆ Է ԴԱՎԱՃԱՆՈՒՄ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
Այս գնահատականը երեկ բազմիցս հնչեց Արմավիր եւ Էջմիածին քաղաքներում «Օրինաց երկրի» հանդիպումների ընթացքում: «Նման գնահատականն ինձ համար ուղղակի անտեղի է, անընդունելի եւ անհիմն»,- «Առավոտին» ասաց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, երբ նրան խնդրեցինք անդրադառնալ երեկ ԵՊՀ-ում Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությանը ՕԵԿ նախագահի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի գաղտնալսված զրույցի վերաբերյալ: ՀՀ նախագահն ասել էր, թե
ՄԹՆՈԼՈՐՏՆ ԷԼԻ ՇԻԿԱՑԱԾ Է
Ապրիլի 26-ին Վանաձորում սպանվել է պատգամավորության թեկնածուներից մեկի թիմակիցը ՀՀ գլխավոր դատախ ազության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, ապրիլի 26-ին, ժամը 21:45-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի եւ ազդրի մասերում կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Հրանտ Հակոբյանը, ով 1982 թվականից հաշվառված է դիսպանսերում՝ էպիլեպսիա, գեներալիզացված
ԱՅՍՊԵՍ ԵՆ ՔԱՐՈԶՈՒՄ ՌՅԱ ԹԱԶԱՅՈՒՄ
Արագածոտնի մարզի քրդերով բնակեցված Ռյա թազա գյուղում ՀՀԿ նախընտրական շտաբն ահա այսպիսի պայմաններում է կազմակերպում քարոզարշավը: Ցավոք, այն պահին, երբ «Առավոտի» թղթակիցը լուսանկարում էր այս շտաբը, դրա ղեկավարը մեկնել էր Աշտարակ: Ուստի հնարավոր չեղավ պարզել՝ հատկապես ո՞ր մթերքը վաճառելիս է նա ընտրողներին ծանոթացնում ՀՀԿ-ի ծրագրերին եւ կատարած աշխատանքին:
Մենք ոսպ ու բրինձ չենք»
Երգիչ Համլետ Գեւորգյանի կարծիքով՝ երգիչներն իրենց երգով չեն կարող որեւէ կուսակցության կողմն ուղղորդել ժողովրդին: Երեկ «Ուրբաթ» ակումբում ասուլիս էին հրավիրել երգիչ Համլետ Գեւորգյանը եւ փարիզաբնակ ճանաչված դուդուկահար Լեւոն Մինասյանը, թեման՝ ապրիլի 27-28-ին կայանալիք նրանց համատեղ համերգն էր: Լ. Մինասյանը հպարտացավ, որ նվագելու է Երեւանում ու հատկապես ժողովրդական երգի ժանրում եւ հույս հայտնեց, որ դեռ ամբողջ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԱՅՑԵԼԵՑ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԱՅՑԵԼԵՑ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կասկածում, որ մայիսի 13-ին իր կուսակցությունը խորհրդարանում կկազմի մեծամասնություն: Երեկ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն չէին ներկայացել նույնիսկ բողոքավոր ծերերը, որոնք կուսակցական որեւէ լիդերի տեսնելուն պես՝ պարտադիր բողոք-նամակը ձեռքներին կանգնեցնում են նրանց ու երկար-բարակ իրենց հոգսերից խոսում: Այս անգամ իրենց կուսակից ընկերներին «պադեռշկա» անելու
Ոչ տեսնում են, ոչ լսում
71-ամյա Սիրուն Թումասյանը ինչ իմանար, որ օրիորդ մնալը մոլագարություն է Օրերս խմբագրություն էր եկել Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակչուհի Սիրուն Թումասյանը: 71-ամյա միայնակ կինը մոր՝ Գոհար Ղուկասյանի մահից հետո, արդեն տասը տարուց ավելի է՝ ինչ փողոցում է հայտնվել: Եղբոր կինը՝ Ռիտա Թումասյանը, Սիրուն Թումասյանին սեփական ձեռքերով կառուցած տնից դուրս է շպրտել ու վերջինս ապրում է
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԾԱԾՈՒԿ ԳՈՐԾԱՐՔԸ
Հայ գիտնականներից շատերն այն որակում են անգրագետ եւ թվայնացման «մութ» պատմությունը նմանեցնում Բարեկենդանի հայտնի հեքիաթին: Մատենադարանի եւ ԱՄՆ Մինեսոտայի նահանգի Սուրբ Հովհաննես վանքի համալսարանի Հիլլ թանգարան-ձեռագրերի գրադարանի միջեւ կնքված հուշագիրն ու առայսօր գաղտնիության քողով պարուրված «գործարքը» առաջացրել են մի խումբ ճանաչված գիտնականների զայրույթը: Բանն այն է, որ հայտնի չէ, թե ինչու է հենց Հիլլն ընտրվել,
«Դաշնակցության ծրագրերը խիստ իրատեսական են»
Պնդում է ՀՅԴ նախընտրական ծրագիրը մշակող հանձնախմբի անդամ Արծվիկ Մինասյանը – ՀՅԴ ծրագրի սոցիալական ոլորտին վերաբերող բաժնի որոշ առաջարկություններ ձեր կոալիցիոն գործընկերների կողմից զարմանքով են ընդունվում եւ ասվում է, որ դրանք իրատեսական չեն: Երկրի բյուջեի հնարավորությունները թո՞ւյլ են տալիս, որ դուք ձեր ներկայացրած թվերը իրական դարձնեք, ասենք՝ նվազագույն աշխատավարձը հասցնեք 50 հազարի, ինչպես պնդում եք
ԲՈՒԶԱՆԴՈՒՄ ՄՆԱՑԵԼ Է ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔ
Այդ փողոցի վերջին ընտանիքին հանգիստ չեն տալիս Իրացման գոտի հայտարարված Բուզանդի փողոցի բնակիչները թեեւ արդեն լքել են իրենց բնակարանները, սակայն մինչ օրս կառավարության շենքի առջեւ ցույցեր են անում ու դժգոհում, որ իրենց պապենական տան համար համապատասխան փոխհատուցում չեն ստացել: Ներկայումս Բուզանդում ընդամենը 1 ընտանիք է ապրում՝ Խաչաբաբյանները: Եվ որքան էլ տարածքի սեփականատերերը, ովքեր ուզում են
ՀԺԿ-ն է ընդդիմադիրներից ընդդիմադիրը
Այդպես են կարծում ՀԺԿ-ականները ՀԺԿ քարտուղար, ԱԺ պատգամավոր Ստեփան Զաքարյանը երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իշխանությունն ունի առավելագույնը 20% ձայն, իսկ ընդդիմությունը՝ 80%: Բայց ընդդիմությունը, ըստ պարոն Զաքարյանի, խնդիր ունի այդ 80%-ի մասնակցությունն ընտրություններին ապահովելու եւ ժողովրդի հավատը վերականգնելու, որովհետեւ մարդիկ չեն հավատում, որ իրենց ձայնը կարող է որոշիչ լինել: Ստեփան Զաքարյանն
ՍՊԻՏԱԿԸ՝ ԱՌԱՆՑ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ
Այստեղ իրավիճակն այնքան հանգիստ է, որ անգամ արմատական ընդդիմության ներկայացուցիչը տեղյակ չէ, թե ովքեր են առաջադրված մեծամասնական ընտրակարգով: Սպիտակը եւ Վանաձորի մի հատվածն ընդգրկող թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ապրիլի 25-ի նիստում որոշվել է, որ հնգօրյա ժամկետում պիտի պատասխանեն այս ընտրատարածքում առաջադրված «Դաշինքի» թեկնածու Վահան Մադաթյանի դիմումին: Նա պահանջում է անվավեր ճանաչել իր մրցակցի՝ «Սլավ-Դերժավա»
«ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՎ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ»
Երեկ այսպես է արձագանքել ՕԵԿ նախագահի եւ բրիտանացի դիվանագետի զրույցի գաղտնալսմանն ու դրա հրապարակմանը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ռիչարդ Հայդի եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի միջեւ տեղի ունեցած զրույցի գաղտնալսման եւ վերջերս մամուլում դրա ձայնագրության որոշ մասերի հրապարակման փաստը սպառնում է վերածվել միջազգային սկանդալի: Համենայնդեպս՝ նման միտումներ կան, մանավանդ, եթե նկատի
ՀԱԿ-Ը ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՑ
Երեկ Հայաստանի առաջադիմական կուսակցությունը (ՀԱԿ), որի նախագահն է Տիգրան Ուրիխանյանը (լուսանկարում), «Առավոտին» է փոխանցել հատված ՀԱԿ վարչության արտահերթ նիստի արձանագրությունից, որում ասված է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ս. թ. մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները եւ դրանց արդյունքը ունենալու են բացառիկ նշանակություն մեր երկրի ապագայի համար, ինչպես նաեւ ուրվագծելու են նախագահական ընտրությունների խճանկարը՝ Հայաստանի առաջադիմական
«ՊՐՈՄԵԹԵՈՆ» ԿՈՄԻՏԱՍ ԿՀՆՉԵՑՆԻ
Իտալական հանրահայտ քառյակը առաջին անգամ հանդես կգա Հայաստանում «Առավոտը» տեղեկացրել է ապրիլի 20-ից հունիսի 12-ը Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում 3-րդ անգամ անցկացվող «Ազգային պատկերասրահ» երաժշտական միջազգային փառատոնի մասին: Փառատոնի առաջիկա համերգին՝ մայիսի 2-ին, դասական արվեստի, մասնավորապես կամերային երաժշտության երկրպագուները հնարավորություն կունենան առաջին անգամ Հայաստանում հանդիպել եվրոպական ճանաչված քառյակներից մեկին՝ «Պրոմեթեոյին»: Համերգին կմասնակցի նաեւ ճանաչված երգչուհի
Ուսանողները՝ ընդդեմ բուհերի
Մարդու իրավունքների պաշտպանը իրավախախտում է հայտնաբերել Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, սկսվեց կրթության եւ գիտության նախարարության, Տնտեսագիտական, Ճարտարագիտական եւ Բժշկական համալսարանների դեմ այդ բուհերի գերազանցիկ առաջադիմությամբ ուսանողներ Դավիթ Նիկողոսյանի, Խաչատուր Արշակյանի, Լուսինե Ղեւոնդյանի հայցի քննությունը: Հայցվոր կողմը ներկայացնում էին փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւ ուսանող Խաչատուր Արշակյանի հայրը՝ Միսակ Արշակյանը:
«ԻՄՊԻՉՄԵՆԹԸ» ԻՋԵՎԱՆՈՒՄ ԷՐ
«Քաղաքացի է նա, ով գիտի իր իրավունքները պաշտպանել: Քաղաքացին ստրուկից հե՛նց դրանով է տարբերվում: Մենք ստրուկ չենք, էդ բառը մեզ չի էլ սազում: Մոռացեք վախը»,- իջեւանցիներին կոչ էր անում «Իմպիչմենթը»: «Իմպիչմենթ» դաշինքն իր քարոզարշավի շրջանակներում ապրիլի 21-ին հյուրընկալվեց Իջեւան քաղաքում՝ ճանապարհին չնախատեսված կանգառներ անելով նախ Հաղարծին գյուղում, ապա նաեւ Դիլիջան քաղաքում: Մինչեւ Իջեւան հասնելը՝ տեղի
«Ընդդիմությունը միավորված է»
Ընտրազանգվածին հուսախաբ չանելու համար այսպես է ներկայացնում ՆԺԿ առաջնորդը Օրերս քարոզարշավի նպատակով Վանաձոր էր այցելել «Նոր ժամանակներ» կուսակցությունը: Կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը իր նախընտրական ծրագրերի մասին խոսեց Վանաձորի Արցախ պուրակում, որտեղ նրան լսելու էին եկել հիմնականում ՆԺԿ-ի համակիրները: Նշենք, որ «Նոր ժամանակների» այցելությունից ընդամենը 2 ժամ առաջ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Վանաձոր էր ժամանել
ԳՈՐԾԵԼ Է ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈԽԱՐԵՆ
Երեւանի Արաբկիր համայնքի բնակիչ Հակոբ Հակոբյանը գտնում է, որ էջմիածինցի Հակոբ Հակոբյանի համար ամեն ինչ դեռ կորած չէ եւ ցանկության դեպքում 2012-ին կարող է վերադառնալ մեծ քաղաքականություն: – Պարոն Հակոբյան, ի՞նչ քաղաքական կենսագրություն ունեք, բացի այն, որ այսօր Արաբկիրի թաղապետի գլխավոր խորհրդականն եք: – Ես 1988-ից ակտիվ մասնակցել եմ արցախյան շաժմանն ու Հայաստանի սահմանների պաշտպանությանը:
ՀՀԿ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՈՐՈՇԵԼ Է
«Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության ապրիլի 20-ի համագումարի ընթացքում կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանը հայտարարեց, թե ողջունում են Հայաստանի Հանրապետական կուսակցության որոշումը՝ բացարձակ մեծամասնություն կազմելու վերաբերյալ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, սակայն, բացարձակ մեծամասնություն կազմելու մասին ապրիլի 12-ի ասուլիսում խոսելով՝ ընդգծել էր, թե դա զուտ իր անձնական կարծիքն է: Այժմ «Առավոտի» հարցին, թե ՀՀԿ խորհուրդն արդեն ընդունե՞լ
Կշիկանա՞ն կրքերը Զոլաքարում
Թռչունիչը շարունակում է բողոքել Կոմունիստ, թիվ 24 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Խորեն Թռչունի Սարգսյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ ուրբաթ օրը Մարտունու շրջանի Զոլաքար գյուղում իր եւ ընտրողների հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ (այդ մասին մենք գրել ենք շաբաթ օրվա համարում եւ ներկայացրել էինք նաեւ գյուղապետի տեսակետը կատարվածի մասին) դիմել է ԿԸՀ եւ միջազգային դիտորդներին՝ խնդրելով
ԳՅՈՒՄՐԵՑԻՔ ՊԱՏՎԱԽՆԴԻՐ ԵՆ
Պնդում է Շիրակի մարզի թիվ 36 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Մուշեղ Սաղաթելյանը – Ընդամենը 15 օր հետո կավարտվի ԱԺ ընտրությունների քարոզարշավի փուլը: Ինչպիսի՞ն է ընտրատարածքում ստեղծված մթնոլորտը: – Քարոզարշավն առայժմ ընթանում է օրենքի սահմաններում: Ես ինքս քարոզարշավի առաջին օրվանից սկսած հանդիպումներ եմ ունենում մարդկանց հետ եւ շարունակելու եմ հանդիպել մինչեւ մայիսի 10-ը: Հիմնական ասելիքս, որ ուղղված
ՄԱԿ-Ը ԳՈՌԱԼՈՒ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ
Պնդում է Միավորված աշխատանքային կուսակցության քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Գրիգոր Ղոնջեյանը Օրերս ասուլիսում խոսելով ԱԺ անցնելիք կուսակցությունների մասին՝ ՀՀԿ խորհրդի անդամ Սամվել Նիկոյանը որպես «թարմ անուն» մատնանշել էր «Ժառանգություն» կուսակցությանը եւ համեմատություն անցկացնելով «Ժառանգության» ու ՄԱԿ-ի միջեւ՝ ասել, թե «ՄԱԿ-ն այնքան էլ թարմություն չբերեց ԱԺ, քանի որ շատ հարցերում այդ կուսակցության դիրքորոշումները չէին տարբերվում իշխանությունների
ՈՒՐԱԽ ԱՎՏՈԲՈՒՍ
ՀՀԿ-ն ու «Բարգավաճ Հայաստանը» ունեն անվճար ուսանողական ավտոբուսներ: Անգամ ԲՀԿ-ի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Աշոտ Տոնոյանն է, խախտելով «Ընտրական օրենսգիրքը», ծառայություն մատուցում ընտրողներին եւ տրամադրում ուսանողներին անվճար ավտոբուս, որը երեկ կայանած էր Իսահակյանի արձանի դիմաց: «Ժառանգություն» կուսակցությունը եւս ունի քարոզարշավային ավտոբուս: Բայց այն ընտրողների համար չէ, այլ միայն կուսակցության անդամների մարզային այցերի: Ընտրողներին Րաֆֆի Հովհաննիսյանի
ԽՈՅ 21.03-20.04: Օրվա ընթացքում դուք ստիպված կլինեք հաստատել ձեր ես-ի ճշմարտացիությունը: ՑՈՒԼ 21.04-21.05: Եթե առավոտից լավ աշխատեք՝ ամբողջ երեկոն ձերը կլինի: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Այսօր դուք դրամ ծախսելու անզսպելի ցանկություն կունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հնարավոր է, որ այսօր գործնական կամ անձնական հարցերով կարճատեւ ուղեւորություններ ունենաք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Անգամ աստղերը չեն կարող գուշակել, թե այսօր ձեր հոգում ինչ
ԽՈՍՔԵՐՆ ԱՎԵԼՈՐԴ ԵՆ
Ստրասբուրգում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում բոլոր սպասելիքները գերազանցած Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն այս գիշեր Երեւան ժամանեց որպես Եվրոպայի թիմային չեմպիոն: Տղամարդկանց առաջնությունում ամենադիտարժան մրցակցությունը ծավալվեց, թերեւս, մինչեւ 77 կիլոգրամ քաշայինների մեջ, որտեղ «ոսկու» եւ «արծաթի» համար պայքարն ընթանում էր հայաստանցիներ Գեւորգ Դավթյանի, Արա Խաչատրյանի եւ Աթենքի օլիմպիական խաղերի ու աշխարհի չեմպիոն, թուրք Թաներ Սագիրի միջեւ:
Զարոբյանի մասին հուշերից
Նա համոզեց Լ. Բրեժնեւին ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր եւ կառուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: 1965-ի ապրիլի սկզբներին Զարոբյանը հանդիպեց Լ. Բրեժնեւի հետ՝ Հայոց եղեռնի կեսդարյա տարելիցը պետականորեն նշելու հարցը քննարկելու համար։ Նա իր հետ տարել էր այդ մասին պատմող փաստագրական նյութեր: Զարոբյանը մեջբերեց արտասահմանյան մի շարք թերթերում այդ օրերին լույս տեսած նյութերը Եղեռնի
ՌՈՒՍ ՕԼԻԳԱՐԽԸ՝ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Ռեժիսոր Արսեն Ասլանյանի՝ Հայաստանի մասին պատմող նոր ֆիլմը կնկարահանվի ոչ հայի միջոցներով Օրերս «Մոսկվա» կինոթատրոնի լեփլեցուն դահլիճում կայացավ ռեժիսոր Արսեն Ասլանյանի «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմի պրեմիերան: Այն նվիրված է Հայաստանում քրիստոնեության հաստատմանն ու նրա անցած խրթին ուղուն: «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմը մի յուրօրինակ ձոներգ է Հայաստան աշխարհին, նրա պատմությանն ու մշակույթին: Նկարահանումները կատարվել են Հայաստանով մեկ սփռված