Օրվա լրահոսը

Տունը խլել են եւ անօթեւան թողել

Բնակչին խոստացել են նոր բնակարան տալ, բայց խաբել են «Արդեն 18 տարի վարձով եմ ապրում, խաբեցին ու տունս ձեռքիցս առան: Այս երկրում ոչ մեկի վրա չես կարող հույս դնել, ոչ մի օրենք չի գործում: Ոչ տանս գումարն են տալիս, ոչ էլ ինձ հասանելիք բնակարանը»,- «Առավոտին» այսպիսի դժգոհություն հայտնեց Շողիկ Հովհաննիսյանը: Նա 19 տարի առաջ Ավետիսյան-Գրիբոյեդով

Ոստիկանությունն աշխատում է

Մանրամասներ «Վստրեչում» կատարվածի մասին ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում երեկ նոր մանրամասներ էին տեղադրվել ապրիլի 19-ին Արցախի եւ Ռոստովյան փողոցների խաչմերուկում՝ «Վստրեչում», տեղի ունեցած մահափորձի դեպքի առնչությամբ: Հիշեցնենք, որ այդ փողոցի սկզբնամասում անհայտ անձինք կրակահերթ էին արձակել եւ պայթուցիկ սարք էին նետել «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի թաղային հեղինակություն Արամ Վարդանյանի եւ նրա ընկերների ուղղությամբ: Ըստ երեկ

«ԽՈՍԱ, ԽՈՍԱ, ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՃԻՇՏ ՄԱՐԴ»

Երեկ թալինցի մի տղամարդ հիացմունքով լսում էր Արտաշես Գեղամյանի ելույթը Արտաշես Գեղամյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ այցելեց հանրապետության 34-րդ բնակավայրը: Թալինի մշակույթի տան հրապարակում հավաքված բազմությունը «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահին դիմավորեց աղուհացով, դհոլ-զուռնայով եւ ԱՄ կուսակցության սպիտակ դրոշներով: Միակ հռետորը, ինչպես սովորաբար լինում է «Ազգային միաբանության» հանրահավաքներին, կուսակցության նախագահն էր: Արտաշես Գեղամյանը առանց հոգնելու եւ

ԱՅՍՊԵՍ ԲԱՑՎԵՑ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ

«Կարեն Դեմիրճյան» թանգարանի բացումը երեկ իրականացրին՝ ելույթներով հանդես եկան եւ կարմիր ժապավենը կտրեցին Ռիմա Դեմիրճյանն ու վարչապետ Սերժ Սարգսյանը: Բացման արարողությանը ներկա ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ըստ «Ա1+»-ի՝ ձեռքսեղմումով չբարեւեց ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին, թեեւ վերջինիս հետ բավական բարիդրացիական հարաբերություններ ունի: Ժապավենը կտրելուց հետո վարչապետը եւ պաշտոնյաները սկսեցին շրջել թանգարանով: Այդ

ԱՅԴ ԿՈՐԾԱՆԻՉ ՄԱՐՔՍԻՍՏԸ

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը երեկ դուրս եկավ աստղային երկնակամարից: Բայց ժողովուրդը նրան կվերադարձնի՛: 4 կուսակցություններից, որոնց ընտրարշավն ինձ հանձնարարել է լուսաբանել մեր գլխավոր խմբագիրը՝ ամենահաճույքովն անդրադառնում եմ Հայաստանի մարքսիստական կուսակցությանն ու նրա առաջնորդին: Ակնկալում էի, թե նրա քարոզչությունը լուսաբանելու ընթացքում ի վերջո կմասնակցեմ «Երկու աստղ»-ի նկարահանումներին: Սակայն ավա՜ղ՝ Դավիթ Հակոբյանին երեկ դուրս թողեցին նախագծից:

ԽՈՍՔ ԱՅՍՈՒ

Հետաքրքիր է, չէ՞, որ մարդը իր կյանքի ընթացքում ընտրության անսահման հնարավորություն ունի, բացի երեք բանից. մարդը չի կարող ընտրել իր հայրենիքը, չի կարող ընտրել իր ծնողներին եւ անհնարին է ընտրել սեփական զավակներին: Մարդը հնարավորություն ունի նույնիսկ իր մահվան օրն ընտրել, բայց ոչ ծննդյան: Ահա, թե որտեղ է գաղտնիքը… Երեք սահմանափակում, որն ի սկզբանե Աստված դրել

Հայերը կմեկնեն Թաիլանդ

Տեղի Ռեգենտների դպրոցում նրանց կսովորեցնեն միջազգային փոխըմբռնում, ժողովրդավարություն եւ առաջնորդի ունակություններ: Մեկ տարի առաջ համաձայնագիր է ստորագրվել ՀՀ ԿԳ նախարարության եւ Թաիլանդի Ռեգենտների դպրոցի միջեւ: Հայաստանը ԱՊՀ երկրներից միակն է, որը համագործակցում է վերջինիս հետ: Երեկ ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը եւ Թաիլանդի Ռեգենտների դպրոցի հիմնադիր- նախագահ դոկտոր Վիրաչայ Տեչավիջիթը քննարկեցին այդ

ՀՈՍՊԻՏԱԼԻ ԲՈՒԺՔՈՒՅՐԸ ՊԱՏԻՎ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Պաշտպանության նախարարությունում, ինչպես միշտ, տեղյակ չեն Երեւանի կայազորային հոսպիտալի հատուկ դեպքերի բաժանմունքի հերթապահ բուժքույր Սուսան Ղալեչյանին այս տարվա հունվարի 5-ին զորամասի հրամանատար Գառնիկ Մկրտչյանի թիվ 1 հրամանով հայտարարվեց խիստ նկատողություն՝ «աշխատանքային վայրը լքելու, պարտականությունները չկատարելու համար»: Ս. Ղալեչյանը դիմեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին (այն ժամանակվա), ՀՀ գլխավոր դատախազություն, Մարդու իրավունքների պաշտպանին: Պաշտպանության նախարարության վերահսկիչ հանձնաժողովի

Արյուն կթափեն՝ չեն տա

Հանուն պետական կարիքների՝ եւս մի տարածք հայտարարվել է իրացման գոտի Շատ շուտով Հյուսիսային պողոտայի, Բուզանդի, Դալմայի այգիների բնակիչների շարքերը կհամալրեն եւ կառավարության առաջ ցույցի դուրս կգան նաեւ Ավան համայնքի Աճառյան-Ծարավ աղբյուր փողոցների հարեւանությամբ բիզնես ծավալող մի խումբ տնտեսվարողներ: Նրանց օբյեկտների տարածքը՝ մոտ 9400 քմ, կառավարության որոշմամբ, հանուն պետական շահի հայտարարվել է իրացման գոտի: Այդ տարածքում

ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՀԱՓՈՐՁԸ

Վերջին շրջանում դա սովորական դարձած դեպք է ՀՀ ոստիկանության երեկ տարածած հաղորդագրության համաձայն, ապրիլի 19-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Ռոստովյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել պայթյուն, եւ կրակոցներ են արձակվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12.35-ի սահմաններում, դեռեւս ինքնությունները չպարզված մի խումբ անձինք նշված

Թիվ 36-ում ընտրակաշառք չկա

Դա փաստում են երեք թեկնածուներից երկուսը Շիրակի մարզի թիվ 36 ընտրատարածքը, որտեղ ընտրողների թիվը 54359 է, վերջերս համալրեց այն մի քանի ընտրատարածքների ցանկը՝ թիվ 19, 39, 36, որտեղ նախընտրական քարոզչության սկզբնական ժամանակահատվածում միջադեպեր գրանցվեցին: Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին թիվ 36 ընտրատարածքում խուլիգանության դեպքեր էին գրանցվել ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված երեք թեկնածուներից երկուսի՝ ԱԺ գործող պատգամավոր,

ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱԽՏՈՐՈՇ ԵՆ

Այս գնահատականը երեկ հնչեց ե՛ւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի, ե՛ւ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի քարոզչական հանդիպումներում: ՕԵԿ-ը՝ կարկուտի եւ անձրեւի տակ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարները Դավիթաշեն համայնքի բնակիչների հետ իրենց նախընտրական հանդիպումը գերադասել էին անցկացնել բաց երկնքի տակ: Նրանց երեկ դիմավորեցին աղուհացով: Հանրահավաքը սկսվելուց րոպեներ անց անձրեւը սաստկացավ, բայց այդ պայմաններում էլ հավաքվածները չէին հեռանում

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԻՆՉ-ՈՐ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆ ՊԱԿԱՍ Է

Կարծում է Եվրամիության կոնֆլիկտների լուծման եւ արտաքին քաղաքականության համալսարանական ցանցի անդամ Սարգիս Ղազարյանը: – Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ընտրություններից առաջ՝ դրսի հայացքով: – Դրսից նայես, թե ներսից, մի բան հստակ է՝ ժողովրդավարությունը նպատակ չէ, ժողովրդավարությունը գործընթաց է: Ես չեմ կարող գտնել մի պետություն, որտեղ կա ամբողջությամբ կայացած ժողովրդավարություն, որովհետեւ ժողովրդավարությունը ժողովրդի վերաբերմունքն է

ԱԶՆԻՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ

Թեեւ Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում առաջադրված թեկնածուները, մասնավորապես լուսանկարում պատկերված Արամ Մանուկյանը (ՀՀՇ) եւ Հրայր Կարապետյանը (ՀՅԴ) հուշագիր են ստորագրել՝ ազնիվ ընտրապայքար տանելու մասին, այդ հուշագրի կետերը ամեն քայլափոխի խախտվում են: Թե՛ այս եւ թե՛ մյուս թեկնածուները նշում են, որ բազմաթիվ են անձնագրեր հավաքելու, ընտրակաշառք բաժանելու եւ պաստառները միտումնավոր պատռելու դեպքերը:

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ՄՐՑԱԿԻՑԸ ՍԵԲԱՍՏԻԱՆ ԴԵՄԵՐՍՆ Է

Միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, ով պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 22 մենամարտերն էլ գրանցել է իր օգտին (17-ը՝ նոկաուտով), հաջորդ մենամարտն անցկացնելու է մայիսի 26-ին՝ Բեռլինում: «Allboxing.ru»-ն տեղեկացնում է, որ Արթուրի մրցակիցը կանադացի Սեբաստիան Դեմերսն է: Ցայսօր նա անցկացրել է 20 մենամարտ ու բոլորում էլ հաղթել մրցակիցներին, ընդ որում 9-ը՝ նոկաուտով,

ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆԻ ՓԱՌԱՀԵՂ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Նախաօլիմպիական այս տարում Ստրասբուրգում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը բոլոր ազգային ֆեդերացիաներն անչափ մեծ նշանակություն են տալիս: Մեր ծանրորդների հետ Ստրասբուրգում գտնվող մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հետ երեկ ունեցած հեռախոսազրույցից տեղեկացանք, որ բոլոր 47 երկրներն էլ մրցավայր են եկել իրենց ուժեղագույն կազմերով: Գրեթե բոլոր առաջատար հավաքականներում կան օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ ու

ԽՈՅ 21.03-20.04: Աշխատավայրում հստակեցրեք ձեր անելիքների շրջանակները: ՑՈՒԼ 21.04-21.05: Լավ տրամադրությունը կօգնի մարդկանց հետ շփումներում: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ձեր ֆինանսական խնդիրներն անակնկալ լուծում կստանան: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր անձնական կյանքում էական փոփոխություններ կարող են լինել: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Շարունակեք զբաղվել ինքնակրթությամբ: Դա ձեզ շատ պետք կգա: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ձեր կատարելիք քայլերն այսօր անկանխատեսելի կլինեն: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Հատկապես արդյունավետ

Իսպանահայ համայնքում

Իսպանահայ համայնքում Իսպանիայում Հայաստանի Հանրապետության Պատվո հյուպատոս Լուիս Բարբերա Սապատերոն ս/թ ապրիլի 1-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքում, Վալենսիայի Առաքելական եկեղեցու վարչության նախագահ Ռոբերտ Եղիազարյանի նախաձեռնությամբ, գումարեց իսպանահայ համայնքի ժողով՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Ժողովին ներկա էին Մադրիդից, Բարսելոնայից, Կարկախետից, Ալիկանտեից եւ Իսպանիայի մյուս քաղաքներից ժամանած երեսունհինգ պատվիրակներ, հայազգի մեկնաբան եւ թարգմանչուհի Գայանե Խաչատրյանը: Ընդունվեց

«ԵՎՐՈՄԵՏՐԻ» ՏՎՅԱԼՆԵՐԸ

Մարտի 25-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ 2550 քաղաքացիների շրջանում «Եվրոմետր» գիտահետազոտական կենտրոնն անցկացրել է սոցիոլոգիական հարցում: «Ո՞ր քաղաքական գործչին եք համակրում եւ ո՞ւմ օգտին եք պատրաստվում քվեարկել» եւ «Ո՞ր քաղաքական ուժի օգտին կքվեարկեիք մոտակա ընտրություններին» հարցերի պատասխանները բաշխվել են հետեւյալ կերպ՝ Գծապատկեր 1. Ո՞ր քաղաքական գործչին եք համակրում եւ ո՞ւմ օգտին եք պատրաստվում քվեարկել:

«ԵՂԵՌՆԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ»

Երեկ Կամերային երաժշտության տանը մեկնարկել է այս խորագրով երկօրյա գիտաժողով «Հայոց ցեղասպանությունը եւ միջազգային դիվանագիտությունը» թեմայով երկօրյա գիտաժողովը կազմակերպել է Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանը՝ ԳԱԱ պատմության, գրականության ինստիտուտների եւ Ազգային արխիվի հետ համատեղ: «Հրաչյա Աճառյան» համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավագ Խաչատրյանը հայտնեց, որ գիտաժողովի ընթացքում կանդրադառնան այնպիսի թեմաների, ինչպիսիք են «Հայոց ցեղասպանության եւ

«Վարչապետի մահը բարձրացրել է ՀՀԿ-ի ճանաչվածությունը»

Հայտարարում է «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը Երեկ «Ուրբաթ» ակումբում հերթական ասուլիսն էր հրավիրել «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ասուլիսի թեման՝ Երեւանում եւ ՀՀ մարզերում նրա կենտրոնի անցկացրած հանրային հարցումն էր, պարզելու համար, թե ինչ փոփոխություններ են կրել կուսակցությունների վարկանիշները քարոզարշավի առաջին շաբաթից հետո: Հարցման պատվիրատուները ՀՀԿ, ԱԺԿ եւ «Դաշինք» կուսակցություններն էին: «Ընտրողների 1/3-րդը

«ԱԴԻԲԵԿՅԱՆԸ ԲԱՐԲԱՌՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՑԵՆԱՐԸ»

Ասում է ՆԺ կուսակցության երիտթեւի նախկին ղեկավար, «Օրենքի ուժ» կազմակերպության նախագահ Նարեկ Մալյանը – Ինչո՞ւ ԱԺ ընտրությունների նախաշեմին հեռացաք կուսակցությունից: Գուցե իշխանության կողմից եղան սպառնալիքներ կամ խոստումնե՞ր: – Իշխանության կամ որեւէ մեկի կողմից իմ առջեւ պահանջ կամ սպառնալիք չի եղել, առավել եւս՝ խոստումներ եւ գործարքներ: Իսկ թե ինչու հեռացա՝ այդ մասին առայժմ չեմ ուզում խոսել,

«ԱրմենՏելին» չտուգանեցին

Եթե մինչեւ հունիսի 30-ը ընկերությունը կրկին չհասցնի 800 գյուղերի թվային հեռախոսակապ տրամադրել՝ նոր կտուգանվի: «ԱրմենՏել» ընկերությունը թիվ 60 լիցենզիայով պարտավորվել էր մինչեւ 2006-ի վերջը Հայաստանի 800 գյուղական համայնքներում ապահովել թվային հեռախոսակապ, սակայն այսօրվա դրությամբ ընկերությունը հազիվ 400 գյուղերի է հասցրել հեռախոսակապ տրամադրել: Այն, որ «ԱրմենՏելը» չէր կարողանալու ժամկետին կատարել իր պարտավորությունը՝ հայտնի էր դեռեւս 2006-ի

ՈՉ ԹԵ ՀԱՆՈՒՆ ԽՆԱՄՈՒ, ԱՅԼ՝ ՀՀԿ-Ի

Թալինում պատգամավորության թեկնածությունից հօգուտ հանրապետականների անսպասելի հրաժարված Վահագն Պետրոսյանը պնդում է, որ իր վրա ոչ ոք ճնշում չի գործադրել: Նախօրեին, երբ ՀՀԿ-ն վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել էր Արագածոտնի մարզի Թալին քաղաք, այդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված անկուսակցական Վահագն Պետրոսյանը ինքնաբացարկ հայտարարեց: Նա իր այդ քայլը հիմնավորեց հետեւյալ կերպ. «Հաշվի առնելով, որ իմ եւ ՀՀԿ-ի

ԱԶԱՐՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԲՈՂՈՔՆԵՐԻՆ

Թեկնածուների առաջադրման օրվանից՝ մարտի 23-ից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է 10 դիմում, որոնց մի մասն ավելի շատ առաջարկություններ է պարունակում, քան բողոքներ: Այս մասին երեկ ասուլիսում հայտնեց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը: Ըստ նրա, դիմում-բողոքները հիմնականում վերաբերել են կուսակցություններին ընտրողների հետ հանդիպման համար դահլիճներ, ինչպես նաեւ գովազդային պաստառների համար տեղ չտրամադրելուն եւ որոշ համայնքներում անձնագրերի հավաքմանը:

ՀՀ-Ն ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ ՍԻԱՄԱԿԱՆ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Եվրոպայի խորհրդի առջեւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցը, որը ԵԽԽՎ-ն քննարկեց ապրիլի 16-ին՝ բավական քննադատական էր: Մասնավորապես՝ նշված էր, որ Ադրբեջանի բնակչության 25 տոկոսն աղքատ է, կոռուպցիայի ծավալներն աճում են, մարդու իրավունքները եւ խոսքի ազատությունը ոտնահարվում են, խախտվում է հավաքների ազատությունը, դատավորները անկախ չեն, խորհրդարանը բավարար լիազորություններ չունի, ընտրությունները կեղծվում են: Նաեւ կարեւորված էր,

ՀԺԿ-ական կրքեր Գյումրիում

Հեղափոխականնե՞րն են դուրս գալիս ՀԺԿ Գյումրիի կառույցի նախկին ղեկավար Արտաշես Կարապետյանը մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ ՀԺԿ-ից դուրս էին գալիս ահա թե ինչու. «Հեղափոխական, իշխանական պայքարի պայմաններում մենք պատրաստ էինք մեր կյանքը, մեր առողջությունը, մեր ամեն ինչը ներդնել այդ գործին, բայց եթե 5 տոկոսի համար է գնում պայքարը, ինչո՞ւ պայքարենք: Դա էլ գալիս էր նրանից,

«ՀՀԿ-Ն ԼԻՆԵԼՈՒ Է ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐԸ»

Վստահ է ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը – Պարոն Աբրահամյան, նախ ասեք, թե ի՞նչ ընթացքի մեջ է Վարդան Ղուկասյանի մահափորձի առիթով հարուցված քրեական գործը: ՀՀԿ-ն ունի՞ վարկածներ կազմակերպիչների մասով: – Նախ, ես դատապարտում եմ տեղի ունեցածը, եւ ինչ ենթատեքստ էլ այն ունենա, միանշանակ է, որ նման մեթոդներով հարցեր չպետք է լուծվեն, եւ այդ մահափորձի

ՔՎԵԱՏՈՒՓՈՒՄ ԱՌԿԱ ՊԱՏԿԵՐԸ ՉՊԻՏԻ ՓՈԽՎԻ

Այս ուղերձը երեկ հղեց Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը տեղամասային ընտրական հանձնաժողովներում ՄԱԿ ներկայացուցիչներին: «Մարդիկ քարոզարշավ են իրականացնում, մենք՝ ուսուցում: Ուզում եմ, որ այս տարբերությունն արձանագրեք,- երեկ ասաց Գուրգեն Արսենյանը:- Այսինքն՝ մարդիկ իրենց ռեսուրսն ուղղել են ձայների ներգրավմանը: Իսկ մենք գտնում ենք, որ շա՛տ ճիշտ է, որ մեր ռեսուրսը հիմա ուղղել ենք ընտրական հանձնաժողովների

ԸՆՏՐԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԶԱՎԵ՞ՇՏԸ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մի շարք կուսակցություններ քարոզարշավի բաղկացուցիչ են դարձրել բժշկական ծառայությունների մատուցումը: Ասենք, «Բարգավաճ Հայաստանը» բժիշկներով համալրված ջոկատներ էր ուղարկում մարզեր, իսկ ՀՅԴ քարոզարշավին մասնակցում է առողջապահության նախարարը եւ հընթացս տալիս մասնագիտական խորհուրդներ: Ուստի շատ իրական է թվում այն զավեշտը, որը երեկ «Առավոտին» պատմեց մի կուսակցական գործիչ. «Ապարանի տարածաշրջանի գյուղերից մեկի դպրոց են այցելում «Բարգավաճի» ներկայացուցիչները՝ մամոգրաֆիայի

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031