Օրվա լրահոսը
ՄԱՐԶԻՉԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է
Ինչպես հայտնի է, կիրակի օրը հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը նոկաուտի ենթարկվեց ֆիլիպինցի Նոնիտո Դոների կողմից (լուսանկարում): Այդ ցավալի պատմությունը մեկնաբանում է Վախթանգի՝ սիրողական բռնցքամարտում անձնական մարզիչ Վազգեն Բադալյանը: Կարդացեք
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ վեցերորդ ԲԻԼԻԱՐԴ ԻՆՆ ԱՆՑ ԿԵՍԻՆ Նախքան Ֆրանսիա թռչելս մտավախություն ունեի, որ Ֆրանսիայում չեմ կարողանա էս վեպս առաջ տանել, բայց դուք արդեն վկա եք, որ ո՛չ միայն Ֆրանսիայում, այլեւ ինքնաթիռի մեջ է՛լ ահագին գրեցի, ու դուք նաեւ վկա եք, որ հենց Փարիզո՛ւմ ավարտեցի էս վեպիս չորրորդ գիրքն ու հինգերորդն սկսեցի, եւ
«ԿԻՆՈՅՈՒՄ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԽԱՂԱԼ՝ ՊԻՏԻ ԱՊՐԵՍ»
Ասում է կինոյի եւ թատրոնի դերասան Ստեփան Սիմոնյանը Տարիներ առաջ, երբ ռուսաստանյան հեռուստաալիքներով ցուցադրվում էր «Մոսֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Երմակ» 5 մասանոց գեղարվեստական ֆիլմը (ռեժիսորներ՝ Վալերի Ուսկով, Վլադիմիր Կրասնոպոլսկի), քչերին էր հայտնի, որ բազմաթիվ օտարազգի դերասանների թվում նկարահանվել է նաեւ մեր հայրենակից Ստեփան Սիմոնյանը (սուրհանդակ): Նա, որ աշխատել է Գավառի, Ստեփանակերտի, Թբիլիսիի, Երեւանի պատանի հանդիսատեսի պետական
Քիչ կերեք, քիչ խմեք, քիչ ծխեք
Ալկոհոլի չարաշահումը, ծխախոտամոլությունը եւ ճարպակալումը հանգեցնում են հիպերտոնիայի: Մայրաքաղաքի բնակիչների 30 տոկոսը տառապում է զարկերակային գերճնշում հիվանդությամբ: Ամառային այս սեզոնի, ինչպես նաեւ ուշ աշնան եւ ուշ գարնան եղանակային տատանումները մշտապես գերլարված վիճակում են պահում բարձր ճնշում ունեցողներին: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց «Շտապօգնություն» ՊՓԲԸ տնօրեն Արտյոմ Պետրոսյանը, վերջին 6 տարվա ընթացքում շտապօգնության կանչերի թիվը զգալի
ՆԱԽԿԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻՆ ԴԱՐՁՐԻՆ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ
Գյումրիի բնակչուհու՝ Նոնայի դատավճիռը Քրեական գործերով վերաքննիչ դատարանը թողեց անփոփոխ: 8 տարվա ազատազրկումը հաստատելուց հետո՝ նրան տարան «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Հայաստանի ազգային անվտանգության մարմինները հավաքագրել են Նոնային (իսկական անուն-ազգանունը չենք հրապարակում նրա խնդրանքով), որը վտանգելով իր կյանքը՝ Թուրքիայից կարեւոր տեղեկություններ է բերել թմրամիջոցների շրջանառության եւ թրաֆիքինգի գործով ներգրավված հայ կանանց մասին: «1999-ին դժբախտություն ունեցա ընդունել
«Ոսկու» հակառակ կողմը
ԼՂ-ում նախագահական ընտրությունների անցկացման կապակցությամբ նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, դրանում, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանի ԱԳ նախարարությունը կրկնում է, որ Ադրբեջանի գրավյալ տարածքներում չճանաչված անջատական վարչակարգը ոչ այլ ինչ է, քան ապօրինի կառույց, որն ստեղծվել է Հայաստանի կողմից իրագործված ադրբեջանական բնակչության էթնիկ զտումների հիման վրա»: Ադրբեջանի ԱԳՆ-ի հրապարակած փաստաթղթում նշվում
Կլինի ոչ թե միասնական, այլ առանցքայի՞ն թեկնածու
Ընդդիմադիր քաղաքական ուժերը ամառվա ընթացքում եւս կշարունակեն հանդիպումները, զրույցները եւ քննարկումները՝ նախագահական ընտրություններին մասնակցելու ձեւի, ձեւաչափի եւ տրամադրությունների շուրջ: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը մեզ հետ զրույցում չթաքցրեց, որ ընդդիմադիր մի շարք ուժեր այս օրերին զբաղված են ակտիվ քննարկումներով եւ հանդիպումներով: Ըստ մեր զրուցակցի, միասնական թեկնածու ասվածը «քաղաքական տեխնոլոգիա է» եւ երբ դա դառնում
ՍԵԴՐԱԿ ԶԱՏԻԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է ՄԻԱՅՆ «ՔԻԼԼԵՐԸ»
Իսկ նա կարող է ցանկացած մեկի անունը տալ՝ որպես կազմակերպչի Երեկ հայաստանյան լրատվամիջոցներից մի քանիսը մեջբերումներ էին արել նույն օրը մամուլում հրապարակված այն հոդվածից, ըստ որի՝ հունիսի 29-ի կեսգիշերին ՀՀ ոստիկանության աշխատակիցները, պայթեցնելով ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբոր եւ եղբորորդու տների դարպասները, ներխուժել են նրանց տներ եւ ձերբակալել պատգամավորի եղբորը՝ Սիմոն Հակոբյանին, եւ
ԳԱԳԻԿ ԱՎԵՏՅԱՆԸ ՄՆՈՒՄ Է ՕԵԿ ԱՆԴԱՄ
Թեեւ «Օրինաց երկիրը» նրան չի պաշտպանում Շենգավիթի համայնքապետի՝ հուլիսի 22-ին կայանալիք ընտրություններում Այսօր, ժամը 18-ին, ավարտվում է ժամկետը, երբ թեկնածուները կարող են հայտ ներկայացնել՝ առաջադրվելու Շենգավիթի համայնքապետի պաշտոնի համար: Երեկ դեռ որեւէ մեկը չէր առաջադրվել, թեեւ հնարավոր թեկնածուները եկել էին ընտրատարածքային ընտրական հանձնաժողով եւ վերցրել դիմումի ձեւերը: Մասնավորապես, առաջադրման համար անհրաժեշտ ձեւաթղթերը հանձնաժողովից վերցրել են
ՊՈՏՅՈՄԿԻՆՅԱՆ ԳՅՈՒՂԵՐ
Մեր իշխանությունները հետաքրքիր բնավորություն ունեն՝ ցուցադրաբար պարծենալ մի բանով, որը տվյալ պահին ամենեւին էլ պարծանքի առարկա չի կարող լինել: Օրինակ, այս տարվա ծիրանի բերքով: Երեկ մեկնարկած «Հայկական ծիրան» միջազգային համաժողովին Հայաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը հայտնել է, թե 2002-2007 թվականներին վերականգնվել է 6 հազար հեկտար ծիրանի այգի: Ծիրանն այս պահին շուկայում արժե 1000-1500 դրամ, որը
ԽՈՅ 21.03-20.04: Ընտանեկան հոգսերը կանդրադառնան գործընկերների հետ շփումների վրա: ՑՈՒԼ 21.04-21.05: Հնարավոր է որեւէ գործարք սկսեք ու որոշակի հաջողություն ունենաք: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Այսօրվա սիրային կապերում ճակատագրական ինչ-որ բան կլինի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը հաջող կլինի հատկապես մտավոր աշխատանքի մարդկանց համար: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Մասնագիտական ոլորտում ձեզանից հսկայական համբերատարություն կպահանջվի: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Հարմար օր է մեծ գործեր նախաձեռնելու
ՄՕԿ-Ն ԸՆՏՐԵՑ ՍՈՉԻՆ
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Գվատեմալայում կայացած համաժողովում 2014 թվականի ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի եւ պարաօլիմպիական խաղերի մայրաքաղաք ընտրեց Ռուսաստանի առողջարանային Սոչի քաղաքը: Բացի Սոչիից, ձմեռային այդ խաղերն անցկացնելու հայտ ներկայացրել էին նաեւ Ալմաթին (Ղազախստան), Բորժոմին (Վրաստան), Սոֆիան (Բուլղարիա), Խական (Իսպանիա) եւ Զալցբուրգը (Ավստրիա): Սակայն ծանոթանալով ներկայացված ծրագրերին՝ ՄՕԿ-ը 2006 թվականի հունիսի 22-ին Ալմաթիի, Սոֆիայի, Խակայի
«Դիպլոմ լրացնողի հաստիք չունենք»
Հաճախ այս պատրվակով որոշ ոչ պետական բուհերում ուսանողներից գումար են հավաքում Ոչ պետական բուհերում արդեն ավանդույթ է դարձել դիպլոմներ հանձնելու համար ուսանողներից ինչ-ինչ գումարներ հավաքելը: Օրերս Ֆինանսաբանկային եւ բորսային համալսարանի ուսանողները խմբագրություն ահազանգեցին, որ իրենցից 25.000 դրամ են պահանջում՝ դիպլոմի համար: «Երբ մեր ռեկտոր Յուրի Ալավերդյանը լսարանում հայտարարեց այդ մասին, հարցրինք, թե ի՞նչ պիտի անեն
«ՄԱՔՈՒՐ ԵՎ ԱԶՆԻՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԵՄ ԱԿՆԿԱԼՈՒՄ»
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվող «Նորմայի» մասին ասում է հրավիրված դիրիժորը: Հուլիսի 7-ին Ազգային օպերային թատրոնը կներկայանա Բելինիի «Նորմայով»: Այդ առիթով Հայաստանում է ամերիկահայ դիրիժոր Ռիչարդ Ասլանյանը: 2 տարի առաջ էլ ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Վաքոյի Լիրիկ օպերայի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Ռիչարդ Ասլանյանը «Տրավիատայի» իր մեկնաբանությամբ է հանդես եկել մեր
Դատապարտյալին վերադարձրին ՔԿՀ
«Անկախ» հանձնաժողովն ուզում էր ազատ արձակել դաժան սպանություն կատարածին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 1999թ. օգոստոսի 6-ի դատավճռով՝ 27-ամյա Հրաչ Չալաբյանը դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման: Այս տարվա ապրիլի 23-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը Հ. Չալաբյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատել է: Սակայն պարզվել է, որ Չալաբյանը չի մարել 45.000 դրամի քաղհայցը՝ տուժողին պատճառված վնասը
ՏՆՕՐԵՆԻՆ ԸՆՏՐԵԼՈՒ Է ԽՈՐՀՈՒՐԴԸ
ԿԳ նախարարությունը պատասխանում է Ի պատասխան «Առավոտ» թերթի 29.06.2007թ. «Պատուհաս Մատենադարանի գլխին» եւ 3.07.2007թ. «Հիլլի» պայմանագիրը սպառնում է վերաճել սկանդալի» հրապարակումների, տեղեկացնում ենք, որ դրանցում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող մի շարք փաստեր: Մասնավորապես, թե՛ առաջին, թե՛ երկրորդ հոդվածներում խոսվում է Մատենադարանի կանոնադրության փոփոխությունների եւ կառավարման խորհրդի մասին եւ նշվում, թե «օրենքը խախտելով՝ ԿԳ նախարար
Հարկայինը «Հինգշաբթիին» անտեղի անհանգստացնում է
Գյումրիի հարկային տեսչությունը թերթից պահանջում է վճարել չհիմնավորված տուգանքներ: Հարկայինն անհնազանդ հարկատուներին պատժելու ավանդական մեթոդ ունի՝ առիթ-անառիթ տվյալ ընկերությունում ստուգումներ է իրականացնում ու «չեպեներ» գտնում՝ տուգանելու համար: Գյումրիի ժամանցային թերթերից մեկը՝ «Հինգշաբթին», տեղի հարկային տեսչության հետ որոշակի տարաձայնություններ ուներ, ուստի հարկայինը, ընդունված ավանդույթի համաձայն, սկսել է թերթի հաշվապահությունում ստուգումներ անցկացնել: Արդյունքում՝ թերթին տուգանել է 5
«ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՄԵՏՐՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է»
Հավաստիացնում է Մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Փայլակ Յայլոյանը «Առավոտի» նախորդ համարներից մեկում Մետրոպոլիտենի 59 գնացքավարներ «Առավոտին» իրենց մտահոգությունն էին հայտնել այն առնչությամբ, որ մետրոյով երթեւեկելը դարձել է խիստ վտանգավոր, քանի որ անսարք գնացքների ու մաշված ռելսերի հետեւանքով վթարների հնարավորությունը մեծ է: Վագոնավարների խոսքերով՝ «առավելագույնը 230 հազար կիլոմետր վազքի համար նախատեսված գնացքներն առանց նորմալ տեխզննման 300.000 կիլոմետրից
«ԳԱԲԱԼԱՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԳՈՎԱԶԴ ԷՐ»
Ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսովի կարծիքով, Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շուրջ վերջին զարգացումները որեւէ լուրջ հետեւանք չեն ունենա, եւ առաջիկա տարիներին այն կշարունակի գործել բացառապես Ռուսաստանի հովանու ներքո, փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն: Յունուսովի պնդմամբ, զուտ տեխնիկապես Գաբալայի կայանը կարող են օգտագործել միայն ռուսները: «Բալիստիկ հրթիռներին հետեւելու ամերիկյան համակարգն այլ է, նրանք այլ տեխնոլոգիաների հիման վրա էին դրանք
Սահմանադրությունը՝ առ ոչի՞նչ
Երկրի հիմնական օրենքը գործնականում չի գործում ՀՀ նախագահը, վարչապետն ու խորհրդարանի խոսնակը երեկ առանձին ուղերձներով շնորհավորել էին հայ ժողովրդին Սահմանադրության տոնի կապակցությամբ: Այն Սահմանադրության, որը հռչակում է՝ «Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից», «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք, ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի»,
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆՆ Է»
Ասում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Այս շաբաթ հայրենի խորհրդարանում տապալվեց Հանրային ռադիոյով «Ազատություն» ռ/կ-ի հեռարձակումը վտանգող երկու օրինագծերի փաթեթի ընդունումը: Որ այդ գործում մեծ էր խորհրդարանական փոքրաթիվ ընդդիմության եւ 1-2 անկախ պատգամավորների՝ քվեարկությանը չմասնակցելու մարտավարությունը՝ փաստ է: Այդուհանդերձ, մինչեւ երեկ էլ քաղաքական շրջանակներում այս առնչությամբ երկու հիմնական տեսակետներ էին շրջանառվում. ոմանք կարծիք էին հայտնում, թե
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱԴԱՐՄԱՆ ՉԷ
Ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը Երեկ մեր երկրում պաշտոնապես նշվում էր Սահմանադրության օրը: Ասում ենք՝ պաշտոնապես, որովհետեւ մեր հասարակության ներկայացուցիչները խորապես անտարբեր են այս երեւույթի նկատմամբ՝ այն պատճառով, որ երկրի հիմնական, ինչպես նաեւ գործող այլ օրենքները, որպես կանոն, որեւէ դեր չեն խաղում շարքային քաղաքացու իրավունքների, հիմնարար ազատությունների ապահովման, սոցիալ-տնտեսական, կենցաղային հարցերի լուծման
ՀԱՅԸ` ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ինչպես արդեն հայտնել էինք («Առավոտ», 03.07.07), Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Գորդոն Բրաունի կառավարությունում առողջապահության նախարարի պաշտոնին է նշանակվել ազգությամբ հայ՝ գործող վիրաբույժ, պրոֆեսոր Արա Դարզին (Թերզյան): Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ը, սըր Արա Դարզին ծնվել է Իրաքում, 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների ընտանիքում, մանկության մեծ մասն անց է կացրել Իռլանդիայում: Արա Դարզին լրջորեն հետաքրքրվում է
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր անձնական կյանքում արմատական փոփոխություններ կատարելու անբացատրելի պահանջ կունենաք: ՑՈՒԼ 21.04-21.05: Ձեր ներուժը ծառայեցրեք նոր գործընկերներ գտնելուն: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Չափից ավելի տպավորվող եք: Դա խանգարում է իրադարձությունները ճիշտ հասկանալ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Երեխաների հետ մշտական շփումները ձեզ հոգեւոր հաճույք կպատճառեն: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Մտածեք նոր, հեռանկարային աշխատանքային ծրագրեր մշակելու մասին: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Սեքսի եւ սիրային
«Մեդալներ էլի կլինեն»
Երեւանում անցկացված ծանրամարտի հանրապետության պատանիների եւ աղջիկների առաջնության ավարտից հետո վստահեցրեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: Այս առաջնությունը նախորդներից առանձնացավ մասնակիցների մեծ քանակով եւ տղաների մի քանի քաշային կարգերում գրանցված բարձր արդյունքներով: Պայքարի մեջ ներգրավվել էին հանրապետության տարբեր մարզերի ու քաղաքների շուրջ 140 տղաներ եւ աղջնակներ: Ֆեդերացիայի նախագահն առանձնակի գոհունակություն հայտնեց, որ աշխարհի ու
ՄԵՆՔ՝ ՀԱՅԵՐՍ
Եկեք խաղանք ժողովրդավարություն Սկիզբը՝ 23.06.07թ. համարում Այսօր ազգայնականության հիմնական սկզբունքներն ամբողջ աշխարհում ավելի մեծ տարածվածություն են ստացել, քան ազատականության կամ այլ գաղափարախոսության: Եվ չնայած հանուն «ազգային շահերի» արյան գետեր են թափվել՝ ողջ աշխարհի ազգերը համախմբող միակ կազմակերպությունը ՄԱԿ-ն է, որի հիմքում ազգայնականության սկզբունքներն են՝ «ազգային անկախության հանդեպ հարգանք», «ազգային սահմանների անքակտելիություն», «ազգային ինքնորոշում» եւ այլն:
«Ոսկե ծիրանը» կտեղափոխվի Ազատության հրապարակ
Փառատոնի օրերին այստեղ տեղադրված հսկայական էկրանին անվճար ֆիլմեր կցուցադրվեն «Երեւան» հյուրանոցում երեկ ասուլիս էին հրավիրել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչներ Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը եւ Սուսաննա Հարությունյանը: Նրանք տեղեկացրին, որ «Ոսկե ծիրանի» բացման հանդիսությունը այս տարի կկայանա հուլիսի 9-ին, ժամը 22-ին, բայց ոչ թե նախորդ տարվա պես «Մոսկվա» կինոթատրոնում, այլ Ազատության հրապարակում: Փառատոնը կբացվի Պաոլո եւ
ՆՈՐ ԽՈՍՔ՝ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՏԱԿԱՊԱՏՄԱՆ ՄԵՋ
Կառույցն իր ավարտին հասցնելով՝ շինարարների առջեւ կանգնում է հատակի ստեղծման ոչ այդքան հեշտ խնդիրը: Իսկ որքան մեծ է կառույցը, այնքան բարդ է նրա հուսալի եւ ամուր հատակի ստեղծումը: Սակայն արդեն երկու տարի է, որ «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ի կազմում գործող «Հատակշին» շինարարական կառույցը մի շարք ձեռնարկությունների արդեն իսկ ձերբազատել է այդ հոգսից, եւ ներկայումս լուծված կարելի
Ռեկտորը հայհոյել ու ծեծել է ուսանողին
Համատեղության կարգով՝ Երեւանի տնտեսագիտական համալսարանում աշխատող Կառավարման ակադեմիայի ռեկտորին բուհում պատժել են: Ինչպես արդեն տեղեկացրել էինք («Առավոտ», 03.07.2007թ.), Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկանի առանձնասենյակում գնահատականի համար վեճի ժամանակ դասախոսի կողմից ծեծի է ենթարկվել 2-րդ կուրսի ազգությամբ հույն մի ուսանող: Պարզեցինք, որ ուսանողի անունը Անդրեյ Զելիկով է (նա ՀՀ քաղաքացի է), իսկ նրան ծեծողը
ԱՓԵՐԻ ՀԵՏՔԵՐԸ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻՆՆ Է
Այդ անձը քննությանը հայտնի չէ: Իսկ Լեւոն Գուլյանի բջջային հեռախոսը եւ մարտկոցը հարազատների մոտ է: Երեկ ՀՀ փաստաբանների պալատում լրատվամիջոցների հետ հանդիպեցին փաստաբան Հրայր Ղուկասյանն ու մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության շենքի 2-րդ հարկից անհայտ հանգամանքներում ցած ընկած եւ մահացած «Պանդոկ» ռեստորանի տնօրեն Լեւոն Գուլյանի հարազատները: Երեւանի դատախազությունում երկրորդ ամիսն է, ինչ


















































