Օրվա լրահոսը

ԿՆՈ՞Ջ, ԹԵ՞ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՔ

Հարցերին անհրաժեշտ է պատասխանել «այո», «ոչ» կամ «չգիտեմ» տարբերակներով: 1. Առիթ լինելու դեպքում սիրո՞ւմ եք առաջին ջութակի դեր ստանձնել: 2. Դժվար կամ վիճելի իրավիճակներում աջակցություն եք սպասում ամենամոտ մարդո՞ւց: 3. Ցանկացած գործում հեշտությա՞մբ եք որոշումներ կայացնում: 4. Տպավորվո՞ղ եք: 5. Կարողանո՞ւմ եք պաշտպանել ձեր հեղինակությունը: 6. Հոգո՞ւմ եք ձեր արտաքինի մասին, եւ դա բավականությո՞ւն է

Միասեռականությունն անհարիր է քրիստոնյաներին

Տարածված երեւույթի՝ միասեռականության մասին խոսվում է հաճախ, եւ վերջինիս վերաբերյալ տարբեր կարծիքներ են հայտնում բժիշկներ, հոգեբաններ, քաղաքական գործիչներ եւ այլք: WWW.qahana.am կայքի «Հարցադարան» էջում, որտեղ կայքի այցելուների կողմից հնչեցված բոլոր հարցերին պատասխանում են հոգեւոր սպասավորները, բարձրացվել էր հարց, թե ինչպիսի՞ն է Հայ առաքելական եկեղեցու տեսակետը միասեռականության հարցում: Մայր աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տիգրան սրկ. Բաղումյանն

ԴԱՋՎԱԾՔԸ ԻՆՔՆԱԴՐՍԵՎՈՐՄԱՆ ՁԵՎ Է, ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ

Մասնագետի խոսքերով՝ դաջվածք անողները տարբեր բնավորության տեր մարդիկ են Պիրսինգ, «բոդի արթ», տատու… Տարիներ առաջ այս բառերը հայերիս ոչինչ չէին ասում: Դժվար թե գտնվեր մի հայուհի, որ դաջվածք ունենար մարմնին. իսկ ովքեր էլ ունեին՝ հասարակության կողմից չէին ընդունվում ու համարվում էին չափից դուրս մոդայիկ, արտասովոր, թեթեւաբարո եւ այլն: Հատկապես վերջին տարիներին Հայաստան ներխուժեցին հայկական մենտալիտետին

Մեկ սխալը ճակատագրական եղավ Իսպանիայի Լինարես քաղաքում ընթացող շախմատային գերմրցաշարը երեկ կայացած 7-րդ տուրի Արոնյան-Իվանչուկ, Անանդ-Գրիշչուկ, Դոմինգես-Վան Յուե, Ռաջաբով-Կարլսեն հանդիպումներով հատեց միջնագիծը: Նախորդ տուրում կենտրոնականը առաջատարներ Լեւոն Արոնյանի եւ Ալեքսանդր Գրիշչուկի դիմակայությունն էր: Այդ պարտիան «ChessPro.ru»-ով մեկնաբանող գրոսմայստեր Մաքսիմ Նոտկինը գրում է, որ հայաստանցի գրոսմայստերը, շնորհիվ խաղասկզբում կիրառած հետաքրքիր նորույթի, ժամանակի առումով հսկայական առավելություն ստացավ:

«ՆՄԱՆ «ՇՌԱՅԼՈՒԹՅԱՆ» ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ»

Ասում է Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանը Այսօր մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կկայանան սիրողական բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության եզրափակիչ հանդիպումները: Նախնական մրցափուլերից սկսած՝ առանձին քաշային կարգերում հանրապետության չեմպիոնի կոչմանն արժանանալու համար պայքարի մեջ ներգրավվել էին գրեթե բոլոր մարզերի 150 մարզիկներ: Մասսայականության այս փաստն արդեն ուրախացնում է, քանի որ ոչ վաղ անցյալում, որքան հիշում

Երեւանցիները՝ ԱԺ-ի այգու ցանկապատը հանելու մասին

«Առավոտի» հարցախույզը՝ այս թեմայով Վերջին շաբաթների ընթացքում ամենաքննարկվող թեմաներից էր ՀՀ Ազգային ժողովի այգու ցանկապատի ճակատագիրը: Մի այգու, որն ականատես է եղել այնպիսի դեպքերի, ինչպիսին էր «հոկտեմբերի 27»-ը, «ապրիլի 12»-ը եւ այլն: Հիշեցնենք, որ ցանկապատի մասին քննարկումները ծայր առան ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի մամուլի ասուլիսից հետո: Ճարտարապետը հայտարարեց, որ, իրոք, հնարավոր

«ԳՐԻԳՈՐՈՎԻՉԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «ՍՊԱՐՏԱԿԸ» ԿՏԱՐԲԵՐՎԻ»

Համոզված է Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը Աշխարհի մի շարք առաջատար երաժշտական թատրոններում գոյություն ունի հրավիրված դիրիժոր հասկացությունը, երբ այս կամ այն դիրիժորը հրավիրվում է ղեկավարելու որեւէ երաժշտադրամատիկական երկ` սեփական մեկնաբանությունն ու արտահայտչականությունը բերելով տվյալ թատրոնին: Արդեն տեւական ժամանակահատված Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը իր աշխատանքը համատեղում է

ՎԱԼԵՆՍԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ Լեհաստանի նախկին նախագահ, 65-ամյա Լեհ Վալենսան պահանջել է ժամանակավորապես փակել Ազգային հիշողության ինստիտուտը, որտեղ պահպանվում են սոցիալիզմի շրջանի ՆԳՆ-ի եւ Հատուկ ծառայությունների արխիվները: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի՝ անցած տարի ինստիտուտը հրատարակել է մի գիրք, որի հեղինակները պնդում էին, թե 1970 թվականին Հատուկ ծառայությունները հավաքագրել էին այն ժամանակվա «Սոլիդարնոստ» արհմիության

Բազմաթիվ ոտնահարումներ 2008 թվականի ընթացքում Հայաստանում մարդու իրավունքների վիճակը էապես վատթարացել է, իշխանությունները եւ նրանց ներկայացուցիչները մարդու իրավունքների բազմաթիվ ոտնահարումներ են թույլ տվել, հատկապես՝ կապված նախագահական ընտրությունների եւ դրանց հաջորդած ցույցերի ճնշման հետ: Այդ մասին, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ասված է մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի 2008 թվականի զեկույցում, որը երեկ է հրապարակվել: «Իշխանությունները քաղաքացիներին թույլ

Օտար լեզուների ուսուցումը՝ հարցականի տակ

Մասնագետները դժգոհում են ՀՀ հանրակրթական դպրոցներում այս ոլորտում տիրող անմխիթար վիճակից Երեկ ԵՊՀ-ում մեկնարկեց «Օտար լեզուներ եւ գրականություն (տեսություն եւ պրակտիկա)» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով: Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված այս գիտաժողովը, որի նպատակն էր ընդհանրացնել լեզվաբանության, կիրառական լեզվաբանության, գրականագիտության եւ լեզվամշակութաբանության բնագավառում գոյություն ունեցող տարբեր ուղղություններ, նվիրված է ԵՊՀ հիմնադրման 90-ամյակին: Գիտական հավաքին մասնակցում

13 ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԿԱՍԵՑՎԵՑԻՆ

Այդ բուհերը պատրաստվում են դիմել դատարան եւ անգամ հասնել Ստրասբուրգ Գորիսի օտար լեզուների «Կարին» ինստիտուտում ուսանում է 14 ուսանող, բուհը վարձակալում է տարածք, բայց այդ վարձակալությունը նոտարով հաստատված չէ եւ պետական (կադաստրային) գրանցում չունի: Բուհում դասավանդում է հինգ դասախոս, որոնցից միայն մեկն է հաստիքային, եւ այդ հինգից միայն մեկը գիտական կոչում ունի: Այնինչ կարգը պահանջում

«Ձուկը գլխից է հոտած»

Ալավերդի քաղաքում աշխատող անհատ ձեռներեցները դժգոհ են հարկայինից, իսկ հարկայինը հարցերին չի պատասխանում: Մանիկ Մինասյանը մեկն է այն անհատ ձեռներեցներից, ով դադարեցրել է գործունեությունը: Ալավերդու hարկային տեսչության պետի պաշտոնակատար Նորայր Այվազյանը Ալավերդու մանր ու միջին ձեռնարկությունների հարկային հիմնախնդիրների, այդ թվում նաեւ՝ ՀԴՄ-ների տեղադրմանը վերաբերող մեր հարցերին չհամաձայնեց պատասխանել, սկզբում պատճառաբանելով, թե դրա համար պետք է

2009-ը` գայլապայքարի տարի

Գայլերն ու շնագայլերը լուրջ վնաս են հասցնում Ղարաբաղի տնտեսությանը: Այս առթիվ մտահոգված են ոչ միայն գյուղացիները, այլ նաեւ կառավարության անդամները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով 4 միլիոն դրամ է նախատեսվել գիշատիչների դեմ պայքարի համար: Ամեն մի սպանված գայլի համար որսորդները ստանում են 25 հազար դրամ: Բայց քանի որ գայլերը դեռ շատ են անհանգստացնում,

ՀԻՆԱՎՈՒՐՑ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՔԱՆԴՎՈՒՄ ԵՆ

Մինչ մեր ոչ բարի հարեւաններն իրենց համար պատմություն են հնարում մեր՝ հայկական հուշարձանները ոչնչացնելու գնով, մենք մեր պատմական հուշարձաններին տիրություն չենք անում: Տավուշի մարզի սահմանագլխին՝ հեռավոր Բարեկամավան գյուղի անտառապատ բարձունքում, Բարձրյալ Խաչ նշանավոր կոթողը նախաքրիստոնեական շրջանի բազմանիստ աշտարակաձեւ դամբարան է, որի լուսամուտին միջնադարում խաչ է ագուցվել, որպես բեմի սեղան, խաչքար է կանգնեցվել, եւ դամբարանը վերածվել

Հանրային ծառայությունները՝ ընդդեմ հանրության

Սպառողների պաշտպանները պնդում են, որ էլեկտրաէներգիայի թանկացումից հեշտությամբ հնարավոր է խուսափել: Ռոբերտ Նազարյանը որոշել է թանկացնել էլեկտրաէներգիան: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր ամենայն հավանականությամբ անակնկալ կմատուցի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ ) ընկերությանը: Բանն այն է, որ հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ որոշել է 20-33%-ով թանկացնել էլեկտրաէներգիայի սակագինը եւ ավելացնել ընկերության եկամուտները: Ուշագրավն այն է, որ «ՀԷՑ»-ը, ինչպես

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻՆ ԱՆՏԵՍԵԼ Է

Հայրենիք վերադարձող գործազուրկ «խոպանչիներին» աշխատանքով ապահովելու համար՝ հայրենի կառավարության հակաճգնաժամային ծրագրում ոչ մի տող չկա: Հայաստանի վրա տնտեսական ճգնաժամի հարվածներից մեկն էլ լինելու է հազարավոր հայ աշխատանքային միգրանտների վերադարձը հայրենիք: Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այն հրահանգը, որ տեղի գործատուներն առաջին հերթին պետք է աշխատանքով ապահովեն ռուսներին, ապա պարզ է դառնում, որ ոչ

11 հազար դրամով են ապրում

Սարգսյանների ընտանեկան նպաստի հատկացումը դադարեցվել է՝ չնայած նրանց վիճակը որեւէ կերպ չի բարելավվել: Մի քանի ամիս է՝ Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Թամարա Սարգսյանի ընտանիքը գոյատեւում է 18-ամյա որդու՝ առաջին կարգի հաշմանդամ Սուրենի 11 հազար դրամ թոշակով: Ընտանիքը ընտանեկան նպաստի ցուցակներից դուրս է մնացել, չնայած այս ընտանիքի վիճակը որեւէ կերպ չի բարելավվել: Սոցիալական ծառայության պատասխանատուները

«ՄԵՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆ Է»

Պնդելով, որ ավիատոմսերը չեն թանկացել, «Արմավիան», այնուամենայնիվ, հայտարարում է, որ կարող է «որոշակի միջոցառումներ» ձեռնարկել: «Առավոտը» բազմաթիվ դժգոհություններ է ստանում քաղաքացիներից եւ զբոսաշրջային գործակալություններից, որ մինչեւ վերջերս Երեւանից Դուբայ ավիատոմսի արժեքը երկու ուղղությամբ սկսվում էր 80000 դրամից, սակայն փետրվարի 9-ից տոմսերը թանկացել են: Դրանց արժեքը սկսվում է 122000 դրամից, այն դեպքում, երբ աշխարհում բոլոր ուղղություններով

Կանոնակարգված չէ

Վտանգավոր բեռների տեղափոխման հարցը՝ օրակարգում ՀՀ քրեական օրենսգրքի 285-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսվում վտանգավոր քիմիական կամ կենսաբանական այլ ազդակների կամ թունավոր նյութերի հետ վարվելու ընթացքում անվտանգության կանոնները խախտելու համար: Բայց գործնականում այս հոդվածը չի կիրառվում եւ ոչ թե այն պատճառով, որ վտանգավոր քիմիական նյութերի տեղափոխումն իրականացվում է անվտանգ, այլ որովհետեւ նման կանոններ չկան հաստատված:

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Վերականգնվել է 525 մլն դրամ Պետական շահերի խախտման վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2008 թվականին հարուցվել է 19 քրեական գործ, որոնցով վերականգնվել է պետությանը պատճառված 549 մլն 245 հազար դրամ: Գումարի հիմնական մասը՝ 533 մլն 245 հազարը վերականգնվել է մինչդատական վարույթում: Նկատենք, որ նույն վարչության կողմից 2007 թ.

«Բարգավաճը» համալրվեց

Երկու անկախ պատգամավորներ դարձան ԲՀԿ անդամ «Առավոտի» հետ զրույցում վերջերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը համալրած պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ասաց. «Մեկուկես տարի է՝ ես հետեւում եմ կուսակցության աշխատանքին, ավելի հոգեհարազատը ինձ ԲՀԿ խմբակցության եւ կուսակցության աշխատանքն էր»: Մեր հարցին՝ «Դաշինքի» աջակցությամբ ընտրված միակ պատգամավորը իր այս քայլով չի՞ դավաճանում իր նախկին կուսակիցներին, մասնավորապես՝ Սամվել Բաբայանին, պարոն

ՕՐԵՆՔ, ՈՐՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր փոփոխությունները գործնականում ի՞նչ էական խնդիր կլուծեն Խորհրդարանը երեկ 97 կողմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «ՀՌԱՀ կանոնակարգ» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին փաթեթը, որին ոչ ոք դեմ չքվեարկեց եւ ձեռնպահ էր միայն Տիգրան Թորոսյանը: Լիակատար միաձայնության պայմաններում ընդունված այս նախագծում, սակայն, բավական փոփոխություններ կան, որոնք

ԶՐԿՈՒՄ ԵՆ ՆՈՐՄԱԼ ԼՈՒՍԱԲԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Իբրեւ Հայաստանի բոլոր գումարումների խորհրդարանների աշխատանքը լուսաբանած լրագրող վկայում եմ՝ երբեւէ նիստերի դահլիճում բարձրախոսների խնդիր չի եղել: Բայց վերջին շրջանում դրանք աշխատում են խափանումներով, եւ երբեմն հնարավոր չի լինում նորմալ ձայնագրել նիստերը: Կարծես այս միջոցով փորձ է արվում նաեւ տպագիր մամուլի ներկայացուցիչներին դուրս մղել դահլիճից, որ ստիպված լինենք ԱԺ աշխատանքներին հետեւել միջանցքում՝ մոնիտորների միջոցով: Հեռուստաընկերությունների

ԱՆՀԱՊԱՂ՝ ՈՉ ԹԵ 24 ԺԱՄՈՒՄ, ԱՅԼ 72

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը պատասխանել է մեր թերթի երեկվա համարում «Կհեռանանք անհապաղ՝ 24 ժամում» լուրին, որտեղ նշել էինք, թե ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ժամանակին հրապարակավ պնդել է, թե «անհապաղ՝ նշանակում է 24 ժամվա ընթացքում»: Ըստ Սոնա Տռուզյանի՝ «Նման հայտարարություն, պնդում գլխավոր դատախազը երբեւէ չի հնչեցրել: Նշված հարցը, թե ինչ է նշանակում

«Լավ չեք աշխատում»

ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը այդպես է մտածում ՀՀ կառավարության մասին «Հայաստանի իշխանությունները լավ չեն պատկերացնում, թե տնտեսական առումով ի՞նչ կարող է տեղի ունենալ ամիսներ հետո»,- կարծում է ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը՝ հավելելով, որ այդ մարտահրավերներին դիմակայելու առումով հայրենի կառավարությունը լուրջ միջոցառումներ չի մշակում՝ ընդամենն իրավիճակային խնդիրներ են լուծվում: Մեր զրուցակցին վրդովեցնում է, որ կառավարությունը չի

«ՅՈԹԻ» ԳՈՐԾԸ ՏԵՂԱՊՏՈՒՅՏԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

Քաղբանտարկյալները դատական նիստերի արանքում անգամ երգեցին Երեկ «Յոթի» գործով դատական նիստը, հակառակ մեր սպասումների, չհետաձգվեց եւ տեւեց 6 ժամ: Դատական նիստերի ողջ ընթացքը բոլոր յոթ քաղբանտարկյալները կանգնած անցկացրին: ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը դա բացատրեց ոչ թե դատարանի, այլ մարտիմեկյան դեպքերի արդյունքում զոհված անձանց իրավահաջորդների նկատմամբ իրենց ունեցած հարգանքով ու նաեւ՝ դատաքննություն սկսելու իրենց

ՔԱՂԱՔԱՊԵՏԱԿԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ

Երեւանցիները չգիտեն, թե ում է տրվելու իրենց քաղաքը Մայիսին Երեւանում դարձյալ ընտրություններ են, երբեւէ չեղած եւ չփորձված: Երեւանի քաղաքապետարանի ընտրություններին պատրաստվող իշխանությունը եւ ընդդիմությունը կարծես այս անգամ եւս կրկնելու են միեւնույն սխալները, ինչ արվում էր մինչ այժմ եղած գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ՝ կողմերը ընտրության են գնալու առանձին-առանձին, յուրաքանչյուրը իր թեկնածուին առաջն արած: ՀՀԿ-ն իր ցուցակն

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՍԿՍՎԵՑ

«Մարտի 1»-ի գործի շրջանակներում «Յոթի» դատավարությունը երեկ վերջապես հաղթահարեց դեկտեմբերի 23-ից սկսած դատական նիստերի հետաձգման տեղապտույտն ու մտավ դատավարության բնականոն հուն: Ի տարբերություն երկու շաբաթ առաջ տեղի ունեցած դատական նիստի, որը հետաձգվեց յոթ քաղկալանավորների՝ այս անգամ դատավորի դահլիճ մտնելու պահին կանգնած լինելու եւ հակառակ դատավորի հրահանգին՝ չնստելու պատճառաբանությամբ, երեկվա նիստը ընթացավ առանց միջադեպերի եւ անհարկի

ԶԱՆԳԸ ԴԵՂԻՑ ԹԱՆԿ Է ՆՍՏՈՒՄ

«Դեղատների տեղեկատու» անվճար ծառայությունն այսուհետեւ վճարովի է: Եթե նախկինում քաղաքացիները զանգելով 55-31-77 հեռախոսահամարով՝ տեղեկատվություն էին ստանում իրենց հետաքրքրող դեղերի մասին, ապա այժմ այդ ծառայությունը մատուցվում է 090-00-00-33 համարով, որի 1 րոպեի արժեքը 380 դրամ է: Օրերս մեր թերթին դիմած որոշ քաղաքացիներ, որոնք պարբերաբար օգտվել են այդ ծառայությունից, դժգոհեցին, որ երբ զանգում են հին հեռախոսահամարով, իրենց

ՆՈՐ «ՈՐՈԳԱՅԹ»՝ ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Փետրվարի 23-ին Շենգավիթ համայնքի 5-րդ փողոցի անցորդներն ականատես եղան իրական մի սերիալի: 20 դիմակավորներ ավտոմատների խզակոթերով փողոցում պառկեցնում էին այն անցորդներին, որոնք անցնում էին Սամվել Սիմոնյանի տան մոտով: Շատերի տպավորությամբ՝ «Որոգայթի» հերթական սերիալն էր նկարահանվում: Անցորդները չեն պատկերացրել, որ թմրանյութի հայտնաբերման նպատակով դիմակավորները կներխուժեն Սիմոնյանի բնակարան, նրա չորսամյա թոռնիկի ներկայությամբ, խուզարկության անվան տակ, քարուքանդ կանեն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031