Օրվա լրահոսը
ԵՃՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ բազմաթիվ ուսանողների ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանը հայտա
«Իշխանությունը սովոր է ստել» ԵՃՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ բազմաթիվ ուսանողների ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ նոյեմբերի վերջին կհանդիպի լրագրողներին եւ մեկ առ մեկ՝ թվերով, կհրապարակի իր ստեղծած աշխատատեղերի մասին։ Սակայն Ռ. Քոչարյանը, ինչպես միշտ, խոստացավ ու չարեց։ Երեկ Ռ. Քոչարյանի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանից փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ Ռ. Քոչարյանը չկատարեց իր խոստումը, եւ
«Պապլավոկում»
«ԽՍՏԱԳՈՒՅՆ ՊԱՏԻԺ»՝ ԸՍՏ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ «Պապլավոկում» «քաշքշուկի» հետեւանքով տեղի ունեցած սպանության առիթով հարուցված քրեական գործի նյութերին ծանոթանալով եւ գործը քննելուց հետո, Երեւանի դատախազության ավագ քննիչ Հ. Ենոքյանը մեղադրանք է առաջադրել։ Եվ բոլորովին զարմանալի չէ, որ մեղադրանքը չափազանց համահունչ է «քաշքշուկի հետեւանքով մարդ է սպանվել» տրամաբանությանը։ Հակիրճ ներկայացնեմ քննիչի որոշումը Աղամալ Հարությունյանին մեղադրանք ներկայացնելու մասին։ Նախագահի
Երեկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԻ Երեկ «Փաստաբանների միջազգային միության» ներկայացուցիչ, փաստաբան Վաչիկ Քոսյանը «Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի ապահովումը Հայաստանում» թեմայով սեմինարի հիմնական զեկուցողն էր: Նա հակված էր քննարկման առարկա հիմնախնդիրը ներկայացնել «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի», մասնավորապես՝ 8-րդ հոդվածի եւ ՀՀ գործող Սահմանադրության հոդված 38-ի, նաեւ՝ ՀՀ Քրդատօրենսգրքի հոդվածներ 62, 63-ի պահանջների համեմատության համատեքստում:
ԷՔՍՎԱՐՉԱՊԵՏԸ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ
ԷՔՍՎԱՐՉԱՊԵՏԸ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ «Վաղուց Նկարիչների միությունում նման շքեղ, հյուրերով լեփլեցուն դահլիճով ցուցահանդես չէր եղել, եւ այն միտքը, որ արվեստը համախմբում է մարդկանց, լիովին արդարացրեց իրեն»,- այս խոսքերով գեղանկարիչներ Անժելա եւ Վրեժ Թամազյաններին ողջունեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։ Անժելա Թամազյանը բժիշկ Համլետ Թամազյանի կինն է։ Նա մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգ է եւ ունի 31 տարվա աշխատանքային փորձ, իսկ
«Կալանավորների վերադարձը հասարակություն»
«Կալանավորների վերադարձը հասարակություն» 2000թ. հունիսից «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականացվում է «Կալանավորների վերադարձը հասարակություն» խորագրով ծրագիրը։ Նրա նպատակն է՝ ուսումնասիրել կալանավորների նկատմամբ հասարակության վերաբերմունքը եւ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որպեսզի կալանավայրերից վերադարձող մարդիկ չօտարվեն հասարակությունից։ Ավելին, ծրագրի ղեկավարները ցանկանում են օգնել կալանավորներին՝ հնարավորինս շուտ գտնել իրենց տեղը կյանքում՝ կրկին հանցավոր միջավայրի զոհը
«Այրարատ»-ից մինչեւ «Նաիրի»
«Այրարատ»-ից մինչեւ «Նաիրի» Նախկին կինոթատրոնները միացնող ռելսային այս ուղին արդեն մի քանի օր է՝ չի գործում։ Հանրային փոխադրականներից ես գերադասում եմ տրամվայը, որը հաճելի է հեռավոր ճամփորդության նմանությամբ, ներքին ընդարձակությամբ, ավանդական ձեւավորմամբ, մանավանդ անիվների թկթկոցով։ Գնացք հիշեցնող այս փոխադրամիջոցը ստեղծում է ուրիշ մի տրամադրություն՝ թե՛ քաղաքին բնորոշ իր եռուզեռային ռիթմերով, թե՛ երկաթուղուն բնորոշ գողտրիկ ու
Հունաստանի
ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՆՎԱՃԵՑԻՆ ՊԱՏՐԱՍԸ Հունաստանի Պատրաս քաղաքում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի 46-րդ առաջնությունում հայ մարզիկները հիանալի հանդես եկան։ Դեռ մրցավայր մեկնելուց շատ առաջ, երբ Գյումրիում զրուցում էի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ, նա ասաց, որ կանխագուշակումներ անել ու խոստումներ տալ չի սիրում։ Բայց հավաստիացրեց, որ մեդալներ անպայման կլինեն։ Եվ այսօր արձանագրում ենք, որ
Վերջերս կայացավ հայտնի հեղինակ-կատարող Տաթեւ Աղամիրյանի «Ողջույն, ինչպե՞ս ես» խորագրով համերգային ծր
«Ողջույն, ինչպե՞ս ես» Վերջերս կայացավ հայտնի հեղինակ-կատարող Տաթեւ Աղամիրյանի «Ողջույն, ինչպե՞ս ես» խորագրով համերգային ծրագիրը։ Երգչուհու առաջին մենահամերգը ներկաներին պարգեւեց հուզմունքի, ուրախության եւ վերհուշի սքանչելի պահեր։ Ծրագիրը բաղկացած էր 2 մասից, որի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեցին նրա երգացանկից ընտրված լավագույն գործերը։ Թատրոնի փոքրիկ դահլիճում բավականին ցուրտ էր, սակայն այնքան մարդկային ջերմություն կար, որ այն խոչընդոտ չհանդիսացավ։
Հայաստանյան թերթերի բազմանդամ ընտանիքում հայտնվեց եւս մեկը։ Այսօր
ՄԻ ԹԵՐԹԻ ԷՋԵՐՈՒՄ՝ ՄԻ ՔԱՆԻ ԹԵՐԹԻ ՀՈԴՎԱԾՆԵՐ Հայաստանյան թերթերի բազմանդամ ընտանիքում հայտնվեց եւս մեկը։ Այսօր արդեն ցանկացողները կարող են ծանոթանալ «ԸՐՎպվՌ255 ջՈ վպՊպս254» շաբաթաթերթի 4-րդ համարին։ Թերթում ներկայացված է տպագիր հայալեզու ԶԼՄ-ներից արված ծաղկաքաղ՝ թարգմանված ռուսերեն։ «ԸՐՎպվՌ255 ջՈ վպՊպս254»-ի խմբագիր Աշոտ Ջանիփոլադյանը կարծում է, թե հայրենական ռուսալեզու մամուլը չէր բավարարում մեր ազգաբնակչության մեջ զգալի թիվ
Երեկ՝
131 երթուղու վարորդները բողոքում են Երեկ՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, Աբովյանում առաջինը «դիմավորեցին» թիվ 131 երթուղու վարորդները։ Թվով 90 անձ, որոնցից մի քանիսին հրավիրել էին (մինչեւ հասանք այնտեղ) ՆԳ բաժին «բանակցությունների», մի քանիսին էլ միացել էին նրանց ընտանիքի անդամները, ուսանողները, նրանք, ովքեր օգտվում են երթուղու ծառայություններից։ Սուրեն Հովհաննիսյանը (30 տ., վարորդ) հայտնեց, որ վարորդներով բացել
«Հրազդան» հյուրանոցում դեկտեմբերի 8-9-ը տեղի ունեցած համաժողովը նվիրված էր արտահայտվելու ազատության
ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՎ ՓՈՐՁՈՒՄ ԵՍ ԳՆԱԼ… ՍՏՐԱՍԲՈՒՐԳ «Հրազդան» հյուրանոցում դեկտեմբերի 8-9-ը տեղի ունեցած համաժողովը նվիրված էր արտահայտվելու ազատության իրավունքին, մասնավորապես, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի կիրառմանը։ Բացի մեր դատավորներից, փաստաբաններից, իրավաբաններից եւ, ցավոք, հատուկենտ նկատված լրագրողներից, համաժողովին մասնակցեցին եւ ելույթներ ունեցան Փոլ Թորհալսոնը (Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության լրատվության բաժնի ղեկավար), Քրիստոֆ Շվայգհոֆերը (ԵԴ գործերի
Դեկտեմբերի
Դու ո՞ւմ շունն ես Դեկտեմբերի 8-ին, Խուլ-համրերի մշակութային կենտրոնում տեղի ունեցավ շների ցուցահանդես-մրցույթ, որը կրում էր «Ցեղատեսակների ցուցադրություն-2001» անվանումը։ Միջոցառումը կազմակերպել էր «Արագիլ» կենդանիների պաշտպանության ընկերությունը։ Հովանավորը «Բարս» ֆիրման էր, որը հայտնի է իբրեւ «Մարս», «Սնիկերս» շոկոլադների ներմուծող։ Այս ֆիրման ներկրում է նաեւ շների «Պեդիգրի» կեր։ Մրցույթին մասնակցում էին տարբեր ցեղատեսակի շներ, որոնք անհամբեր հաչում
«Այս պետության համար նշանակություն ունի՞, թե ով է բեռն արտահանում»,- միանգամայն իրավացի հարցադրում է
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՂՔՈՎ ԲԻԶՆԵՍԸ ՏՈՒԺՈՒՄ Է «Այս պետության համար նշանակություն ունի՞, թե ով է բեռն արտահանում»,- միանգամայն իրավացի հարցադրում է անում «Գրեյթ Արարատ» ընկերությունը եւ դժգոհում, որ պետական մարմինների կողմից իրենց արտադրանքի (կոնյակ) արտահանման համար արհեստական խոչընդոտներ են հարուցվում։ Իսկ խոչընդոտն այն է, որ ուղարկվող բեռն անհիմն պատճառաբանություններով «լռվում» է կայարաններում կամ մաքսային պահեստներում։ Այսօր դեռեւս
ՀԱՎԵԼԱԳՐՈՒՄՆԵՐ
ՀԱՎԵԼԱԳՐՈՒՄՆԵՐ Կոմունիստական շրջանի «գաղափարաքարոզչական աշխատանքի» գլխավոր ուղղությունը կարելի է բնութագրել մեկ բառով՝ հավելագրումներ /տՐՌտՌրՍՌ/: Այսինքն՝ թղթի վրա նկարվում են ինչ-որ թվեր կամ ինչ-որ «նվաճումներ», որոնք շատ հեռու են իրական կյանքից, եւ հենց այդ նկարած թվերն են հրամցվում որպես իրական: Օրինակ, իրենց կուսակցության երրորդ ծրագրում կոմունիստները գրել էին, թե 1980 թվականին ԽՍՀՄ-ում կոմունիզմ կկառուցվի: Եթե մինչեւ
ՀՀ նախագահ կընտրեն պատգամավորնե՞րը
ՀՀ նախագահ կընտրեն պատգամավորնե՞րը Սահմանադրական փոփոխությունների նախագծերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա հերթական նիստում ԱԺԿ եւ ՀԿԿ կողմից առաջարկվեց իրենց միասնական նախագիծը քննարկել այդ շրջանակում։ Հանձնաժողովն էլ որոշեց այլեւս չքննարկել ՀԿԿ-ի նախագիծը։ Քննարկվեցին կառավարման համակարգի՝ խորհրդարանի, ՀՀ նախագահի եւ ՀՀ կառավարության վերաբերյալ միասնական նախագծի գլուխները։ Նիստի ընթացքում հիմնականում քննարկվեց, թե խորհրդարանական համակարգ ունենալու դեպքում ինչպիսին
Անցյալ շաբաթ «Վարկած» վերլուծական կենտրոնը հերթական սեմինարն էր
Ահաբեկչությունն արդարացում չունի Անցյալ շաբաթ «Վարկած» վերլուծական կենտրոնը հերթական սեմինարն էր նախաձեռնել, որի քննարկման առարկան գլոբալիզացիան եւ ահաբեկչությունն էր: Քննարկմանը հրավիրվածների մի ստվար հատվածը եզրակացրել էր, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունը գլոբալիզացիային եւ միաբեւեռ աշխարհակարգի դեմ ուղղված պայքար է: Եղել էին ահաբեկչությունը ծնող նաեւ այլ պատճառաբանություններ, որոնք, կամա թե ակամա, միտված էին, ըստ էության, ահաբեկչության
«Չարտոնված»
ՍՏԵՐԵՈՏԻՊՆԵՐԸ ՋԱՐԴՎՈՒՄ ԵՆ «Չարտոնված» երթի երեկվա փորձը ցույց տվեց, որ իշխանությունների կողմից մեր քաղաքացիների վզին մշտապես փաթաթվող, բայց ՀՀ Սահմանադրությունից չբխող ու չգրված օրենքը՝ հանրահավաքների, երթերի, ցույցերի թույլտվություն ստանալու մասին միայն հարմար պատճառաբանություն է ընդդիմության բերանը փակելու համար: Հասարակական կազմակերպությունը՝ խախտելով ամբողջատիրությունից մեզ ժառանգություն հասած սովորույթը, Երեւանի քաղաքապետից խաղաղ երթ կազմակերպելու թույլտվություն կամ համաձայնություն չէր
Այս
«ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԵՐԵՍ ՏԱԼ» Այս կարծիքին է Գալուստ Սահակյանը 2002-ը դառնալու է նախընտրական տարի, որին նախապատրաստվում են բոլոր կուսակցությունները, այդ թվում նաեւ այսօր գործադիր իշխանությունն իրականացնող Հանրապետական կուսակցությունը։ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այն կարծիքին է, որ նախընտրական արշավը չպիտի ընթանա ժողովրդին սիրաշահելու ճանապարհով, դրանից ժողովուրդը երես կառնի, ճիշտ այնպես, երբ ընտանիքում որդուն երես
«Երուսաղեմ» թարգմանաբար նշանակում է՝ «խաղաղության քաղաք»։ Սակայն, ի հեճուկս անվան, այս սրբավայրը հազ
ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԸ «Երուսաղեմ» թարգմանաբար նշանակում է՝ «խաղաղության քաղաք»։ Սակայն, ի հեճուկս անվան, այս սրբավայրը հազարամյակներ ի վեր կռվախնձոր է ու պատերազմների թատերաբեմ։ Երուսաղեմում է գտնվում Լացի պատը, որ Սողոմոնի տաճարից մնացած միակ կանգուն հատվածն է, հրեաների գերագույն սրբությունը։ Երուսաղեմում է Օմարի տաճարը, որը մահմեդականությունը համարում է Մուհամեդ առաքյալի համբարձման տեղավայր։ Վերջապես, Երուսաղեմում Վիա Դոլորեզեն
«Կոմպոզիտորի ուղին, եթե նա ճշմարտացիություն է ուզում իր կյանքում եւ արվեստում, երբեք պատված չէ վարդե
Սոֆիա Գուբայդուլինայի երաժշտության տոնը «Կոմպոզիտորի ուղին, եթե նա ճշմարտացիություն է ուզում իր կյանքում եւ արվեստում, երբեք պատված չէ վարդերով»։ Սոֆիա Գուբայդուլինան այս կենսագրական խոսքերը արտաբերեց Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարի եկեղեցական ժողովների դահլիճում այն փառատոնի օրերին, որը նվիրված էր իր 70-ամյակին։ Կազանում եւ Մոսկվայում անցկացված միջազգային փառատոնը վերածվեց կոմպոզիտորի շքեղ մեծարման, որի վաստակը երաժշտական արվեստի բնագավառում
Հայկական կինոյի ընտրողական հանձնախումբը 2001 թ. լավագույն ֆիլմ է ճանաչել Վիգեն Չալդրանյանի «Լռության
Նախնյաց «դուխով»՝ «Օսկարին» ընդառաջ Հայկական կինոյի ընտրողական հանձնախումբը 2001 թ. լավագույն ֆիլմ է ճանաչել Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիան» եւ ներկայացրել այն «Օսկարի» 74-րդ կինոփառատոնի մրցույթին։ Նախնական արդյունքները հայտնի կդառնան 2002 թ. փետրվարի 12-ին։ Իսկ մարտ ամսին կկայանա մրցույթի երրորդ փուլը, երբ հինգ լավագույն ֆիլմերից հաղթող կճանաչվի միայն մեկը։ Ֆիլմը նպատակ ունի մարդկանց մեջ արթնացնել հույս,
Եկող տարվա ամռանը կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում ՖԻՖԱ-ն մտադիր է ստուգել բոլոր
ՖԻՖԱ-ն ստուգելու է ամբողջ սննդամթերքը Եկող տարվա ամռանը կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում ՖԻՖԱ-ն մտադիր է ստուգել բոլոր երկրների հավաքականների խաղացողների, մարզիչների համար նախատեսվող ամբողջ սննդամթերքը, ըմպելիքները, դեղամիջոցները։ Կազմակերպությունը նախ եւ առաջ զգուշանում է կարբունկուլից եւ նմանատիպ այլ թույներից։ Այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի անվտանգության կոմիտեի նախագահ Անտոնիո Մատարեզեն։ «Մենք չենք բացառելու առաջնության մասնակիցների անվտանգությունը
Հայաստանում ֆուտբոլային մրցաշրջան-2001-ը պատմության գիրկն է անցնում։ Այն նշանավորվեց նախ եւ առաջ նրա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ, ԲԱՅՑ ԵՎ ԾԱՆՐ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ Հայաստանում ֆուտբոլային մրցաշրջան-2001-ը պատմության գիրկն է անցնում։ Այն նշանավորվեց նախ եւ առաջ նրանով, որ անցկացվեց անկախ Հայաստանի հոբելյանական՝ 10-րդ առաջնությունը։ Սակայն խաղաշրջանը մարզասերների հիշողության մեջ կմնա նաեւ որպես հակասություններով հագեցած ու բարդ ժամանակահատված։ Երկրի գավաթի խաղարկությունն ու բարձրագույն խմբի առաջնությունը հանրապետության ֆեդերացիայի եւ մի շարք ակումբների միջեւ եղած տարաձայնությունների
Մոհսեն Մախմալբաֆը իրանական կինոյի նոր շարժման դեմքերից է։ Բեղուն արձակագիր, սցենարիստ եւ կինոբեմադրի
«Ղանդահար» ֆիլմի աննախադեպ հաջողությունը Մոհսեն Մախմալբաֆը իրանական կինոյի նոր շարժման դեմքերից է։ Բեղուն արձակագիր, սցենարիստ եւ կինոբեմադրիչ, որի ֆիլմերը հաճախ վաստակում են իրանական գրաքննության զայրույթը։ Արեւմուտքում նրան ճանաչում են արվեստի եւ կինոփառատոների շրջանակներում։ 44 տարեկան է եւ նկարել է 16 ֆիլմ, որոնցից մի քանիսն արժանացել են միջազգային մրցանակների։ Նրա վերջին՝ «Ղանդահար» ֆիլմը Կաննի միջազգային փառատոնում
Կես տարուց ավելի է անցել, ինչ Վիոլետ Գրիգորյանը «Գրական թերթի» մարտյան համարում հանդես եկավ մի անվեր
«ՁԵՌՔԸ ԲՌՆԵԼ». ՀԵՏՈ՞… Կես տարուց ավելի է անցել, ինչ Վիոլետ Գրիգորյանը «Գրական թերթի» մարտյան համարում հանդես եկավ մի անվերնագիր բանաստեղծական շարքով, որ մեծ աղմուկ առաջացրեց մեր մամուլում, չափից ավելի, քան արժանի էր: Բանաստեղծուհու բաց ու «անամոթ» պատկերներին ու արտահայտություններին հատկապես չդիմացան նրա սեռակիցները: Մի լրագրողուհի սկսեց սրա-նրա կարծիքը հավաքել Վիոլետի վերջին շարքի մասին, մի երաժշտագիտուհի,
«Առավոտի» դեկտեմբերի 1-ի համարում տպագրված «Պառլամենտակա՞ն, թե՞ նախագահական» հոդվածը դժվար է միանշան
ԴԵՄ ԵՄ ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆԻՆ «Առավոտի» դեկտեմբերի 1-ի համարում տպագրված «Պառլամենտակա՞ն, թե՞ նախագահական» հոդվածը դժվար է միանշանակ մեկնաբանել։ Այն, ինչի հետ կարելի է, անտարակույս, համամիտ լինել՝ դա հանրապետությունում ներկայումս ձեւավորված բարոյաքաղաքական այլասերվածության մթնոլորտի ու կրիմինածին իրադրության վերլուծությունն է, պատճառների բացահայտումը։ Սակայն, ստեղծված իրավիճակից դուրս գալու (թեկուզ եւ «ոչ լավագույն», բայց, այնուամենայնիվ, ռեալ պայմաններից ելնելով) կառավարական համակարգի վերափոխման
Տեղեկատվության իրավունքը ոտնահարած պաշտոնյաների եւ հասարակական գործիչների մի «սեւ ցուցակ» է հրապարակ
Պարտավոր են ինֆորմացիա տալ Տեղեկատվության իրավունքը ոտնահարած պաշտոնյաների եւ հասարակական գործիչների մի «սեւ ցուցակ» է հրապարակել Հետաքննող լրագրողների ընկերակցության «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը»։ Ցուցակում նրանց անուններն են, ովքեր անպատասխան են թողել ընկերակցության եւ կենտրոնի դիմումներն ու նամակները։ Մոտ երեք տասնյակ գործիչների թվում են ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանը, Երեւանի դատախազ Հրաչյա Բադալյանը, տրանսպորտի եւ կապի նախարար
Քրեադատավարության օրենսգրքի մեռելածին հոդվածներից է 434-րդ հոդվածը,
Դատապարտյալի բնութագիրը բանի տեղ չի անցնում Քրեադատավարության օրենսգրքի մեռելածին հոդվածներից է 434-րդ հոդվածը, ըստ որի՝ դատապարտյալին պայմանական վաղակետ ազատելու եւ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու մասին միջնորդագիր դատարան կարող են ներկայացնել նաեւ դատապարտյալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը։ Առաջին հայացքից այս նորմը պետք է արդյունավետ ձեւով օգտագործվեր հատկապես դատապարտյալի օրինական ներկայացուցիչների (ծնող, զավակ,
Փողերի լվացման խնդիրը, օրենսդրական առումով, հայտնի է 1970թ. սկզբից, երբ ԱՄՆ-ում ընդունվեցին 3 օրենքն
ԳՈՒՑԵ 80-85%-Ն ԵՆ ԿՐԻՄԻՆԱԼ ՓՈՂԵՐ Փողերի լվացման խնդիրը, օրենսդրական առումով, հայտնի է 1970թ. սկզբից, երբ ԱՄՆ-ում ընդունվեցին 3 օրենքներ, որոնք, ըստ էության, կոչված են խոչընդոտել հանցավոր ճանապարհով ստացված միջոցների լեգալիզացիան։ Այն էին՝ կազմակերպված հանցավորության վերահսկողության, բանկային գաղտնիքի, թմրադեղերի տարածման համընդհանուր վերահսկողության մասին օրենքները։ Այդուհանդերձ, հետագայում ընդունվեց մի շարք միջազգային իրավական փաստաթղթեր, որոնց միացան եւ միանում
ԴԱՀԿ
Հայրը հայտնվել է երեք տարի անց ու… ԴԱՀԿ ծառայությունում առկա դատական ակտերի թվում առաջին անգամ հանդիպեցինք մի դատավճռի, որը մերօրյա իրականության շատ նորօրյա արտացոլումն է։ Հայցատուն երեք ու կես տարեկան երեխայի հայր է, պահանջը վերաբերում է երեխային Հայաստանից դուրս չտանելուն։ Հայրը դատարանից խնդրում է իր նախկին կնոջն արգելել երեխային հանրապետությունից դուրս տանել։ Առաջին պահին մի


















































