Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին ՀՖՖ-ն, «Ֆուտբոլ+»-ը եւ Հայաստանի մարզական լրագ

Դեկտեմբեր 12,2001 00:00

ԵՌՅԱԿԸ ԿԱԶՄԵՑԻՆ ՓՅՈՒՆԻԿՑԻՆԵՐԸ Ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին ՀՖՖ-ն, «Ֆուտբոլ+»-ը եւ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան որոշում են տարվա լավագույն ֆուտբոլիստին։ Այս տարի առաջին անգամ հարցմանը մասնակցել են միայն մարզական լրագրողները։ Հաշվի առնելով բարձրագույն խմբում հանդես եկող թիմերի մարզիչների կարծիքը՝ ներկայացվել էր 40 ֆուտբոլիստից կազմված ցուցակ։ Յուրաքանչյուր լրագրող պետք է այդ ցուցակից ընտրեր իր պատկերացմամբ հինգ լավագույններին։ Արդյունքների ամփոփումով հայտնի դարձավ, որ լրագրողները (այս անգամ հարցմանը մասնակցել էր ռեկորդային թվով՝ 41 մարզական լրագրող) նշել էին ընդհանուր առմամբ 19 ֆուտբոլիստի անուն, որոնք ներկայացնում են յոթ ակումբ. 5 հոգի՝ «Շիրակը», 4՝ «Սպարտակը», 3՝ «Փյունիկը», 2-ական՝ «Արարատը», «Զվարթնոցը», «Բանանցը» եւ 1-ը՝ «Միկան»։ Եվ հետաքրքիրն այն է, որ ամենից շատ ձայներ ստացել էին հենց Հայաստանի այս տարվա չեմպիոն «Փյունիկի» թեկնածուները։ Ընդ որում, 41 լրագրողներից 21-ը հարցաթերթիկում առաջինը նշել է «Փյունիկի» ավագ, կիսապաշտպան, 27-ամյա Վարդան Մինասյանի անունը։ Հաջորդ երկու տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են նույնպես փյունիկցիներ Արման եւ Արտավազդ Քարամյան եղբայրները։ Հարցման արդյունքներով լավագույն տասնյակը կազմել են. 1. Վարդան Մինասյան՝ 153 միավոր («Փյունիկ»), 2. Արման Քարամյան՝ 131 («Փյունիկ»), 3. Արտավազդ Քարամյան՝ 93 («Փյունիկ»), 4. Արմեն Պետիկյան՝ 39 («Միկա»), 5. Արարատ Հարությունյան՝ 39 («Շիրակ»), 6. Մհեր Ավանեսյան՝ 38 («Զվարթնոց»), 7. Հայկ Հակոբյան՝ 29 («Սպարտակ»), 8. Ալեքսանդր Թադեւոսյան՝ 16 («Արարատ»), 9. Արկադի Դոխոյան՝ 15 («Սպարտակ»), 10. Կարեն Ալեքսանյան՝ 15 («Շիրակ»)։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել