Օրվա լրահոսը
Ֆիլատելիա Հայաստանի ցուցադրողների իսպանական հաջողությունը Հոկտեմբեր ամիսը պտղաբեր եղավ երեւանցի ֆիլատելիստների համար։ Մադրիդում կայացած «Իսպանիա-2000» համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդեսի բոլոր երեք ցուցանմուշներն էլ մեդալների արժանացան։ Իգոր Մազուրը «Խորհրդային Ռուսաստանի առաջին նամականիշերը եւ դրանց շրջանառությունը» հավաքածուի համար արծաթե մեդալ նվաճեց, Ալբերտ Պողոսյանը «Հայաստանի մշակույթը» հավաքածուի համար՝ արծաթազօծ մեդալ։ Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցի աշակերտ Սարգիս Պետրոսյանի «Հայաստանի կենդանական
ԻՆՉՈ՞Վ Է ՈՐՈՇՎՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿԸ Ոչ միայն հացիվ «Հայմամուլ» Լոռու բաժանմունքի տվյալներով՝ «Առավոտի» բաժանորդների թիվը ամբողջ մարզում 28 է, «Իրավունքինը»՝ 26, «Ազգինը»՝ 18, «Հայոց աշխարհինը»՝ 6, «Հայկական ժամանակինը»՝ 3, «Երկիրինը»՝ 2։ Առավել մեծ բաժանորդներ ունի «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը՝ 67, սակայն վերջինս հատավաճառի հարցում զիջում է «Առավոտին»՝ 56։86 «հաշվով», «Հայկական ժամանակին»՝ 56։58։ «Հատավաճառ» ասելու ժամանակ պետք
ԲԱՔՈՒՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ Է ԿՈՉՈՒՄ
«Հայերն ու ադրբեջանցիները պետք է անկեղծ խոսեն իրենց հույսերի եւ երազանքների մասին» Ղարաբաղի հիմնախնդիրը շուտափույթ լուծում է պահանջում, այս միտքն էր հիմնականում հնչում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի 5-րդ գլխավոր ասամբլեայում (ՀՔԱ), որը տեղի ունեցավ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը՝ Բաքվում։ Նախ՝ այս հակամարտությունը ամենամոտն է վերջնական լուծմանը, որը կարող է օրինակ ծառայել մյուս տարածաշրջանային հակամարտությունների համար, հետո՝
Կոտայքից կզորակոչվի 430 զինակոչիկ Կոտայքի մարզում նոյեմբերի 1-ից ընթանում է աշնանային զորակոչը։Ինչպես հայտնի է, նախորդ՝ գարնանային զորակոչից զորամասերից հետ են ուղարկվել 20 հիվանդ, զինծառայության համար ոչ պիտանի զինակոչիկ (ի դեպ, նրանցից ոչ ոք Կոտայքի մարզից չի եղել)։ Ուստի հոկտեմբերի վերջին ՊՆ-ում կայացած խորհրդակցության ժամանակ պաշտպանության նախարարը բոլոր մարզերի զինկոմներին խստիվ զգուշացրել է, որ աշնանային զորակոչը
ԳԱՂՈՒԹԱՅԻՆ «ԳԱՂՏՆԻՔ» Շուկայական հարաբերությունները կալանավայրերում Մեր օրերում յուրաքանչյուր կալանավորի համար ՈՒԱՀ-ում տարեկան նախատեսվում է ծախսել շուրջ 300000 դրամ։ Խորհրդային ժամանակներում ազատազրկվածը այս ծախսերը եւ դեռ մի բան էլ ավելի փոխհատուցում էր իր աշխատանքով։ Այսօր հանրապետության 8000 կալանավորից աշխատանքով ապահովված է մոտ 10%-ը։ Այսինքն, նախատեսվող այս ծախսերի վերականգնման հնարավորությունը չկա՝ ոչ դատապարտյալի մեղքով։ Չկա նաեւ պետության
Նաեւ այսպիսի դպրոց Շուրջ 35 տարի առաջ հիմնադրվեց ԵՊՀ-ին առընթեր ֆիզիկամաթեմատիկական գիշերօթիկ դպրոցը, որը կրում է իր հիմնադրի՝ նշանավոր մաթեմատիկոս Ա. Լ. Շահինյանի անունը: Իմ զրուցակից Գեորգի Առուշանյանը այդ դպրոցի տնօրեն է նշանակվել 1983 թ.։ – Դպրության ասպարեզում շարունակում է օգտագործվել 8220ընկեր8221 բառը: Ձեզ ինչպե՞ս կարող եմ դիմել. ընկե՞ր, թե՞ պարոն: – Ինչպես կամենաք: 8220Պարոնը
ԳԻՏԵԼԻՔ+ՓՈՐՁ=ՎԱՐԺԱՊԵՏ Տարիներ շարունակ, ավանդույթի համաձայն, տարբեր բուհերի ուսանողներ իրենց մանկավարժական պրակտիկան անցկացնում են հանրակրթական դպրոցներում, փորձառու ուսուցիչներից սովորում «մանուկներին վարժելու» արհեստը, սովորում են նվիրվել ու սիրել երեխաներին։ Այսօր էլ այն փոքրաքանակ դպրոցներում, որոնք չեն խուսափում պրատիկանտներից, շարունակվում է այդ ավանդույթը։ Տեսականորեն մանկավարժ դարձողները փորձառություն են ձեռք բերում՝ աշխատելով երբեմն՝ անտանելի, երբեմն՝ շատ համով, երբեմն՝ դժվար
Վստահության հեռախոս «Հոգեկան առողջության հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը հիմնվել է 1996 թ.։ Հիմնադրամն ունի մի շարք ծառայություններ, որոնցից մեկը «Վստահության հեռախոսն» է։ Արեւմուտքում լայն կիրառություն ունեցող այս ծառայությունը Հայաստանում սկսել է գործել 1999172ի հուլիս ամսից։ Առաջին կես տարվա ընթացքում «Վստահության հեռախոսը» ֆինանսավորում էր «UMCOR» միջազգային կազմակերպությունը։ 2000 թ. ի վեր այն գործում է զուտ կամավոր հիմունքներով։
ԷՍՏՈՆԱՑԻՆԵՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԱՆՑՈՒՄԱՅԻՆԸ Մեր տարբերությունները բացատրվում են կլիմայական պայմաններո՞վ «Էտո պիլո պի օչեն գլուպո»,- ասաց Տարմո Տամեկը՝ Էստոնիայի Թերթերի միության գործադիր տնօրենը, երբ մենք առաջարկեցինք, որ իրենց մամուլի տարածման գործակալությունը տրոհվի առանձին կրպակների: 90-ականների սկզբին ազդեցիկ Թերթերի միությանը Արեւմուտքի աջակցությամբ հաջողվեց տիրանալ նախկին «Սոյուզպեչատին», այնուհետեւ բիզնեսն անցավ տեղական մի գործարարի, որն ի վերջո
ՄԵԿ ՓԱՄՓՈՒՇՏԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ Պատկերացնենք մի սցենար. հավաքված մարդկանց բազմությանը (պայմանականորեն անվանեք ամբոխ) մոտենում է մի մարդ՝ ձեռքին հրացան, փամփշտակալի մեջ ընդամենը մեկ փամփուշտ։ Այդ մարդուն էլ պայմանականորեն անվանենք հրացանավոր։ Մոտենալով ամբոխին՝ սկսում է հայհոյել եւ սպառնալ։ Ո՞րն է լինում ամբոխի անմիջական ռեակցիան. նախ, փորձում է պատասխանել հասցված վիրավորանքներին եւ, անգամ, հարձակվել հրացանավորի վրա։ Հրացանավորին մնում
«ԽԵՂՃՈՒԹՅԱՆ» ՀՈՄԱՆԻՇԸ «ՉԱՐՈՒԹՅՈՒՆՆ» Է Եթե նույնիսկ պատմությունը այնքան երախտամոռ գտնվի, որ չգնահատի դատախազության կողմից Աշոտ Բլեյանին կցված «տրոյկայի» /առայժմ պայմանականորեն նրանց «մեղադրող» ենք ասում/ վաստակած «գրիժան», Ռոբերտ Քոչարյանը «մեշոկ պապի» տոպրակից, վաղ թե ուշ, մի քանի պլպլան շքանշան էլ նրանց կուղարկի, որ կախեն դոշներից: Փաստորեն, ահա այս «տրոյկան», թեկուզեւ՝ Աշոտ Բլեյանի մի փութ մեղրով չուտվող
«ԷՆ ԿՅԱՆՔԸ ՄԻ ՔԻՉ ԷԼ ՊԱՏԻԺ ԷՐ» Վանո Սիրադեղյանի հետ հարցազրույցն արվել է 1994 թվականին,երբ Հայոց խորհրդարանում դարձյալ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի հարցն էր, իսկ հարթակում դարձյալ նույն Աշոտ Մանուչարյանն էր։ Նրա ծննդյան նախօրեին ընթերցողին ներկայացնելով մի հատված, վստահ եմ, որ ինձ նախատելու են հատկապես նրանք, ովքեր օգտվել են նրա իշխանական բարեմասնություններից, քծնել ու ձոներգեր
Ռոբերտ Քոչարյանը հոդված է գրել
Ի դեպ, վերջերս հայաստանյան մամուլում հրապարակվեց մի լուր, թե վերագործարկվել է Ստեփանակերտի մետաքսի կոմբինատը, որի երբեմնի «պարտկոմն» էր Հայաստանի նախագահը։ Նախկին իշխանությունների խիստ լավատես մի ներկայացուցիչ այս առիթով հույս հայտնեց, թե գուցե Ռոբերտ Քոչարյանը կցանկանա վերադառնալ իր նախկին գործի՞ն…
«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ՝ ԸՆԴԴԵՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ» Ահաբեկչությունն իբրեւ երեւույթ, անկախ շարժառիթներից, էթնիկական, կրոնական, թե՞ ազատագրական ուղղվածությունից, համամարդկային չարիք է, որի դեմ պայքարում է միջազգային առաջադեմ հանրությունը։ Այս տարվա սեպտեմբերին գրանցվեց նոր հասարակական կազմակերպություն՝ «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության»։ Այս առիթով մենք զրույցի հրավիրեցինք կազմակերպության հիմնադիր Տիգրան Հակոբյանին։ -Պարոն Հակոբյան, արդյո՞ք հոկտեմբերի 27-ով է պայմանավորված կազմակերպության հիմնադրումը։ «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» անունն
ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԻՆ ՀԱՎԱՏԱ՞Մ, ԹԵ՞… Մամուլի ազգային ակումբի հյուրը Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանն էր։ Քաղաքապետի այս հանդիպումը տեղեկատվությամբ առանձնապես աչքի չէր ընկնում։ Նույն՝ հին ասվածների ու մեկնաբանությունների կրկնությունն էր։ Աշոտ Մանուչարյանի հայտարարությունների եւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության բուն հեղինակների, պատվիրատուների մասին վարկածը Ա. Բազեյանը, որպես ամենալրջագույն վարկած, չի կարող ընդունել։ Նշեց, որ կարելի է դիտարկել որպես
Ռոբերտ Քոչարյանը հոդված է գրել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության լուրը հաղորդվել էր «Հայքի» 1990172ի հունիսի 17172ի համարում։ Հենց նույն համարում էլ հրապարակվել էր Ռոբերտ Քոչարյանի «Շրջափակված անկախություն» հոդվածը։ ՀՀՇ պաշտոնաթերթ «Հայքի» այդ համարը, կարելի է ասել, պատմական է։ Նույն՝ հունիսի 17172ի համարում հրապարակվել են Վազգեն Մանուկյանի «Գնացքից թռչելու ժամանակն է», Վազգեն Սարգսյանի
«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ՝ ԸՆԴԴԵՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ» Ահաբեկչությունն իբրեւ երեւույթ, անկախ շարժառիթներից, էթնիկական, կրոնական, թե՞ ազատագրական ուղղվածությունից, համամարդկային չարիք է, որի դեմ պայքարում է միջազգային առաջադեմ հանրությունը։ Այս տարվա սեպտեմբերին գրանցվեց նոր հասարակական կազմակերպություն՝ «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության»։ Այս առիթով մենք զրույցի հրավիրեցինք կազմակերպության հիմնադիր Տիգրան Հակոբյանին։ -Պարոն Հակոբյան, արդյո՞ք հոկտեմբերի 27-ով է պայմանավորված կազմակերպության հիմնադրումը։ «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» անունն
«ԽԵՂՃՈՒԹՅԱՆ» ՀՈՄԱՆԻՇԸ «ՉԱՐՈՒԹՅՈՒՆՆ» Է Եթե նույնիսկ պատմությունը այնքան երախտամոռ գտնվի, որ չգնահատի դատախազության կողմից Աշոտ Բլեյանին կցված «տրոյկայի» /առայժմ պայմանականորեն նրանց «մեղադրող» ենք ասում/ վաստակած «գրիժան», Ռոբերտ Քոչարյանը «մեշոկ պապի» տոպրակից, վաղ թե ուշ, մի քանի պլպլան շքանշան էլ նրանց կուղարկի, որ կախեն դոշներից: Փաստորեն, ահա այս «տրոյկան», թեկուզեւ՝ Աշոտ Բլեյանի մի փութ մեղրով չուտվող
Գագիկ Թադեւոսյանը Որպես ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հանձնաժողովի նախագահ՝ կոմունիստ Գագիկ Թադեւոսյանը իր երկարամյա պրպտումների արդյունքում երկու կարեւոր եզրահանգման էր եկել, որոնք հարկ գտավ ներկայացնել խորհրդարանի ամբիոնից։ Նախ՝ արեւմտյան իմպերիալիստները մեր երեխաներին դրդում են 6-րդ դասարանից սկսած՝ ապահով սեքսով ապրել։ Եվ որ պահպանակների ինստիտուտը պետք է վերացնել, քանի որ. «Ամենաապահովը մեր կարմիր խնձորի ավանդույթն
ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԻՆ ՀԱՎԱՏԱ՞Մ, ԹԵ՞… Մամուլի ազգային ակումբի հյուրը Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանն էր։ Քաղաքապետի այս հանդիպումը տեղեկատվությամբ առանձնապես աչքի չէր ընկնում։ Նույն՝ հին ասվածների ու մեկնաբանությունների կրկնությունն էր։ Աշոտ Մանուչարյանի հայտարարությունների եւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության բուն հեղինակների, պատվիրատուների մասին վարկածը Ա. Բազեյանը, որպես ամենալրջագույն վարկած, չի կարող ընդունել։ Նշեց, որ կարելի է դիտարկել որպես
ՆՈՐ
Ե՞րբ եւ ո՞վ է ասել. «Մենք, իհարկե, պետք է փորձենք միս ու արյուն լցնել դեկտեմբերի 1-ի որոշման մեջ, բայց այդ որոշումը դեռ երկար ժամանակ իրականացնել հնարավոր չի լինի։ Նույնիսկ ավելին, որոշ դեպքերում կօգտագործվի մեր դեմ։ Այդ որոշումը եւ նրա իրականացման ուղղությամբ տարվելիք հնարավոր աշխատանքները պետք է համարել առայժմ մեր ներքին գործը՝ չթմբկահարելով այն ուրիշների մոտ։
ՄԵՆԱԿ ԻՆՁ ՎՐԱ ՀՈՒՅՍ ՉԴՆԵՔ
«Կանազ» գործարանի հիմնադրման 50-ամյակի առիթով գործարան այցելած Ռոբերտ Քոչարյանին բանվորներից մեկն ասել է. «Եթե նախագահը մեր թիկունքին կանգնած լինի՝ մեր ժողովուրդը սարեր շուռ կտա, ամենայն ազնվությամբ»։ Քոչարյանն այսպես է պատասխանել. «Մեր պետական կառուցվածքում մենակ նախագահը չի։ Կա կառավարություն։ Կա Ազգային ժողով։ Եվ ամենից վատը, որ ամբողջ բանը… սենց, բուրգի վերեւին եք ուղղում»։ «Է՛, վերեւից պիտի
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
«Ռոբերտ Քոչարյանը Երեւանից վերադառնալիս օդանավայականում ձերբակալվել է։ Նրան մեկ ժամ տեւող քաշքշուկից հետո տնային կալանքի են ենթարկել»,- այս մասին հաղորդել է «Հայքը»։ ԲԱՐԻՇԵՑԻՆ «Առավոտին» հասած լուրերի համաձայն՝ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը, ներառյալ «Միասնությունը», վերջնական պայմանավորվածության են եկել ընտրական համակարգերի հարաբերակցության վերաբերյալ՝ 94 համամասնական, 37 մեծամասնական սկզբունքով։ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐԱՐՏ ՀՈՂ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ «Ահաբեկչության համար Հայաստանում
… ԵՎ ԱՅԼՆ ՄԻ ՀՈԴՎԱԾԻ ԵՐԿՈՒ ՀԵՐՔՈՒՄ Ի պատասխան «Առավոտ» թերթի՝ թիվ 199 01.11. 2000թ. 6-րդ էջում տպագրված «Հայաստանում ամոթ է ամաչելը» հոդվածի. Տեղեկացնում եմ ձեզ, որ հոդվածում նշված «Կենտրոնական էլեկտրացանց» ՓԲԸ-ի հին եւ նոր ղեկավարության հասցեին արված մեղադրանքներն անհիմն են, քանի որ արդեն երրորդ անգամ մեր կողմից պատասխանվել է Մ. Խեչոյանին՝ վերջին 382-01-ՍԳ 06.05.2000թ.
Ձայն բազմաց՝ ձայն Աստծո Լրագրողները «թշնամուց բարեկամ»,«բարեկամից թշնամի» են վաստակում Հանգամանքների բերումով մամուլում այլեւս հանդես չեկող մի լրագրող վերջերս դժգոհեց, թե երբեմն լրագրողները որեւէ ահազանգի հիման վրա հոդված են հրապարակում (տվյալ դեպքում՝ արձանագրում են ինչ-որ մեկի բողոքը մեկ ուրիշի դեմ), սակայն հանկարծ պարզվում է, որ լրագրողը ակամա դարձել է «գործիք»՝ հարաբերություններ ճշտելու հարցում։ Հակամարտող կողմերը,
«ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆՔ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎՈՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ» Պատմագիտությունը, որին պարտական ենք «հայկական առեղծված» հասկացությամբ, մշտապես բախվում է միեւնույն հարցին. ինչպես գոյատեւեց հայ ժողովուրդը։ Գուցե ոչ մի «հայկական առեղծված» չկա՞… Ժողովուրդը ապրեց, որովհետեւ ստեղծում էր ու ստեղծագործում։ Բավական է հիշել, որ թուրքերի յաթաղանից մազապուրծ մեր ժողովուրդը կոտորածի ժամանակ գրքեր, խաչքարեր ու ձեռագիր մատյաններ էր փրկում։ Ապրել ու ապրում
Առաջնահերթը դպրոցն է … Այլապես դպրոցի խնդիրը վերածվելու է ազգային անվտանգության հարցի Վերջին ամիսներին Գեորգի Վանյանը հրապարակել է 2-3 հոդված՝ նվիրված կրթական համակարգի վիճակին, որտեղ ուղղակիորեն կապ էր դրվում դպրոցի եւ ազգային անվտանգության խնդրի միջեւ: – Դպրոցի անմխիթար վիճակի մասին շատ է խոսվել: Բայց պետության անվտանգության տեսանկյունից՝ թերեւս առաջին անգամ… – Անկեղծ ասած, չեմ կարծում,
«Ճիտին պարտքը»՝ տան վաճառքի արդյունք Մի քանի տարի առաջ «կրակի գին» ունեցող տներն այժմ, հատկապես Հայաստանի մարզերում, վաճառվում են բավականին էժան՝ «ջրի գնով», շատ հաճախ՝ ինքնաթիռի մի քանի տոմսի գնին համարժեք գումարով, որպեսզի տունը վաճառելուց հետո ընտանիքով մեկնեն հանրապետությունից։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ բնակարանի առքուվաճառքում շահում է գնորդը։ Սակայն, շատ դեպքերում վերջինիս համար
«ՀՈ ՀԱ՞Վ ՉԷԻՔ, ԸՆԿԱՔ ԱՎՏՈՅԻ ՏԱԿ» «21 տարեկան եմ, «Հայբուսակ» ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողուհի, արդեն հաշմանդամ։ 1999թ. սեպտեմբերի 28-ին Կիեւյան-Օրբելի խաչմերուկում, երեկոյան ժ. 21-ի սահմաններում ենթարկվել եմ ավտովրաերթի, հետեւանքը՝ հաշմանդամությունս է, գումարած, որ կորցրի 1998-99 ուստարիս՝ ընթացիկ բուժումների պատճառով։ Վրաերթ կատարող անխիղճ վարորդին հայտնաբերելու համար, ինչպես նաեւ քննչական օպերատիվ հետախուզական որոնողական աշխատանքները (Երեւանի ՆԳ քաղաքային
ՓՈՐՁՈՒՄ Է ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼ ՀՀ գյուղնախարարն օգտվելով իր հարազատ բուհի՝ Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի 70-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված հանդիսության պատրվակից, որոշեց տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսն անցկացնել հանդիսության ընդմիջմանը։ Ու թեեւ նախատեսված ժամից ասուլիսը բավականաչափ ուշացավ, բայց լրագրողները, կրկին անգամ ապացուցելով իրենց՝ «անհամբերատար» հասարակական զանգված լինելու իրողությունը, մեկ առ մեկ ունկնդրեցին բոլոր երկար-բարակ շնորհավորանքները՝ ուղղված ՀԳԱ-ին, մինչեւ


















































