Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 11,2000 00:00 Share

Գագիկ Թադեւոսյանը Որպես ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հանձնաժողովի նախագահ՝ կոմունիստ Գագիկ Թադեւոսյանը իր երկարամյա պրպտումների արդյունքում երկու կարեւոր եզրահանգման էր եկել, որոնք հարկ գտավ ներկայացնել խորհրդարանի ամբիոնից։ Նախ՝ արեւմտյան իմպերիալիստները մեր երեխաներին դրդում են 6-րդ դասարանից սկսած՝ ապահով սեքսով ապրել։ Եվ որ պահպանակների ինստիտուտը պետք է վերացնել, քանի որ. «Ամենաապահովը մեր կարմիր խնձորի ավանդույթն է, դրանից լավ ապահովիչ չկա»։ Հավանաբար, լավ ծանոթ չլինելով հայ ժողովրդի սոցիալական ծանր վիճակին՝ ընկեր Թադեւոսյանը չի պատկերացնում, որ սեքսից առաջ կարմիր խնձոր ուտել, իրենց շատ քչերը կարող են թույլ տալ։ Արմեն Խաչատրյանը Մեկ ու կես ամիս պայքարելով նախագահին իր թիկունքին կանգնեցնելու եւ ԱԺ նախագահի լայն աթոռին մնալու համար՝ խորհրդարանի նախագահ Արմեն Խաչատրյանը՝ խախտելով իր իսկ սահմանած բարի ավանդույթը, բաց թողեց շրջագայության մեկնելու մի քանի փայլուն շանս։ Սակայն, որպես ավանդապաշտ հայ՝ երեկ նրա մեջ զարթնեց տուրիստը եւ պրն Խաչատրյանն՝ առանց լուրջ առիթի, մեկնեց… Ղարաբաղ։ Այստեղ արդեն պրն Խաչատրյանը կորոշի իր նոր երթուղին, որն, ի դեպ, շրջանցում է Շուշիի բերդը։ Հայերս Տաքարյուն հայերը չկարողացան այլ կերպ ընդունել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, քան Հայաստանում ծնված, բայց այդպես էլ մեծանալ չհասցրած վեց գառնուկի արյունը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան շեմին թափելով։ Ի դեպ, անհամար ծաղիկներով եւ փուչիկներով դեսպանատունը հեղեղելուց զատ, հայերը նաեւ շենքի ներսից կիսաապշած նայող ֆրանսիացիների համար կատարեցին ավանդական քոչարին։ Միայն մենք կարող էինք այս աստիճանի ուրախանալ, որ մեզ ջարդելու փաստը երկար չեմուչումից հետո ընդունեց Ֆրանսիայի Սենատը։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930