Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Նոյեմբեր 11,2000 00:00 Share
Robert Qocharyan

«Ռոբերտ Քոչարյանը Երեւանից վերադառնալիս օդանավայականում ձերբակալվել է։ Նրան մեկ ժամ տեւող քաշքշուկից հետո տնային կալանքի են ենթարկել»,- այս մասին հաղորդել է «Հայքը»։

ԲԱՐԻՇԵՑԻՆ

zerq sexmum

«Առավոտին» հասած լուրերի համաձայն՝ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը, ներառյալ «Միասնությունը», վերջնական պայմանավորվածության են եկել ընտրական համակարգերի հարաբերակցության վերաբերյալ՝ 94 համամասնական, 37 մեծամասնական սկզբունքով։

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐԱՐՏ ՀՈՂ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

zenq

«Ահաբեկչության համար Հայաստանում պարարտ հող կա։ Դա մեր պատմական անցյալն է, ստեղծված ծանր իրավիճակից արմատական եւ էքստրեմիստական մեթոդներով դուրս գալու հասարակության ձգտումը, ազգային անվտանգության թույլ համակարգն ու թափանցիկ սահմանները։ Այս պայմանների առկայությունը կարող է գայթակղիչ լինել նաեւ միջազգային ահաբեկչական կառույցների համար, որոնք դեմ չեն լինի Հայաստանում կենտրոններ ունենալ»,- նկատեց Տիգրան Հակոբյանը։

ՉՀԱՍՆԻ՞ 600-Ի

dolar

Դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ աղետալիորեն աճում է՝ անցնելով արդեն 560-ից, որ նախատեսված ինֆլյացիայի բոլոր սահմաններից դուրս է։ Նման դեպքերում Կենտրոնական բանկը որոշակի չափով արտարժեք էր վաճառքի հանում, այսպիսով կայունացնելով դրամը։ Սակայն ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը գործուղում ձեւակերպելով Ամստերդամ, ըստ լուրերի՝ մեկնել է Իսպանիա իր տիկնոջ մոտ։ Եվ նրա բացակայությամբ ԿԲ-ում որեւէ մեկը նման որոշման պատասխանատվությունը չի ստանձնում։

ԹԵՐՍՆՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է

sov

Ըստ պաշտոնական տվյալների, սննդի համար նախատեսվող 500 դրամից, ֆինանսների սակավության պատճառով, մեկ կալանավորի վրա օրական միջին հաշվով փաստացի ծախսվում է 250-260 դրամի սնունդ։ Այսինքն, թերսնումը պետականորեն ապահովված է։ Իսկ այդ 250-260 փաստացի ծախսվող սննդից ինչքանն է հասնում կալանավորի ստամոքս՝ «գաղութային գաղտնիք» է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930