Օրվա լրահոսը
Հանրային խորհրդի ձևավորման գործընթացն ավարտված է, նշանակված է խորհրդի նախագահ
Կառավարության այսօրվա նիստում Վազգեն Մանուկյանը նշանակվել է Հանրային խորհրդի նախագահ՝ համաձայն «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի։ Այսպիսով, նոր Հանրային խորհրդի ձևավորման գործընթացն ավարտված է։ Հանրային խոհրդի 45 անդամների կազմը ձևավորվում է հետևյալ կերպ՝ առաջին 15 անդամներին հաստատում է կառավարությունը վարչապետի առաջարկով, հաջորդ 15 անդամները ՀԽ անդամ են դառնում՝
Fitch-ը վերահաստատել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհած «B+» վարկանիշը
Միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերահաստատել է նախորդ տարի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշը` կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR): Fitch Ratings գործակալության կողմից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհած վարկանիշը հնարավոր ամենաբարձրն է ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունների համար, և այն վերահաստատում է Բանկի առաջատար դիրքերը և թափանցիկ ֆինանսական կառույց լինելու
Տնային տնտեսուհի, թե՞ տնտես
Ի վերջո «խնդիրն այն չէ, թե ով ինչ է անում,այլ թե այդ աշխատանքին մենք ինչ արժեք ենք տալիս»:
Մենք ոչինչ չենք խնայելու մարդկանց հայրենիք վերադարձնելու համար եւ շուտով այս ուղղությամբ պետք է իրականացնենք առաջին ծրագրերը. Տավուշի մարզպետ
«Հազարավոր տավուշցի ընտանիքներ ապրում են Ռուսաստանի տարբեր գյուղերում, եւ նրանց երեխաներն արդեն չեն գրում հայերեն, նրանց թոռները չեն խոսում հայերեն: Սա ողբերգություն է, որի կողքով իրավունք չունենք անտարբեր անցնելու: Մենք ոչինչ չենք խնայելու այս մարդկանց հայրենիք վերադարձնելու համար եւ շուտով այս ուղղությամբ պետք է իրականացնենք առաջին ծրագրերը: Առաջին գյուղը, որին անդրադառնալու ենք, Կրասնոդարից ավելի քան
Նախագահ Արմեն Սարգսյանը Հորդանանում կմասնակցի Համաշխարհային տնտեսական համաժողովի հանդիպմանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն: Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ապրիլի 5-7-ը տեղի կունենա Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված հանդիպումը, որին նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրված է որպես բանախոս: Համաշխարհային տնտեսական համաժողովի հանդիպումը կազմակերպվել է Հորդանանի Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմի և թագուհի Ռանիա Ալ-Աբդալլահի
Ակցիզային հարկով թող հարկեն ադամանդեղենը, օլիգարխների համար ներկրվող ապխտած կոկորդիլոսը. Մովսես Արիստակեսյան
Համահարթ տարբերակի դեպքում բյուջեն 27 միլիարդ դրամի ծախս է ունենալու, որը լրացնելու համար փորձում են ակցիզային հարկը բարձրացնել:
Մրգաշատ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումներ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն համայնքի ղեկավարին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մրգաշատ համայնքի ղեկավարը՝ ծնված 1961թ., ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից ստացված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուի, ինչպես նաև
Ռուբեն Հակոբյան. Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և մենք պարտավոր ենք մեր ներուժը մոբիլիզացնել այդ մարտահրավերին դիմակայելու համար
«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանն անդրադառնում է Վիեննայում Մարտի 29-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցություններին։ Քաղաքագետը տարակուսում է, թե ինչու Մինսկի խմբի հայտարարության մեջ տեղ չի գտել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի՝ երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը վերաբերում էր հրադադարի ամրապնդմանը և ինչը բազմիցս խախտել է
ԱՄՆ Սենատորներ ներկայացրեցին F-35 ինքնաթիռների Թուրքիային փոխանցումը արգելող օրինագիծը
Մարտի 28-ին, սենատորներ Ջեյմս Լանկֆորդը (Հանրապետական, Օկլահոմա), Ջին Շահինը (Դեմոկրատ, Նոր Համպշիր), Թոմ Թիլիսը (Հանրապետական, Հյուսիսային Կարոլինա) և Քրիս Վան Հոլենը (Դեմոկրատ, Մերիլենդ) ներկայացրեցին S.922, երկկուսակցական օրինագիծը հայտնի նաև, որպես «Պաշտպանել ՆԱՏՕ-ի 2019թ.-ի երկնային ակտը», որը արգելում է F-35 Համատեղ հարվածային կործանիչ ինքնաթիռի փոխանցումը Թուրքիային մինչև Միացյալ Նահանգները կհաստատի, որ Թուրքիան չի ընդունի Ռուսաստանի S-400
Վարչապետը կառավարության նիստում բարձրացրել է սոցիալական նպաստների վճարման խնդիրը ու տվել հանձնարարականներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան– Տիկին Բաթոյան, մի քանի օր առաջ կրկին խնդիր է ծագել և քաղաքացիները նպաստները չեն ստանում: Այս հարցը մենք արդեն լուծե՞լ ենք: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան– Պարոն վարչապետ, նպաստների ուշացման խնդիրը մի քանի պատճառ ունի, մի քանի գերատեսչության և տեխնիկական գործընթացների հետ է կապված: Նշեմ, որ հիմնադրամի կողմից նպաստների վճարման
«Կպարտադրենք կապիտուլյացիայի, մեր մի զինվորը բազմապատկման աղյուսակ ունի, մեկս դառնում ենք 200, դե թող փորձեն»
Աստվածատուր Պետրոսանը՝ ապրիլյան պատերազմի սխալների բացահայտման, արտաքին գործոնի եւ այլ խնդիրների մասին Ապրիլյան պատերազմը, որը տեղի ունեցավ 3 տարի առաջ, մի շարք հարցեր է առաջացրել, որոնց պատասխանները մենք մինչ օրս չունենք: Մասնավորապես, կասկածներ կան, որ այդտեղ արտաքին քաղաքական գործոն կա, հայտարարվեց, որ հետախուզությունը իմացել է, տվյալներ ունեցել է, բայց հետեւություններ չեն արել, հետո վարկած առաջ
Մենք որոշակի հույսեր ունենք, որ ԼՂ գործընթացը կարող է առաջ շարժվել. Մոգերինի
Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի շփումների ընդլայնումը որոշակի հույսեր են ներշնչում, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը կարող է առաջընթաց գրանցել: Այս մասին հայտարարել է ԵՄ անվտանգության և արտաքին հարաբերությունների հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում Ադրբեջան-Եվրոպա համագործակցության խորհրդի նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսում: «Միայն անցյալ շաբաթ մենք ականատես եղանք դրական հանդիպման Ադրբեջանի և Հայաստանի
Կոնստանտին Օրբելյանը` Բորիս Հայրապետյանի մասին. «Մի քանի անգամ իրար հետ սուրճ ենք խմել»
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչ կարծիքի է այն մասին, որ օպերային թատրոնում իրեն կարող է փոխարինել ռուսաստանաբնակ ռեժիսոր Բորիս Հայրապետյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը նշեց. «Ես նրան լավ չեմ ճանաչում, ընդամենը մի քանի անգամ իր հետ սուրճ եմ խմել»: Ապա ավելացրեց. «Ամեն դեպքում ինքս այդ հրամանը չեմ
Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման ամսաթիվը համաձայնեցվել է. Մամեդյարով
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպման օրը համաձայնեցվել է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում Ադրբեջան-Եվրոպա համագործակցության նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսում, հաղորդում է Trend-ը: «Շատ շուտով մենք կունենանք երկկողմ հանդիպում: Մենք արդեն պայմանավորվել ենք ամսաթվի շուրջ: Ավանդաբար դա կհայտարարվի Երևանում ու Բաքվում»,- ասել է նա: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կոնստանտին Օրբելյան. «Ինձ չի կարելի համատեղել, իսկ Նազենի Ղարիբյանին կարելի է լինել նախարար եւ աշխատել Մատենադարանում»
Ա. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը «Տեսակետ» ակումբում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց, որ օպերայի վրա ծախսում է իր անձնական գումարները եւ հաճախ «Արդշինբանկն» է աջակցում թատրոնին: «Պետությունը ֆինանսներ չունի դրա համար: Իսկ ինձ անհրաժեշտ էր նոր «Կարմեն», նոր «Կախարդական սրինգ» եւ այլն, մենք պետք է մեկնեինք Դուբայ…Պետությունը մեզ չօգնեց: Ի դեպ, նախարարությունը
Հավանաբար Հասմիկը հղիությունը փորձել է ընդհատել «սայտոտեքով»
Կինը մահացել է հիվանդանոցում. ինչպե՞ս է նա ձեռք բերել «արգելված» դեղորայքը Օրերս՝ մարտի 30-ին, Գավառի բժշկական կենտրոնում հղի է մահացել: Նրա հղիությունն, ըստ բ/կ-ի բժիշկների, 7 շաբաթական է եղել: 26 ամյա Հասմիկ Հարությունյանը փորձել է տնային պայմաններում, առանց բժշկական միջամտության ընդհատել հղիությունը. նա այդ նպատակով դեղորայք է ընդունել: «Առավոտ»-ի հետ զրույցում Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն
Կառավարությունը ՊԵԿ-ի պարգևավճարների բյուջեն 2,3 միլիարդով ավելացրեց
Նախագծին դեմ քվեարկեցին ֆինանսների նախարարն ու մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:
Փաշինյան. «Սերմացու գողացող մկան տրամաբանությամբ աշխատող մարդիկ են»
Այսօր կառավարության նիստում, երբ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարը Լոռիում ճանապարհաշինության մասին որոշման նախագիծն էր զեկուցում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց ճանապարհաշինությունից: Մասնավորապես, նա դժգոհություն հայտնեց նախկինում վերանորոգած կամ կառուցած ճանապարհների որակից։ Փաշինյանն ասաց, որ կան ճանապարհների ամբողջական կտորներ, որոնք նորոգել են հայտարարված մրցույթներում հաղթող կազմակերպությունները, բայց դրանք անորակ աշխատանքներ են: Փաշինյանը հայտարարեց, որ դրանք
Դատարանը մերժել է «Սարի թաղ»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայր) մերժել է «Սարի թաղ»-ի դեպքերով հարուցված քրեական գործը կասեցնելու մասին ՀՔԾ որոշման դեմ ներկայացված՝ տուժող լրագրողների բողոքը։ Հիշեցնենք, 2016 թվականի հուլիսի 29-30-ին Երևանի Սարի թաղում ծավալված իրադարձություններից հետո, երբ քրեական գործ հարուցվեց, տուժած լրագրողներից 2-ը դիմեցին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե՝ իրենց իրավունքների պաշտպանության
«Այն, ինչ արել եմ ես, կարող էր անել ցանկացած պատրաստված զինվոր»
Ասում է ապրիլյան պատերազմի մասնակից Գեւորգ Մանուկյանը Ապրիլյան պատերազմը ցավոտ էջ էր յուրաքանչյուր հայի համար։ Այդ օրերը հիշելիս կրկին իրար են խառնվում կորստի ցավը, հպարտությունն ու հաղթանակի զգացումը։ 2016 թվականի ապրիլ ամսին հերոսացան տասնյակ երիտասարդներ, ովքեր ապրել ու ապրում են մեր կողքին։ Նրանցից մեկը Գեւորգ Մանուկյանն է, ով այդ ժամանակ ծառայում էր Եղնիկներ կոչվող զորամասում։
Առաջարկվում է եկամտահարկից նորակառույց բնակարանների ձեռքբերման հիպոտեկային պայմանագրի տոկոսների հատուցման իրավունքը տարածել նաև մարզերում երկրորդային շուկայից ձեռքբերվող անշարժ գույքի վրա
Ի՞նչ մեղավոր են օրինակ Գյումրու, Վանաձորի, Հրազդանի և մյուս մարզային քաղաքների բնակիչները, որ իրենց քաղաքներում նոր բնակելի շենքեր չեն կառուցվում։
Ի՞նչ ձեւակերպում կլինի Արցախի մասով`ԵՄ-Ադրբեջան համաձայնագրում
Մի քանի երկրներ առաջիկայում կվավերացնեն ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Կոնստանտին Օրբելյան. «Տնօրենի պաշտոնից ինձ ազատելը բազմամիլիոնանոց PR դարձավ օպերայի համար»
Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում ներկայացրեց այն աշխատանքը, որ կատարել է իր պաշտոնավարման ընթացքում եւ մատնանշեց այն հեղինակավոր թատրոններին ու անձանց, որոնց հետ աշխատել է մեր թատրոնը: «Այնպես է ստացվել, որ մենք շատ ակտիվ ենք աշխատել վերջին 8 ամիսներին, եւ ներկայացումներ ենք արել` նոր «Կարմեն», նոր «Կախարդական սրինգ», «Մանոն»,
Սյունիքի մարզի դատախազը մարզպետին առաջարկել էր քննարկել Սիսիանի տարածքային գործակալության հանրային ծառայողի վարքագիծը
Ապրիլի 3-ին Սյունիքի մարզպետարանում կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարզպետարանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում հայտնաբերված խախտումներն ու դրանց առնչվող՝ ներկայիս քրեական գործերը: Այն վարում էր Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, մասնակցում էին մարզի 4 ՍԱՏԳ-ների (Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի) պետերը, մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալը, Իրավաբանական, Ներքին աուդիտի, Սոցիալական ապահովության բաժինների աշխատակիցները: Հիշեցնենք, որ
«Պրոֆեսիոնալ մոդելին անհրաժեշտ է կրթություն»
Հարցազրույց մոդել Արթուր Գրիգորյանի հետ – Դուք հայաստանցի եզակի մոդելներից եք, որ պրոֆեսիոնալ կրթություն է ստացել Սերգեյ Զայցեւի մոսկովյան դպրոցում (առաջին բեմելը կայացել է 2006թ.): «Առավոտի» հետ զրույցում (12.06.2014թ.) հայտնել էիք, որ պայմանագիր եք կնքել Արաբական Էմիրությունների գործակալություններից մեկի հետ, որտեղ ժամանակ առ ժամանակ անցկացնում եք ֆոտոսեսիաներ: Խոսելով հայաստանյան մոդելային ոլորտի մասին, նշել էիք, թե
Քոչարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել, որ դատախազների Վերաքննիչ բողոքը թողնվի առանց քննության
Ալումյանն ասաց, որ նաեւ միջնորդություն են ներկայացրել, որպեսզի դատախազների Վերաքննիչ բողոքը թողնվի առանց քննության. «Օրենքով նախատեսված չէ, որ դատախազները կարող են դատարանի որոշման պատճառաբանական մասը վիճարկել»:
Տարվում են փորձագիտական աշխատանքներ` ԱԺ-ում հրդեհի ծագման պատճառը եւ հետեւանքները ճշտելու համար
Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը հրդեհ է բռնկվել Ազգային ժողովի առաջին հարկի սենյակներից մեկում: Հերթապահություն իրականացնողներին հաջողվել է ժամանակին ահազանգել կատարվածի մասին, հրդեհը կարճ ժամանակում չեզոքացվել է: Ներկայումս տարվում են փորձագիտական աշխատանքներ` հրդեհի ծագման պատճառը եւ հետեւանքները ճշտելու համար: Ազգային ժողով
Վիզաների ազատականացման գործընթացում առաջընթաց կա. Պյոտր Սվիտալսկի
ԵՄ դեսպանը Ալիեւ-Փաշինյան հանդիպման մասին
120 պար՝ Վահրամ Արիստակեսյանի հոբելյանին
Ապրիլի 4-ին լրանում է պարարվեստի նվիրյալ Վահրամ Արիստակեսյանի ծննդյան 120-ամյակը: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում հայտնեց նրա թոռնուհին՝ Կարինե Արիստակեսյանը, Արիստակեսյանական տարին մեկնարկել է մարտի 24-ին՝ «Պարատուն- 2019» ամենամյա փառատոնով, որը նվիրված էր վարպետի հոբելյանին: 60 պարային խումբ է մասնակցել ողջ Հայաստանի մասշտաբով, պարել են 120 պար: «120-ը խորհրդանշական թիվ է: Ամեն պար նվիրված էր Վահրամ
«Մենք այսօր ամեն ինչ կանենք, որ պարոն Քոչարյանը դուրսը լինի, էդ հարցերն իրեն ուղղեք». Ալումյանը՝ Շիրխանյանի նամակի եւ Մեղրիի տարբերակի հարցադրումների մասին
Ալումյանը պատասխանեց. «Ես չէի ուզի էդ նամակի մասին հարցնել»: Մեր դիտարկմանը, որ բաց նամակն իրեն էր ուղղված, բայց բացի հասցեատիրոջից, բոլորը արձագանքում են՝ Ալումյանը պատասխանեց. «Մենք այսօր ամեն ինչ կանենք, որպեսզի պարոն Քոչարյանը դուրսը լինի, էդ հարցերն իրեն ուղղեք»:


















































