Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այսօր ամեն ինչ կանենք, որ պարոն Քոչարյանը դուրսը լինի, էդ հարցերն իրեն ուղղեք». Ալումյանը՝ Շիրխանյանի նամակի եւ Մեղրիի տարբերակի հարցադրումների մասին

Ապրիլ 04,2019 13:20 Share

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված  բողոքի քննությունն է եւ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է նիստին:

Այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հարցին, թե նա դեկտեմբերի 7-ից կալանավայրում է, այս ընթացքում բացի ընտանիքի անդամներից, օրինակ, պաշտոնյաներից որեւէ մեկը տեսակցե՞լ է, փորձե՞լ է հանդիպել՝ պատասխանեց. «Մարդու իրավունքների պաշտպանն է այցելել»: Հարցին՝ Սերժ Սարգսյանը որեւէ կերպ փորձե՞լ է նրան հանդիպել՝ Ալումյանը պատասխանեց. «Չէ, իհարկե, չէ»:

Մենք հարցրեցինք՝ քանի որ Քոչարյանը մասնակցում է նիստին, կճշտե՞ք Վահան Շիրխանյանի բաց նամակի հետ կապված նա ինչպես է արձագանքում, ինչպե՞ս է պատասխանում մեղադրանքներին, նաեւ Մեղրիի տարբերակի հետ կապված մեղադրանքներին ինչպես է արձագանքում: Ալումյանը պատասխանեց. «Չէ, պարոն Շիրխանյանի նամակի վերաբերյալ ոչինչ չեմ ճշտի: Մեղրիի տարբերակն էլ քաղաքական խնդիր է, որի մեջ ես ընդհանրապես չէի ուզի մտնել: Դա քաղաքական հարց է, էդ հարցը չեմ տա, ես քաղաքական հարցերով պարոն Քոչարյանի հետ չեմ խոսի»:

Հարցին՝ իսկ Վահան Շիրխանյանի նամակի հետ կապված հարցը կտա՞ք՝ Ալումյանը պատասխանեց. «Ես չէի ուզի էդ նամակի մասին հարցնել»: Մեր դիտարկմանը, որ բաց նամակն իրեն էր ուղղված, բայց բացի հասցեատիրոջից, բոլորը արձագանքում են՝ Ալումյանը պատասխանեց. «Մենք այսօր ամեն ինչ կանենք, որպեսզի պարոն Քոչարյանը դուրսը լինի, էդ հարցերն իրեն ուղղեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930