Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչ կարծիքի է այն մասին, որ օպերային թատրոնում իրեն կարող է փոխարինել ռուսաստանաբնակ ռեժիսոր Բորիս Հայրապետյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը նշեց. «Ես նրան լավ չեմ ճանաչում, ընդամենը մի քանի անգամ իր հետ սուրճ եմ խմել»:
Ապա ավելացրեց. «Ամեն դեպքում ինքս այդ հրամանը չեմ տեսել»: Մաեստրոն նշեց, որ առայժմ կշարունակի աշխատանքը օպերային թատրոնում, որեւէ մեկին նեղացնելու միտում չունի, չի էլ ուզում ժամանակից առաջ ընկնել եւ ծրագրերի մասին բարձրաձայնել, եթե հանկարծ մի բան իր ցանկացածի նման չստացվի:
Ինչ վերաբերում է հայաստանյան մշակութային կյանքին, Կոնստանտին Օրբելյանի ձեւակերպմամբ, այն ուղղակի եռում է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































