Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է եկամտահարկից նորակառույց բնակարանների ձեռքբերման հիպոտեկային պայմանագրի տոկոսների հատուցման իրավունքը տարածել նաև մարզերում երկրորդային շուկայից ձեռքբերվող անշարժ գույքի վրա

Ապրիլ 04,2019 14:25 Share

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը մշակել և շրջանառության մեջ է դրել ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն, որով մասնավորապես առաջարկվում է եկամտահարկից նորակառույց բնակարանների ձեռքբերման հիպոտեկային պայմանագրի տոկոսների հատուցման իրավունքը տարածել նաև մարզերում երկրորդային շուկայից ձեռքբերվող անշարժ գույքի վրա։

Գործող օրենքի կարգավորման հիմնական նպատակը եղել է բնակարանաշինության ոլորտի խթանումը։ Այդուհանդերձ, փաստում ենք, որ այդ նպատակը ներկայումս իրագործվում է միայն մայրաքաղաքում։

Խնդիրն այն է, որ օրենքով տրված հնարավորությունը փաստացի գործում է միայն մայրաքաղաքի մասով, քանի որ այստեղ է, որ իրականացվում է կապիտալ շինարարություն, իսկ մարզերում արդեն մի քանի տասնյակ տարի է, ինչ բնակելի շենքեր չեն կառուցվում, ինչի պատճառները բազմաթիվ են։ Օրինակ, մարզերում բնակարաններն արժեն մի քանի անգամ ավելի էժան և այլն։

Ի՞նչ մեղավոր են օրինակ Գյումրու, Վանաձորի, Հրազդանի և մյուս մարզային քաղաքների բնակիչները, որ իրենց քաղաքներում նոր բնակելի շենքեր չեն կառուցվում։

Ըստ այդմ՝ առաջարկվում է միայն մարզերի  մասով նախատեսել, որ հիպոտեկի պայմանագրի տոկոսների փոխհատուցման արտոնությունից հնարավոր է օգտվել նաև մարզերում՝ երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն (այդ թվում՝ կիսակառույց) ձեռքբերելու դեպքում, ինչը, կարծում ենք, առավել ընդունելի և արդար մոտեցում կլինի մարզերի բնակչությամբ նկատմամբ։

«Լուսավոր Հայաստան» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930