Օրվա լրահոսը

Լևոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում տվածներն առաջինը դեմ դուրս եկան նրան

Այսօր Գյումրու ավագանու նիստում քննարկվեց նաև Սերժ Սարգսյանի եղբորը՝ «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու նախագիծը։ «ԳԱԼԱ» խմբակցությունից այն ներկայացրեց Արմենուհի Վարդանյանը։ Նա հիշեցրեց, որ երկրորդ անգամն է ամբիոնին մոտենում այս նույն թեմայով․ 2016 թվականին «ԳԱԼԱ»-ի նախաձեռնող խումբը ստորագրություններ էր հավաքել, որով գյումրեցիները նշում էին, թե Լևոն Ազատի Սարգսյանը

Fitch-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում՝ դրական կանխատեսմամբ

Գործակալության մասնագետները կարծում են, որ Հայաստանի տնտեսությունը կանխատեսվածից շատ ավելի արագ է վերականգնվում և ակնկալվում է, որ այն առավել բարձր աճ կգրանցի՝ 2017թ. 7.5% աճից հետո 2018թ. արձանագրելով 4.7%, իսկ 2019թ. 4.0% աճ:

Նաիրա Զոհրաբյանը Լիլիթ Մակունցին հիշեցրեց տարրական բարեկրթության մասին ու դժգոհեց

Լսումներին ներկա չէր մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ տարրական բարեկրթությունը պահանջում էր, որ եթե չէր գալու, տեղեկացներ գլխադասային հանձնաժողովներին, մինչդեռ այս նախարարը շարունակում է նախկին կառավարության գործելաոճը:

Եղվարդում նավթավերամշակման գործարան կառուցելու թույլտվություն տրամադրելու գործընթացում հայտնաբերվել են չարաշահումներ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով տվյալներ են ստացվել առ այն, որ «Արմօյլ» ՓԲ ընկերությանը նավթավերամշակման գործարանի կառուցման համար թույլտվություն տալուն խոչընդոտ հանդիսացող քաղաքաշինական փաստաթղթերում Եղվարդ համայնքի պաշտոնատար անձանց կողմից ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել՝ նշված ընկերությանը թույլատրելով Եղվարդի Նատի թաղամասում կառուցել նշված գործարանը։ Մասնավորապես՝ 2015 թվականի նոյեմբերի

Արամ Մանուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի պատմական վնասի եւ Տեր-Պետրոսյանի հրաժարականի պահին «վերադառնալու» մասին

Եթե մենք կարողանանք վերադառնալ այն կետին, երբ հրաժարական տվեց Տեր Պետրոսյանը, դա կլիներ հրաշալի,-ասում է նա

«Ժամանակին, երբ Իգոր Մուրադյանին հարցրի, նա ասաց, որ ստրատեգիական դաշնակիցն այն է, որ իր տնտեսական շահը զոհաբերում է հանուն ձեր միջև առկա հարաբերություններին». Արա Պապյան

ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը վստահեցրեց՝ սուվերենություն բառն ասվում է մեր բոլոր գործընկերներին

ԱԱԾ-ն տեղեկություն է ունեցել, որ Դոն Պիպոյի ու Մանվել Գրիգորյանի կողմնակիցների բախում է սպասվում

ԱԱԾ-ն ստույգ տեղեկություն է ունենում, նոր միայն՝ «հյուր» գնում

«Հանուն մեր թասիբի»․ Ռոբերտ Քոչարյանը զրկվեց Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից

Գյումրու ավագանու այսօրվա նիստին «ԳԱԼԱ» խմբակցության կողմից ներկայացրած նախագծերից մեկը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին էր։ Հարցը «ԳԱԼԱ» խմբակցությունից ներկայացրեց Արման Գրիգորյանը։ Նա խոսեց այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարումը ինչ կործանարար դերակատարություն է  ունեցել մեր երկրի համար։  ԲՀԿ խմբակցության ավագանու անդամներից մեկն ընդհատեց՝ նշելով, թե

«Կեղծիք է, թե ադրբեջանական կողմը տարածքներ է գրավել ու հարձակում է նախատեսում». Տիգրան Բալայան

Ապատեղեկատվություն է այն, որ ադրբեջանական կողմը Նախիջևանի հատվածում մի քանի հազար հեկտար հող է գրավել հայկական կողմից

Վ. Ծաղկավանի երեխաների 300 դրամներով գնված օգնությունը հայտնվել է Մանվել Գրիգորյանի ամառանոցում

Դպրոցի տնօրենը հեգնում է ՝ օգնության առաքման հասցեն սխալ են գրել

Իգոր Մուրադյանը սկզբունքի մարդ էր եւ խտացած ոգի. «Ժառանգություն»

«Ժառանգությունը» ցավակցում է Անվանի քաղաքագետ, Արցախյան շարժման ռահվիրա Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ նրա ընտանիքին, բոլոր մերձավորներին ու զինակիցներին ցավակցական ուղերձ է հղել «Ժառանգություն» կուսակցությունը: «Անցյալ դարի ութսունականների վերջերից նա աներեր կանգնած էր ոչ միայն հայոց պետականաշինության դիրքերում, այլեւ Արցախյան շարժման ակունքներում՝ որպես նրա բոցաշունչ առաջնորդն ու գաղափարախոսը: Իգոր Մուրադյանը սկզբունքի մարդ էր եւ խտացած ոգի,

ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ստիպված էր կրկնել` նախագիծը խնդիր չի ստեղծում բարեգործների համար

«Սուպերվարչապետության ընթացքն ավելի սրընթաց է դառնում». Գեւորգ Պետրոսյան

Մանվել Գրիգորյանի գործի մասնակիցները պետք է բացահայտվեն՝ անկախ նրանց կոչումներից և կարգավիճակներից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ: Նիստի մեկնարկին վարչապետ Փաշինյանը, մասնավորապես նշել է. «Կարծում եմ ՝ տեղյակ եք երեկվա և նախորդ օրվա իրադարձություններին:  Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը և նրան պատկանող տարածքներում տեղի են ունեցել խուզարկություններ: Առանց որևէ անմեղության կանխավարկած խախտելու՝ ուզում եմ արձանագրել, որ մենք գործ ունենք թերևս երրորդ

«Սրիկան սրիկա է ամեն ինչում». Ռուբեն Բաբայանը՝ Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումների մասին

Բաբայանն ասաց, որ Մանվել Գրիգորյանից բացի, պատասխանատու է նաեւ երկրի այդ ժամանակվա ղեկավարը՝ Սերժ Սարգսյանը, որովհետեւ անհնար է, որ տեղյակ չլիներ: Ըստ նրա, այդ ապրանքները Գրիգորյանը տոպրակով չէր տանի տուն, հնարավոր չի դա թաքուն տանել, մեքենա էր պետք. «Աշխատել է հետեւյալ բարոյական սկզբունքը՝ կարեւորը ոչ թե չգողանալն է, կարեւորը չբռնվելն է: Ցավոք, հիմա իշխանական բուրգից իրեն մեղադրում են, որ ինչ հիմար ձեւով բռնվեց՝ իր ագահության պատճառով: Իրականում, կարծում եմ, շատ շատերն են տեղյակ եղել»:

Արծրուն Հովհաննիսյան. «Կային զինատեսակներ, որոնք չէին կարող օրինական լինել»

ԵԿՄ-ին տարիներ շարունակ տրամադրվել է սնունդ

928 մլն շրջանառություն ունեցողը տարեկան 1,2 մլն դրամ հարկ է վճարել. ԱԺ-ում շրջհարկի շեմն են փոփոխում

Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն են քննարկում Ազգային ժողովում

Հսկայական է Իգոր Մուրադյանի ավանդը 20-րդ դարավերջին արցախահայության շահերի պաշտպանության գործում. Արա Բաբլոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ «Խոր վշտով տեղեկացա հասարակական եւ քաղաքական գործիչ, ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր, Ղարաբաղյան շարժման առաջին ղեկավարներից Իգոր Մուրադյանի անժամանակ մահվան մասին: Հսկայական է նրա ավանդը 20-րդ դարավերջին արցախահայության շահերի պաշտպանության եւ այդ նպատակով համաժողովրդական շարժման ծավալման գործում: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ

Բացահայտվել է ՊՆ N զորամասում վառելիքի հափշտակության դեպք. առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՊՆ N զորամասում վառելիքի հափշտակության դեպք. մեղադրանք է առաջադրվել զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալին: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով

Բուռն ծափահարությունների ներքո․ Գյումրու ավագանին Ռոբերտ Քոչարյանին, Սերժ եւ Լեւոն Սարգսյաններին զրկեց պատվավոր քաղաքացու կոչումից

Այսօր Գյումրու ավագանու հերթական նիստին ԳԱԼԱ խմբակցությունը ներկայացրել էր չորս նախագիծ, նախկին երկու նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, նրա եղբոր՝ Լևոն Սարգսյանին ու ԱԱԾ հանգուցյալ ղեկավար Գորիկ Հակոբյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու համար։ Հարցերը, բնականաբար, ներկայացվեցին ու քվեարկության դրվեցին առանձին-առանձին։ Սերժ Սարգսյանին այդ կոչումից զրկելու հիմնավորումները ԳԱԼԱ խմբակցությունից ներկայացրեց Քրիստինե Մկրտչյանը։ «Այս նախագծով առաջարկում

«ԱԱԾ բացահայտումը դրական կազդի ՀՀ միջազգային վարկի վրա». Տիգրան Բալայան

«Դա միայն դրական կարող է անդրադառնալ ՀՀ միջազգային վարկանիշի վրա, որովհետեւ այդ գործընթացները ցույց են տալիս, որ ՀՀ-ում կոռուպցիան բացահայտվում է»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի պահեստներում ԱԱԾ աղմկոտ բացահայտումներին, ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա կարծում է, որ այդ գործողությունները փաստում են, որ ՀՀ-ում հետամուտ են նման խնդիրներին: Արցախյան հակամարտության

Արցախի իշխանությունները եւ անձամբ ես անվերապահորեն սատարում ենք Մայր Հայաստանում ժողովրդավարության ու օրինականության ամրապնդմանը. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին շնորհակալական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասված է. «Հարգարժա՛ն Նիկոլ Վովայի, Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ս.թ. հունիսի 16-ից 17-ը Արցախ այցելելու իմ հրավերն ընդունելու համար: Քննարկումները, որոնք տեղի են ունեցել Ձեզ եւ Ձեր գլխավորած կառավարական պատվիրակության հետ, շատ կարեւոր էին եւ բովանդակալից: Ուզում

«էն մարդիկ, որոնք շտաբների կռիսներ են, ծանոթի միջոցով շտաբներում են ծառայում». Սասուն Միքայելյան

Հաջորդ հարցը, որն ուղղեց Սասուն Միքայելյանը, ավելի շատ մտահոգություն էր՝ «Օրինակ, սպան ավարտում է, 5 տարի ուղարկում ենք Հորադիզ ՝ ծառայության ու մենք էդ սպային 5 տարի զրկում ենք ամուսնանալուց, ոչ բնակարան, ոչ տեղ, տալիս ենք մի հատ թուրքի տուն, ասում ենք՝ գնա ապրի: Ասածս էն ա, որ 5 տարին փոխվի 3, 5 տարում մարդը գաղափարապես փոխվում է, ուրիշ ձեւ է մտածում: Այսինքն, էն մարդիկ, որոնք շտաբների կռիսներ են, ծանոթի միջոցով մնում են էստեղ, շտաբներում են ծառայում, փոփոխություն արվի նրանց հետ ու ժամկետը կարճացվի, թող լինի 2-3 տարի»:

Կաթ արտադրողները կաթը բերել են կառավարություն, սպասում են գյուղնախարարի հետ հանդիպման

Այսօր առավոտից կառավարության շենքի առաջ բողոքի ցույց են անում մարզերի մի խումբ բնակիչներ, գյուղացիներ, որոնք զբաղվում են կաթի արտադրությամբ: Նրանք ի նշան բողոքի կառավարություն են եկել մեծ բեռնատարներով եւ կաթի  մթերման համար նախատեսված տարաներով: Ցուցարարները պահանջում են կաթի մթերման գները արտադրողները վերանայեն, նշելով, որ իրենց չարչարանքի դիմաց կաթը կոպեկներով են հանձնում, ինչը որեւէ կերպ չի

«ՀՀԿ-ն կանգնած է ընտրության առաջ». Անդրիաս Ղուկասյան. «Ա1+»

Այն, որ Հանրապետական կուսակցությունը հանցավոր համագործակցություն է իրենից ներկայացնում, նորություն չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական, հասարակական գործիչ Անդրիաս Ղուկասյանը: «Վստահ եմ, որ հիմա, եթե Հանրապետական կուսակցության ցանկացած անդամի մոտ խուզարկություններ արվեն, մի բան կհայտնաբերվի, որ հանրությանը կզարմացնի»: Անդրադառնալով ԱԱԾ-ի վերջին բացահայտումներին՝ Անդրիաս Ղուկասյանը նկատեց, որ Հանրապետական կուսակցությունը կանգնած է ընտրության

Սեքսուալ բնույթի բռնի, անառակաբարո գործողություն արած, թմրամոլ տղաները բանակ չեն գնա. ՊՆ-ի նոր առաջարկը

Տաճատ Վարդապետյանը հարցրեց՝ այդ հանցագործությունների համար կա նաեւ վարչական պատիժ, հնարավոր չէ՞, որ հանցագործություն անեն, տուգանք վճարեն ու ազատվեն նաեւ զինծառայությունից՝ Բալայանը պատասխանեց, որ զինդատախազությունը վերլուծություն է արել ու վստահեցրել, որ ավելի լավ է այդ անձինք, որոնք անառակաբարո գործողությունների եւ նշված հանցագործությունների համար դատապարտվել են, չգնան բանակ, որովհետեւ կարող են ավելի ծանր հետեւանքներ առաջացնել:

«Սխալ է եթեր դուրս գալ ու հայտարարել, որ մարդը հանցագործ է». «Ա1+»

Նոր բան տեղի չի ունեցել, վերջին տարիներին բազմաթիվ են այսպիսի դեպքերը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը, ասում է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: «Մենք Մարտունու 2-րդ պաշտպանական դիրքերում ենք եղել, 25 օրերի ընթացքում մեկ տուփ սիգարետ անգամ չենք ստացել: Երեւույթը շատ տգեղ է: Եթե մեկ թանկ բան ունենք, դա հենց մեր զինվորն է: Նրանց վիրավորել չի կարելի»:

ԱԱԾ-ն տեղեկություններ է ստանում՝ Արթուր Վանեցյանին եւ Նիկոլ Փաշինյանին ուզում են վնասազերծել

ԱԱԾ ղեկավարը չի կարծում, որ խմբավորումներին կհաջողվի վնասել Նիկոլ Փաշինյանին

Գեղարքունիքի մարզպետի տեղակալները հրաժարականի դիմում ներկայացրին

Հունիսի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ մարզպետ Խշխան Սաղաթելյանը աշխատակազմին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանի և Կարեն Հակոբյանի հրաժարականների մասին: ,, Քաղաքական վերադասավորումների արդյունքում Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը և Կարեն Հակոբյանը ներկայացրել են հրաժարականի դիմումներ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոնայք Հակոբյաններին՝ նրանց երկարամյա և նվիրված աշխատանքի համար և մաղթել հետագա

Ադրբեջանական «Շարժում 2018»-ը նախագահական ընտրություններում աջակցություն է հայտնել Էրդողանին

Ադրբեջանում հիմնված «Շարժում 2018» վերլուծական կենտրոնը հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունենալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններում աջակցություն է հայտնել նախագահի թեկնածու, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ադրբեջանի Ժողովրդական  Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ ստեղծված «Շարժում 2018»-ին անդամակցում են այսպես կոչված թուրքական աշխարհի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ: Նրանցից են Թուրքիայի 63-րդ կառավարության մշակույթի և զբոսաշրջության նախարար և նախագահի գլխավոր խորհրդական

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031