Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում կանցկացվի պատկերապատման փառատոն

Ապրիլ 19,2012 22:18

Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևանում պատկերապատման (կոմիքսների) միջազգային 3-րդ փառատոնին նվիրված մամլո ասուլիս էր հրավիրվել: Նշվեց, որ փառատոնը կանցկացվի ապրիլի 20-22-ը` Հայաստանում պատկերապատման զարգացման միության, ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանում  Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ: Պատկերապատման զարգացման միության նախագահ Ժան Մարդիկյանը ասաց, որ կարեւոր է Հայաստանում պատկերապատողների թվի աճը. «Այդ արվեստը զարգացած է Ֆրանսիայում, լավ կլինի, որ հայ երիտասարդները նույնպես սովորեն պատկերապատումների միջոցով արտահայտել իրենց ապրումները»: Հայաստանում պատկերապատման զարգացման միությունը յուրաքանչյուր տարի կազմակերպում է համապատասխան դասընթացներ:

Ինչ վերաբերում է, փառատոնին, դրա շրջանակներում տեղի կունենա «Իմ Հայաստան» խորագրով պատկերապատումների հավաքածուի շնորհանդես, հայ եւ ֆրանսիացի պատկերապատողների գործերի եւ հայ մանրանկարչության նմուշների ցուցահանդես: «Սպասվում է նաեւ Ֆրանսիայի Վալանս քաղաքի Ցեղասպանության թանգարանի տրամադրած պատկերապատումների ցուցահանդեսը, որի նպատակն է` ներկայացնել եւ դատապարտել կամբոջիացիների, հրեաների եւ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունները»,-նշեց  Հայաստանում պատկերապատման զարգացման միության փոխտնօրեն Ագատա Բադալյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30