Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի 3 ճանապարհները, ըստ Սերժ Սարգսյանի

Մարտ 18,2013 22:34

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց նախագահական ընտրություններից հետո իր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մանրամասները: Նախագահական նոր ընտրությունների, երկրորդ փուլի եւ խորհրդարանը լուծարելու առաջարկների մերժումը ստանալուց հետո, Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ գործող նախագահի, հարցրեց իրեն՝ ի՞նչ պետք է անի այս իրավիճակում «Ժառանգության» առաջնորդը: Սերժ Սարգսյանն առաջարկել է երեք ճանապարհ:

Առաջինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է Ազատության հրապարակ, շարունակում է պնդել, որ ստացել է քվեների 80 տոկոսը, իրեն հռչակում է նախագահ եւ փորձում է ստեղծել իշխանության այլընտրանքային կառույցներ: Այդ դեպքում իրավապահ կառույցները կատարելու են իրենց վերապահված պարտականությունները:

Երկրորդ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, շարունակելով պնդել, որ ընտրություններն արդար չեն անցել, որ ինքը իրականում հավաքել է պաշտոնականից ավելի բարձր տոկոսներ, ուժեղացնում է իր կառույցները, մասնակցում է Երեւանի ավագանու ընտրություններին, ստանում է մեծամասնություն, դառնում է Երեւանի քաղաքապետ եւ ղեկավարում է հանրապետության մեկ երրորդը:

Երրորդ ճանապարհը՝ դադարում է ընդդիմություն լինելուց՝ ներգրավվելով իշխանական կառույցների մեջ եւ պայքարում է կոռուպացիայի ու արտագաղթի դեմ, ինչպես որ խոստացել է ընտրարշավի ժամանակ:

Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ նախագահը, այս երրորդ առաջարկի վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանը ճշտեց՝ արդյոք խոսքը կոալիցիայի՞ մասին է: Դրան Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ բոլոր քննարկումները կլինեն Րաֆֆի Հովհաննիսյանի սկզբունքային դիրքորոշումը հայտնելոց հետո:

Երկու գործիչները պայմանավորվել են՝ իրար փոխանցել գրավոր առաջարկներ: Ըստ Սերժ Սարգսյանի, ինքը հարգել է պայմանավորվածությունը եւ ուղարկել է իր առաջարկները՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին: Այդ նախագիծը, ըստ նախագահի առաջարկի, պետք է պատրաստի Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած հանձնաժողովը: «Ժառանգության» առաջնորդը հետ է ուղարկել թուղթը՝ վրան խաչ քաշած:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Բայց չէ որ բնական է, որ Րաֆին այդպես էլ պետք է աներ… Նա այժմ ինքնուրուն չէ, նրան հիմա, ինչպես նաև ձեզ, շրջապատել են գայլերի մի հսկա ոհմակ, որոնք միշտ շեղելու են նրան` մտահոգվելով անձնական շահերով և ամեն կերպ դա սքողելով իրենց չեղած վեհությամբ, այսինքն` իրենց պահելու են ինչպես ՀՀԿ-ն… Համագործակցելու ճիշտ պահը բաց է թողնված, բայց չեմ կարծում, որ ամեն ինչ վերջացած է… Եթե դուք ունեք ռեալ իշխանություն, պարզապես պետք է նրան նշանակեք վարչապետ ր ազատություն տաք և բոլոր խնդիրները կլուծվեն… Ճիշտ է, դա կհարուցի Րաֆիի շուրջը հայտնված կարդկանց դժգոհթույունը, բայց Կարծում եմ, Րաֆին ձեռնամուխ կլինի անցյակում թույլ տված մի շարք անարդարություների լուծմանը և պետական և տնտեսական կյանքի աշխուշացմանը… Իվերջո, եթե դա նրան հաջողվի, նա կարող է հաջորդ ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը և արդեն փորձառու գործիչ ստանձնել իր առաքելությունը… Իսկ ով կարող է երաշխիք տալ, որ Րաֆիի ընտրվելու դեպքում նրան կհաջողվի ամեն ինչ փոխել. չէ որ դա կհարուցի Ռուսաստանի դժգոհությունը և այս երկիրը կարող է այնպիսի խոչընդոտներ ստեղծել, որ հետևանքներն աղետալի լինեն… Դուք կարող եք և պարտավոր եք ապահովել Րաֆֆի թիկունքը հյուսիսից, նրան հնարավորություն տալով աշխատել… Հարթակում հավաքված ժողովուրդը հեռու է քաղաքականությունից… Բազմությունը միշտ ուղորդվել է և ուղորդվելու է արկածախնդիրների կողմից. սրա վառ ապացույցը Նիկոլի ցուցակն է, ո մի սթափ մտքի բացակայությունը, այդ ցուցակը օրակարգից հանելու պահանջով… Վերջիվերջո այդ հարյուր հազարավոր մարդիկ մեր ընկերներն են, մեր բարեկամները,մեր հարազատները և, հավատացեք, նրանց այդտեղ է բերում անարդարությունը և դուք որպես նախագահ, պարտավոր եք լսել նրանց և օգնել նրանց դուրս գալու այս հուսահատական դրությունից…

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ինչ ‘ճարպիկ’ են այս ՀՀԿ-ականները: Այսինքն, Ր.Հովհաննիսյանը ու հարյուր հազարավոր ընտրողները կուլ տա՞ ն անարդար ընտրությունների «խփած» թվերը: Ի՞ նչու:

  3. Սիսակ says:

    Երկուսի համար էլ դժվար պահ է։ Երկուսն էլ անպատրաստ ու սխալ մոտեցում ունեցան, քանի պատեհ առիթը առկա էր վիճակը շտկելու։
    Նախագահը՝ ՀՀԿ–ն կազմաքանդելուն և այդ կառույցին մարդկային տեսք տալուն միտված որևէ քայլի մտադիր չէ դիմել։
    Հովհաննիսյանը՝ այսպես էլ չկողմնորոշվեց առկա վիճակի իր գերխնդրի և դրան ձգտելու լավագույն ու արժանավոր տարբերակների ընտրության հարցում։
    Ցավալի է, բայց փաստ, որ ընդդիմությունը հայցել միայն կարող է և ո՛չ պահանջել։
    Ցավոք, քաղած դասերի առումով էլ ոչինչ չտվեց այս ընդվզումը. էն, որ ՀԱԿ–ը՝ ապակառուցողական է, ՀՀԿ–ն՝ անտակտ, իսկ ԲՀԿ–ն՝ ոչ ընդդիմություն է և ո՛չ անգամ՝ կուսակցություն՝ մինչ այդ էլ որևէ մեկի համար գաղտնիք չէր հանդիսանում։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031