Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ. «Քո անձնական խնդիրն ինձ մտահոգում ա՝ որպես հայ աղջիկ»

Մայիս 10,2013 10:23

Հատված Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի հարցազրույցից:

– Պարբերաբար մամուլում գրվում է Ձեր ահռելի ունեցվածքի մասին, մինչդեռ ժողովուրդը…

– Ի՞նչ ունեցվածքի, ոսկիների՞:

– Օրինակ, թանկարժեք «Բենթլիի:

– Մեքենան ի՞նչ ա, դատարկություն, էդ իրանց համար գանձ ա, ինձ համար՝ սովորական բան:

– Եվ Դուք հոգեւորական եք ու ունեք այդ սովորական բաները…

– Բայց ես հերքե՞լ եմ, որ ունեմ:

– Ձեզ որտեղի՞ց, նվե՞ր եք ստացել, գնե՞լ  եք…

– Բայց ես դա չեմ հերքել, ես դա չեմ համարում գանձ, ովքեր ասում են գանձ, իրենց համար է գանձ, ինձ համար սովորական բան է:

– Իսկ Ձեր համար ի՞նչն է գանձ:

– Բայց ինչո՞ւ ես զարմացել, դա գա՞նձ ա…. Դե ուրեմն վերջացավ, սովորական բան ա:

– Ամեն դեպքում, աշխարհիկ գանձերը Ձեզ հետաքրքրում են, ինչպես բարձրաստիճան պաշտոնյաներին, չէ՞…

– Ինձ մտահոգում է Ձեր այդպիսի մտածելակերպը:

– Իսկ ես ինչպե՞ս պետք է մտածեմ:

– Ուղիղ, անկեղծ:

– Ես անկեղծ մտածում եմ, որ մեր հոգեւոր առաջնորդները հետաքրքրված են աշխարհիկ վայելքներով, շքեղ կյանքով, ձգտում են գանձերի, ինչպես մեր քաղաքական այրերը:

– Իսկ ես մտահոգված եմ, որ դու այդպես ես մտածում:

– Այդպես մտածում են բոլորը՝ տեսնելով Ձեր շքեղ «Բենթլին»:

– Ուրեմն դա Ձեր աշխարհայացքի աղքատությունն է, որ Դուք դա համարում եք գանձ, իսկ ես համարում եմ, որ դա ոչինչ է: Դուք ուզում եք ճանճից փիղ սարքեք:

– Արտագաղթը, օրինակ, Ձեզ մտահոգո՞ւմ է:

– Իսկ դու ցույց տուր մի մարդ, որն անհանգստացած չի:

– Այդ դեպքում ինչո՞ւ չեք հորդորում իշխանությանն այնպես աշխատել, որ չդատարկվի երկիրը:

– Էդ հարցով դիմիր պաշտոնյաներին, էսօր տոն ա, եկել ես, հարցազրույց ես անում… ավելի հետաքրքիր հարցեր չկա՞ն:

– Օրինակ, որո՞նք են հետաքրքիր հարցերը:

– Օրինակ, դու կարող ես ամուսնանալ, սիրել,  երեխաներ ունենալ:

– Դա իմ անձնական կյանքն է, դրանից ես եմ օգտվում կամ տուժում, ժողովուրդը չի տուժում: Ձեզ մտահոգո՞ւմ է մեր ժողովրդի վիճակը:

– Քո անձնական խնդիրն ինձ մտահոգում ա՝ որպես հայ աղջիկ, էդքան բան:

– Իսկ աղքատների խնդիրնե՞րը:

– Հոգով աղքատներինն ավելի ա հետաքրքրում, էս գրի ու ընդգծի:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

«Հրապարակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Չեմ զարմանում,որովհետև սա մեր այսօրվա Հայ Առաքելական Եկեղեցու իրական դեմքն է,նրա առաջին դեմքի մանրակերտը:

  2. Norayr Manjian says:

    Ոչ մի բան չհասկցայ այս հարց պատասխանից:
    Թող ամէն մի հայ իր գործը խղճով կատարի : Հայաստան ն ու Հայութիւնը լաւ կլինի:

  3. գոհար says:

    Ողբամ զքեզ Հայոց Աշխարհ,զի հոգևորականդ սա է;

  4. Garegin J says:

    Սրանք ամենամեծ մեղավորներն են մեր Երկրում ու Աստծո առջև, ու սրանք են մեզ հոգեվոր քարոզներ կարդացողները:Խնդրեմ, կասեր Մուրադ Փարսադանիչը, բայց “Հասկացողներ” չկան:սրանք(հատուկ փոքրատառով)փոշմանել են, որ դառել են հոգևորական ու մտածում են ,որ իրանք “էտ տղեքը չեն”,որ իրանք ավելիին են արժանի,բայց միամիտ խրվել են էս գործով: տրանք “մտածում” են ազգի մասին, այ օրինակ ինչու Գոհարը չի ամուսնացել, տո քեզ ինչ այ խոհեմ թշվառ, դու հիացի ազգիտ գեղեցկատես օրիորդի մտքի ճկունությունից, նրա սրտացավ հարցերից, ինչ ես քեզ հիմարի տեղը դրել ու անիմաստ պատասխաններ ես տալիս, վիրավորելով մարդուն իր գործն անելիս, այ եթե դուք ել Գոհարի նման սրտացավ կատարեիք ձեր գործը, ինչին կարծես թե կանչված եք եղել,բայց հաստատ ոչ ընտրյալ,այդպիսի հարցեր թերևս չէիք ստանա ու Ազգս էլ այս թշվառության մեջ չէր լինի: Տո սրանք են մեր հովիվները,ուրեմն իսկականից “գելն ուտի մեզ”:Փառք Աստծուն, որ մեզ Հույսի Հոգի է ուղարկել ու Նրանով էլ մենք փրկվում ու ապրում ենք:
    Եթե ձեզ համար բենտլիները ստից բան են,վաճառեք ու մի քանի անօթևան ընտանիքների երջանկացրեք,մի քանի սոված երեխեքի կշտացրեք ու դպրոց գնալու հնարավորություն տվեք, դուք էլ առեք ձեր ցուպերն ու մտեք ժողովրդի մեջ, մեր Հայկական Սուրբ Եկեղեցուն վայել քարոզեք Աստծո Խոսքը, եղեք մարդկանց կողքին, մի թողեք որ մեր պարիսպը քանդվի ու թշնամին, չարը ներս սողոսկի: Հայ ազգն է ամբողջությամբ հոգով սոված ու հոգով աղքատ, ուր եք, ձեր շնորհը թաղել էք կիսամերկ կանանց կիսատ փեշերի տակ ու թաքնվել եք ձեր նստավայր-օֆիսներում ու ծիծակ համարներով ձեր բենտլիներով կայֆեր եք անում իշխանության հետ:Որ ասում եմ փոշմանել եք ? գնացեք ամուսնացեք ու նորմալ կյանքով ապրեք ինչ եք ձեզ մթամ տանջում հանուն “կոչումի”:
    Մեղք է:
    Էս ինչ եք աաանուուում? Էս ինչ եմ ասում? էս ում եմ ասում?
    Շնորհակալություն հարգելի Գոհար դու հաստատ լավ մարդ ես!

  5. Garegin J says:

    Սրանք ամենամեծ մեղավորներն են մեր Երկրում ու Աստծո առջև, ու սրանք են մեզ հոգեվոր քարոզներ կարդացողները:Խնդրեմ, կասեր Մուրադ Փարսադանիչը, բայց “Հասկացողներ” չկան:սրանք(հատուկ փոքրատառով)փոշմանել են, որ դառել են հոգևորական ու մտածում են ,որ իրանք “էտ տղեքը չեն”,որ իրանք ավելիին են արժանի,բայց միամիտ խրվել են էս գործով: տրանք “մտածում” են ազգի մասին, այ օրինակ ինչու Գայանեն չի ամուսնացել, տո քեզ ինչ այ խոհեմ թշվառ, դու հիացի ազգիտ գեղեցկատես օրիորդի մտքի ճկունությունից, նրա սրտացավ հարցերից, ինչ ես քեզ հիմարի տեղը դրել ու անիմաստ պատասխաններ ես տալիս, վիրավորելով մարդուն իր գործն անելիս, այ եթե դուք ել Գայանեների նման սրտացավ կատարեիք ձեր գործը, ինչին կարծես թե կանչված եք եղել,բայց հաստատ ոչ ընտրյալ,այդպիսի հարցեր թերևս չէիք ստանա ու Ազգս էլ այս թշվառության մեջ չէր լինի: Տո սրանք են մեր հովիվները,ուրեմն իսկականից “գելն ուտի մեզ”:Փառք Աստծուն, որ մեզ Հույսի Հոգի է ուղարկել ու Նրանով էլ մենք փրկվում ու ապրում ենք:
    Եթե ձեզ համար բենտլիները ստից բան են,վաճառեք ու մի քանի անօթևան ընտանիքների երջանկացրեք,մի քանի սոված երեխեքի կշտացրեք ու դպրոց գնալու հնարավորություն տվեք, դուք էլ առեք ձեր ցուպերն ու մտեք ժողովրդի մեջ, մեր Հայկական Սուրբ Եկեղեցուն վայել քարոզեք Աստծո Խոսքը, եղեք մարդկանց կողքին, մի թողեք որ մեր պարիսպը քանդվի ու թշնամին, չարը ներս սողոսկի: Հայ ազգն է ամբողջությամբ հոգով սոված ու հոգով աղքատ, ուր եք, ձեր շնորհը թաղել էք կիսամերկ կանանց կիսատ փեշերի տակ ու թաքնվել եք ձեր նստավայր-օֆիսներում ու ծիծակ համարներով ձեր բենտլիներով կայֆեր եք անում իշխանության հետ:Որ ասում եմ փոշմանել եք ? գնացեք ամուսնացեք ու նորմալ կյանքով ապրեք ինչ եք ձեզ մթամ տանջում հանուն “կոչումի”:
    Մեղք է:
    Էս ինչ եք աաանուուում? Էս ինչ եմ ասում? էս ում եմ ասում?
    Շնորհակալություն հարգելի Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ դու հաստատ լավ մարդ ես!

  6. Վիգէն says:

    Յարգելի խմբագրութիւն,Դժբախտաբար այս է իրականութիւնը: Դեռ եկեղեցականներ կը զարմանան թէ ինչու մարդիկ եկեղեցի չեն յաճախեր: Երբ այս որակի եկեղեցականներ ունինք ինչ կը սպասենք ազգին վիճակէն: Մարդուն հոգը չէ ազգին վիճակը: Մարդուն հոգը չէ թէ ինչ որակի իշխանութիւն կայ: Խրիմեաններ, Կիւլեսէրեաններ, Վազգէն Ա ունեցող եկեղեցին հասած է այս վիճակին: Ցաւ ի սիրտ:

  7. ՀԲՀԿ Խոսնակ says:

    Կճոյան ջան, ո՞նց ես ընդունում, ներերակայի՞ն, թե՞ շնչառական:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031