Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվողը լաց է եղել. Իրավապաշտպանը պատմում է հանդիպման մանրամասները

Մայիս 21,2013 15:09

Զինծառայողների հարցերով փորձագետ, մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը ուրբաթ օրը այցելել է Նոյեմբերյանի զորամասում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Դավիթ Խաչատրյանին:

«Նրա հետ զրուցեցինք, հավաստեց, որ իր նկատմամբ նախաքննական մարմնի կողմից խոշտանգում չի իրականացվել: Ստուգեցինք փաստաթղթերը, թե ինչպես է ձերբակալվել, ինչ որոշման հիման վրա: Այդ ամենը համապատասխանում էր ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջներին: Միաժամանակ հասարակական կազմակերպությունների միջոցով ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որ Դավիթին կտրամադրվի մեկ այլ փաստաբան, ոչ հանրային փաստաբանը, որ քննչական գործողություններին ներկա էր: Դավիթը հուզված էր, կաշկանդված, չէր հիշում ինչպես է եղել, որ կրակել է: Միաժամանակ ընդունում էր, որ չի հասկացել`ինչպես է կրակել, որ  սպանվածն ու վիրավորը իր մոտ ընկերներ էին, որոնց հետ զորակոչվել են: Անգամ հուզվեց, լացեց. ծանր հոգեվիճակում էր»,- Aravot.am-ին պատմեց Երանուհի Թումանյանցը:

Նրա խոսքերով, Դավիթը  հավաստել է, որ դեպքից առաջ վիճաբանություն է եղել. «Այնպես հուզված վիճակում էր, որ ամեն անգամ, երբ  դա հիշում էր, հուզվում էր, լաց էր լինում: Դրա համար մենք այդքան չկոնկրետացանք  դրա վրա, բայց նա նույնպես հաստատեց, որ վիճաբանության արդյունքում է եղել կրակոցը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031