Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները Ազատության հրապարակում հանրահավաքի են դուրս գալու

Հունիս 14,2013 15:11

Ազատամարտիկները շարունակում են արտոնություններ պահանջել կառավարությունից եւ իրենց պահանջը մտադիր են վաղը չէ մյուս օրը բարձրացնել Ազատության հրապարակում իրենց նախատեսած հանրահավաքի ժամանակ:  Նրանք նաեւ պնդում են ՝պատերազմին մասնակցած կամավորներին օրենքով կարգավիճակ պետք է տան:

«Օրենքով մինչ այժմ կար մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի հետ կապված արտոնություն: Մեր ընդհանուր պայքարի նպատակը նյութական արտոնություններ տալն է»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց ազատամարտիկ Մհեր Մազմանյանը:

Ռուդիկ Ներսիսյանն էլ ազատամարտիկների անունից մի հարց բարձրացրեց. «Եթե նույն հայն է, նույն զոհն է, նույն հաղթանակը… ինչպես է ստացվում  է, որ մեկը կարող է սանատորիա գնալ, Պրահայում տուն ստանալ, պատվավոր քաղաքացու կոչում, այն դեպքում, երբ պաշտպանել է Ռուսաստանի, Գերմանիայի, Լեհաստանի հողը: Բայց եթե  ազատամարտիկը պաշտպանել է Հայաստանի  հողը, ոչ մի բանի արժանի չէ, ի՞նչն է պատճառը»:

Մ. Մազմանյանն էլ պատմեց վարչապետի հետ ունեցած ազատամարտիկների հանդիպման մանրամասները. «Բոլոր խնդիրները ներկայացրինք: Վարչապետը հանձնարարականներ տվեց  գերատեսչական մարմիններին: Հանձնարարականներից մեկը՝ մասնակիցների թվաքանակի հստակեցում, որը կարող է լուծել մեր պահանջը՝ ամսական նյութական աջակցություն տալու առումով»:

Ազատամարտիկներին մտահոգել է նաեւ կառավարության երեկ հաստատած մի օրենսդրական նախագիծ: Ըստ որի, կառավարությունը առաջարկում է սահմանել երկրապահ հասկացությունը , կարգավիճակ տալ կամավորականներին, նրանց համարել զինծառայողներին հավասարեցված անձինք՝ սոցիալական պարտադիր երաշխիքներով:

Ազատամարտիկների խոսքերով, սոցիալական երաշխիք այդ օրենսդրական նախագիծը չի տալիս:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930