Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ում բացվեց իսլամագիտության կենտրոն, իսկ Իրանում կբացվի հայագիտական կենտրոն

Օգոստոս 27,2013 16:52

_MG_0757 0750

 «Ինստիտուտի գիտաշխատողների հետ մենք համագործակցում ենք: Հայագիտական մի շարք աշխատությունների վրա ենք այժմ աշխատում, որը նպաստելու է միայն հայ-իրանական հարաբերություններին»,-այսօր Թեհրանի Հումանիտար գիտությունների և մշակութաբանության ինստիտուտի պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

ԵՊՀ-ում տեղի ունեցավ իսլամագիտության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Ռեկտորի խոսքով, ինստիտուտը լուրջ ներդրում ունի հումանիտար, մշակութային հետազոտությունների ոլորտում, այնտեղ հավաքված են նշանավոր գիտնականներ, պրոֆեսորներ.

«Իրանում կբացվի հայագիտական կենտրոն, իսկ մեզ մոտ իսլամագիտության կենտրոնում հնարավորություն կլինի ուսումնասիրել իսլամական փիլիսոփայություն, գրականություն՝ էթիկայի, գեղագիտության եւ բարոյագիտության խնդիրներով: Կենտրոնը կխորացնի եւ բազմազան կդարձնի իսլամագիտության մասին գիտելիքները»:

Թեհրանի Հումանիտար գիտությունների և մշակութաբանության ինստիտուտի ղեկավար Համիթրեզա Այաթօլահիի խոսքով, Իրանի եւ Հայաստանի միջեւ կա բարեկամական կապ, նրանք ուրախ են, որ Թեհրանում բացվել է հայագիտության կենտրոն.

«Իրանի եւ Հայաստանի միջեւ կա բարեկամական եւ պատմական կապ, այս քայլի շնորհիվ երկու երկրների կապերի ամրապնդում կլինի: Ցանկանում ենք մեր երկրներին հետաքրքրող ոլորտներն արդյունավետ օգտագործել: Կարող ենք դասախոսություններ կազմակերպել նպատակը իրականացնելու համար»:

Ինստիտուտի ղեկավարի պնդմամբ, ուսումնասիրվող ոլորտները բազմազան են լինելու՝ ցանկալի է, որ հայ ուսանողները այցելեն Իրան եւ ծանոթանան իրանական մշակույթին, փիլիսոփայությանը, մտավորականներին, գիտնականներին: Իրանը եւ Հայաստանը համարվում են բարեկամ երկրներ, սակայն համագործակցությունը սահմանափակ է:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031