Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Գրիգորյան («Շերիֆ»). «Կուզենայի, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնար». «Իրատես de facto»

Մարտ 18,2014 12:02

Հատված ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի (Շերիֆ) հարցազրույցից:

Ձեր ինչի՞ն էր պետք այդ տարիքում կորցնել կուսակցական, կներեք, անաղարտությունը:

– Ուզում էիք ասել՝ կուսությո՞ւնը։ Եթե այդ տեսանկյունից նայենք, ես արդեն այն կորցրել էի։

Մարտի մե՞կը նկատի ունեք։

– Չէ, հետո էլ կարծում եմ, ու Դուք էլ, երևի, գտնում եք, որ Մարտի մեկը «բլից» թեմա չէ։

– «Գտնում եմ»։ Իսկ Դուք ճանաչո՞ւմ եք Անի Զաքարյանին։

– Չէ։ Դե, երիտասարդ աղջիկ է, որոշել է կուսակցություն ստեղծել, այդ կուսակցությամբ առաջ գնալ, կարծում եմ՝ դա նորմալ է։

Կարծում եք՝ երիտասա՞րդ է։ Քանի՞ տարեկաններն են Ձեզ համար երիտասարդ, որպես օրինաչափություն։

– Գիտե՞ք, ես հիսուներեք տարեկան եմ և համարում եմ, որ դեռ երիտասարդ եմ, մարդը ծերանում է տարիներով, բայց հոգով չի ծերանում։

Ուրեմն, պարոն Գրիգորյան, մենք համատեղ «եկանք» երկու խոշոր ռազմավարական կարծիքի՝ մեկը Մարտի մեկի հարցով, մյուսն էլ այն, որ Կարեն Ավագյանը շատ երիտասարդ է, ի տարբերություն Ձեր մյուս կուսակիցների, որոնք պնդում են, թե քառասուն տարեկան Կարեն չի լինում, կներեք, երիտասարդ չի լինում։

– Ես Կարեն Ավագյանին որպես պատգամավոր եմ ճանաչում, ինքը երիտասարդ պատգամավոր է, ՀՀԿ երիտթևի ղեկավարն է, համարում եմ իրեն գրագետ, խելացի երիտասարդ։

Լավ, էլի Ձեր մասին հարց. Դուք ուզո՞ւմ եք, որ Քոչարյանը վերադառնա։

– Ես, որպես անձնավորություն, որպես Հայաստանի քաղաքացի, կուզենայի, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնար։

Ասում են՝ Դուք իր մարդն ենք։

– Չէ, ես իմ կնոջ, Անահիտի մարդն եմ։ Պարզապես, ես Քոչարյանի հետ շուրջ տասը տարի աշխատել եմ՝ իր ենթակայության տակ, և համարում եմ նրան լավ նախագահ։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես fe facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31