Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյանն իրեն չի սպառել պետական կառավարման համակարգում». Խոսրով Հարությունյան

Սեպտեմբեր 05,2014 19:23

Սյունիքի մարզպետի պաշտոնն այս պահին թափուր է: Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին հարցրեց՝ կա՞ հավանականություն, որ Սուրիկ Խաչատրյանը նորից նշանակվի մարզպետի պաշտոնում:

Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում որոշում էր կայացվել Վահե Հակոբյանին ազատել մարզպետի պաշտոնից եւ նշանակել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:

Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ չգիտեր էլ, որ Վահե Հակոբյանին տեղաշարժել են. «Սուրեն Խաչատրյանի գործունեության  վերաբերյալ կարող եմ ասել, որ մեծ իմաստով Սյունիքի մարզում իր կառավարման ժամանակ ձեռքբերումներն ակնհայտ են: Այլ հարց է, որ շատ դեպքերում կարծիքներն իրարամերժ են կամ նույնիսկ կարծիքները տարբեր են նրա դերակատարմանը: Մեծ իմաստով, ես կարծում եմ, որ Սուրեն Խաչատրյանն իրեն չի սպառել պետական կառավարման համակարգում: Մնացածը քաղաքական որոշում է, կտեսնենք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Դու էլ չես սպառվել`հհկ հանցագործների վճարովի սազանդարը լինելու հարցում…

  2. Garegin says:

    Հարգարժան Անահիտ շատ դիպուկ է և տեղին, քաղաքական գործիչների այս անդեմ տեսակի շնորհիվ է, որ ՀՀ նախագահին թվում է, թէ իր վարած քաղաքականությունը ճիշտ է, իրավիճակին համահունչ, բխում է ժողովրդի շահերից ու հեռանկար ունի:

  3. david says:

    Մանկամիտ հայերի և շուռ տված պարսիկների երեսից սպառվել է մի երբեմնի երկիր Հայաստան:Զրոն միլիոնի բարդույթով է տառապում:

  4. Կարո Մելիքյան says:

    Սրանք արժանի չեն նույնիսկ մեկնաբանության։

  5. Ettentc CHi says:

    ՈՒզում ես ինչ որ բան աել, բայց ինչ ասես, ուրեմն փաստորեն չի սպառվել:
    Խոսրվ Հարությունյանին միայն մի հարց ունեմ, երբեմն գոնե թաքուն ժպտում եք, որպեսզի Ձեզ վատ չզգաք:

  6. Սամվել says:

    քանի դեռ փամփշտակալում փամփուշտ ունի իհարկե չի սպառվել…

  7. ԲՂԴՈ says:

    Ասա այ Խոսրոֆ,2001թ.-ին Քրիստոսի գրպանները դատարկիր,հիմա էլ Սուրիկինես սկսել:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930