Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետի օգնական է նշանակվել Զարզանդ Նիկողոսյանը

Հոկտեմբեր 09,2014 12:51

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մարզպետարանի աշխատակազմում կադրային որոշ փոփոխություններ են տեղի ունեցել: Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ժամանակ մարզպետի տեղակալ նշանակված Աշոտ Մարդյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը եւ տարիներ շարունակ քաղաքաշինության վարչությունը ղեկավարած Արշակ Ուստաբաշյանը:

Օրերս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաեւ Վահե Հակոբյանի օրոք մարզպետի օգնական նշանակված Սյունե Հայրապետյանը: Մեր ունեցած տեղեկություններով` նա իր ցանկությամբ է ազատվել աշխատանքից եւ այս պահին այլ աշխատանքի է անցել:

Ինչպես տեղեկացանք մարզպետի նոր խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանից` մարզպետի նոր օգնական է նշանակվել Զարզանդ Նիկողոսյանը (լուսանկարում):

Իսկ կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի, քաղաքաշինության վարչության պետի եւ մարզպետի տեղակալի պաշտոնները դեռ շարունակում են թափուր մնալ:

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ են մամուլում շրջանառվող լուրերը, որ ինքն է կանչել աշխատակիցներին եւ նրանց առաջարկել ազատման դիմում գրել`ասելով, որ հեռանան բարիդրացիական: Վերջինս հրաժարվեց պատասխանել մեր հարցին, նշեց որ լրագրողների հետ առնչություն ունենալ չի ուզում, միայն պատասխանեց, որ քաղծառայողին ոչ մեկը չի կարող ստիպել ազատման դիմում գրել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ yerkir.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Բառիս բուն իմաստով բանդա է: Հանցագործ (7-րդ դասարանի կրթություն ունեցող) կրիմինալները բռնագրավել են Սյունիքը: Թուրք-սելջուկներից ոչնչով չեն տարբերվում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031