Լրահոս
Օրվա լրահոսը

Աննկարագրելի իրավիճակ՝ Գյումրու դիահերձարանում ու հիվանդանոցում (ֆոտոշարք)

Նոյեմբեր 11,2014 18:39

Այսօր Գյումրու դիահերձարանում ոտք դնելու տեղ չկար. Հոռոմի խաչմերուկում զոհվածների հարազատները, ընկերները և ի վերջո ցավ ապրող բոլոր գյումրեցիները հավաքվել էին դիահերձարանի բակում՝ օգնելու մահացածների հարազատներին: Նշենք, որ զոհվածների հարազատներից ոմանք, այրված, մոխրացած դիակները մի կերպ են ճանաչել, ընդհուպ մինչև պատմում էին, թե նրանցից մեկին տեղն են բերել՝ տեսնելով նրա ոսկե ատամները: Դիակը դիահերձարանից վերցնելուն պես, գյումրեցիները՝ մեծ թափորով, բարձրաձայն սգալով, հեռանում էին: Նրանից շատերն էլ ուղևորվում էին Գյումրու բժշկական կենտրոն: Այստեղ ևս անտանելի վիճակ էր, քաղաքի բնակիչներից շատերը երեկվանից կանգնած են հիվանդասենյակների դռների հետևում, միջանցքում: Մեկ մյուսին տեսնելով՝ հետաքրքրվում են՝ քեզանից ով է պառկած հիվանդանոցում:

PrevPhoto
NextPhoto

Մի խոսքով, Գյումրիում սուգ է, գրեթե բոլոր կառույցներում, տրանսպորտի մեջ խոսակցության միակ թեման վթարն է ու վթարից տուժածները: Գյումրու մանկավարժական ինստիտուտի աշխատակիցներից շատերը անակնկալի եկան՝ լսելով, որ զոհերից մեկը իրենց կոլեգայի որդին է՝  20-ամյա ծանրորդ Վանիկ Սարգսյանը: Վերջիններս ողբում էին նաև մյուսների համար: Զոհվածներից մեկը՝ Շիրազունին՝ Արամայիս Թումանյանը, որը եղել է Հովհաննես Շիրազի մտերիմը, նրա տուն-թանգարանի տնօրենը, անչափ շատ կապված է եղել ինստիտուտի աշխատակիցներից շատերի հետ:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930