Լրահոս
«Փառքի թակարդը»
Օրվա լրահոսը

Ոսկե մեդալի համար Սամվել Տերտերյանը կգոտեմարտի ադրբեջանցու հետ, Յուրիկ Պետրոսյանը՝ ճապոնացու

Օգոստոս 16,2026 23:24 Share

Հայաստանի ըմբիշները գերազանց են մեկնարկել Սլովակիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում։

Այսօր Բրատիսլավայում Հայաստանի հավաքականից պայքարն սկսած չորս ըմբիշներից երեքը վաղը գոտեմարտելու են մեդալների համար։ Ընդ որում, երկուսը՝ ոսկե մեդալի։

77 կգ քաշային կարգում Սամվել Տերտերյանը, որ ցերեկվա մրցահերթում պարտության էր մատնել երեք երկրի մրցակիցների, երեկոյան կիսաեզրափակչում 6։0 հաշվով առավելության հասավ նաեւ Վրաստանի ներկայացուցիչ Գիորգի Գոգելաշվիլիի նկատմամբ եւ ոսկե մեդալի համար վաղը երեկոյան գոտեմարտելու է  ադրբեջանցի Ջավիդան Նահմատովի հետ։

Թիմակցի հաջողությունը կրկնեց նաեւ 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը։ Նա էլ իր հերթին ½ եզրափակչում հաղթել է Պաուլ Մեյերին (Ավստրիա) ու չեմպիոնության համար հանդիպելու է ճապոնացի Տաիզո Յոշիդայի հետ։

Մեկնարկային գոտեմարտում ռուս ըմբիշին պարտված գերծանր քաշային Սեյրան Կիրակոսյանը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն է ստացել եւ վաղը պետք է փորձի հաղթել թուրք Քեմալ Բաքիրին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել