Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Ավետիսյանի «Օրատորիա»-ն նորից կհնչի Հայաստանում

Հունվար 29,2015 20:03

Լյուդվիգ Դուրյանի խոսքերով և Խաչատուր Ավետիսյանի երաժշտությամբ գրված «Օրատորիա» ստեղծագործությունը 30-ամյա ընդմիջումից հետո դարձյալ կհնչի Հայաստանում և կնվիրվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Նախաձեռնության հեղինակը սփյուռքահայ երգիչ Պողոս Եղիազարյանն է: «1996 թվականին Կոստանդնուպոլսում նշեցինք կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի հոբելյանը: Այդ ժամանակ ես սիրահարվեցի նրա երաժշտությանը: Եվ այս տարի որոշեցինք «Նարեկացի» արվեստի միության հետ «Օրատորիային» երկրորդ շունչ տալ ու լավագույն ձևով ներկայացնել երաժշտասերների դատին: Ցանկանում ենք կազմակերպել մի քանի համերգներ, ընդ որում, ոչ միայն Երևանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պողոս Եղիազարյանը:

Հայաստանյան լռության 30 տարիների ընթացքում «Օրատորիան» հնչել է եվրոպական գրեթե բոլոր երկրներում. «Այս տարի այն ապրիլի 24-ին և 25-ին կհնչի Գերմանիայում, ապրիլի 26-ին՝ ԱՄՆ-ում, ինչպես նաև շատ այլ երկրներում»,- ասաց Լյուդվիգ Դուրյանի թոռնուհի Լիա Արսենյանը:

«Օրատորիայի» հայաստանյան ելույթը նախատեսված է աշնանը: Ժողովրդական գործիքների համար գրված ստեղծագործությունը հայրենիքում կվերակենդանացնի «Նարեկացի» համույթի գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանը, որն հուսով է՝ իրենցից հետո այն կհնչեցնեն նաև այլ ստեղծագործական խմբեր. «Այս ստեղծագործությունը, իսկապես, ազգային արժեք է և Խ. Ավետիսյանի գլուխգործոցներից մեկը»,- նշեց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031