Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյան. «Ոչ մեկի խորհուրդ չեմ տա իրենց շահերի համար խցկվել մեր արանքը»

Նոյեմբեր 30,2015 12:47

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն արձագանքում է Հայաստանի ազգային հավաքականի 9 առաջատար ֆուտբոլիստների հայտարարությանը:

-Պարոն Հայրապետյան, ինչպես գիտեք հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ արձագանքել են վերջերս արած Ձեր հայտարարություններին: Դուք պատասխանելու ե՞ք:

-Եթե ասեմ, որ հավաքականի արձագանքին չէի սպասում, կհավատայի՞ք: Իհարկե սպասում էի, որ հավաքականը կարձագանքի: Հենց իրենց արձագանքն էլ ուզում էի լսել: Մի քիչ շատ արագ արձագանքեցին, բայց ոչինչ:

Եթե հիշում եք, հենց ես ասացի, որ ցանկանում եմ հունվարին հանդիպում կազմակերպել ֆուտբոլիստների հետ՝ խոսելու բոլոր հարցերի շուրջ և նրանցից ստանալու հստակ ու վերջնական պատասխաններ:

Ես եմ ասել, որ տղաների հետ բազմաթիվ խնդիրներ կան քննարկելու: Մենք դրանք կքննարկենք, հանգիստ եղեք: Ոչ մեկի խորհուրդ չեմ տա իրենց շահերի համար խցկվել մեր արանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30