Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափահասների կողմից հանցագործությունների թիվն այս տարի նվազել է. Նելլի Դուրյան

Հունվար 15,2016 15:05

Անցած՝ 2014 թվականի համեմատ անչափահասների մասնակցությամբ հանցագործությունները 2015 թվականին նվազել են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Ըստ նրա՝ 2014 թվականին անչափահասների կողմից կատարվել են 389 հանցագործություններ, իսկ 2015-ին՝ 385: «10-ով նվազել է անչափահասների թիվը, որոնք հանցագործություն են կատարել: Նախկինում 335 հանցագործություն է եղել, իսկ այս տարի 325»:

Անդրադառնալով անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների բնույթներին, Նելլի Դուրյանն ասաց, որ 2014 թվականին գրանցվել է սպանության 2 դեպք, իսկ 2015-ին՝ ոչ մի: «Նախորդ տարի գրանցվել է ավազակային հարձակման 4 դեպք, իսկ այս տարի՝ 0»:

Թմրանյութ օգտագործելու դեպքերը նվազել են 2-ով: 6-ը 4-ի համեմատ: Աճ է արձանագրվել անձնական ունեցվածքի հափշտակության դեպքերով: 2014-ին եղել է 181 այդպիսի դեպք, իսկ 2015-ին՝ 195:

Այս տարի նաեւ արձանագրվել է անօրինական զենք կրելու դեպքերի աճ. 2014-ին՝ 14, իսկ 2015-ին՝ 19: Տիկին Դուրյանն ասաց, որ այդ անչափահասները հիմնականում կաստետներ են կրել իրենց մոտ: Հինգով ավելացել են ավտոմեքենա գողանալու դեպքերը. 9-ը 4-ի դիմաց:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031