Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ցուցակում չկան ԲՀԿ-ական պատգամավորների անունները

Հուլիս 28,2016 18:24

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ հայտարարել էին, որ միանում են Նիկոլ Փաշինյանի`ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը`արդի իրավիճակի հանգուցալուծման համար: Արտահերթ նիստը, որը նախատեսվում էր այսօր, հրավիրելու համար անհրաժեշտ էր 44 պատգամավորի ստորագրություն: Ստորագրությունների ներկայացման վերջնաժամկետն այսօր, ժամը 17. 00-ն էր:

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է  ձեւաթուղթը ստորագրած պատգամավորների անունները, ԲՀԿ-ական պատգամավորներն այդ ցանկում չկան:

Vahe EnfiajyanԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն, այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ես կարծում եմ, որ նախաձեռնությունն իրականում պետք է կազմակերպչական պատշաճ տեսքի բերվեր: Այսինքն, միայն հայտարարությունների մակարդակով տեղի չունենար, որովհետեւ թե երեկ երեկոյան, թե այսօր առավոտից, տարբեր լրատվամիջոցների հետ զրույցներում, ես իմ եւ իմ ընկերների անունից ներկայացրել եմ, որ կողմնակից ենք այս նախաձեռնությանը, որը կարող է առիթ հանդիսանալ`ստեղծված իրավիճակում լուծման ելքեր գտնելու համար: Ալեն Սիմոնյանի հետ կարողացանք կապ հաստատել միայն օրվա վերջին եւ պարզվեց, որ իրենք արդեն տեխնիկապես հնարավորություն չունեցան փոխանցել մեզ փաստաթուղթը, որպեսզի ստորագրենք»:

Վահե Էնֆիաջյանը նաեւ հավելեց, որ եթե նմանատիպ նախաձեռնություններ էլի լինեն, եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, եւ ինքը եւ պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանը, Լյովա Խաչատրյանը, Արմեն Ավետիսյանն ու Ռուբեն Գեւորգյանը, Վահագն Մախսուդյանը պատրաստ են միանալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031