Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանն առաջին բնապահպանության նախարարն է, որ այցելել է գիտական կենտրոն և թանգարան

Դեկտեմբեր 23,2016 17:51

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն, հանդիպել գիտաշխատողների, կենտրրոնի ներքո գործող ինստիտուտների ղեկավարների հետ: Բնապահպանության նախարարը ծանոթացել է  գիտական կենտրոնի իրականացրած  ուսումնասիրությունների արդյունքներին, քննարկել ՀՀ բնապահպանության նախարարության  հետ համագործակցության ընթացիկ և հեռանկարային ծրագրերը: Նախարար Արծվիկ Մինասյանը շրջայց է կատարել կենտրոնի թանգարանում, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի ողջ կենդանական և բուսական աշխարհը ներկայացնող ցուցանմուշները:

Այցի ավարտին Արծվիկ Մինասյանը գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի մատյանում: Գրառման մեջ նախարարը շնորհակալություն է հայտնել թանգարանի երկարամյա աշխատակիցներին և նվիրյալներին՝ թանգարանի ստեղծման և պահպանման գործում ունեցած ավանդի համար: Թանգարանի աշխատակիցը, շնորհակալություն հայտնելով գրառման համար, տեղեկացրել է, որ Արծվիկ Մինասյանն առաջին բնապահպանության նախարարն է, որ այցելել է գիտական կենտրոն և թանգարան:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031