Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Մարգարյան. Եթե որեւէ մեկը կարծում է, որ 16-ամյա պատանու ձեռքը մետաղաձողով ջարդելը դա ինչ-որ PR-ի հետ կապված է…. «Հրապարակ»

Մարտ 16,2017 11:50

ՕՐՕ դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց, որ եթե նախորդ օրվա կրակոցից հետո հետեւություններ անեին, հաջորդ օրն այն ավելի ծանր շարունակություն չէր ունենա։ Ինչ վերաբերում է նրան, որ ասում են՝ միջանձնային խնդիրներ են եղել երկու կողմերի միջեւ, դրանից է ծագել վեճը, պարոն Մարգարյանն ասաց. «Ես չգիտեմ միջանձնայինի մասին, առաջին դեպքը եղել է քարոզարշավի ժամանակ, հենց բուն քարոզարշավի պատճառով, երբ մարդկանց ասել են՝ ինչու եք հավաքվել, ցրվեք, եւ հայհոյել են։ Հիմա էստեղ միջանձնայինը ո՞րն է դրա։ Եթե նա պրոբլեմ ուներ այդ անձանց հետ, ո՞նց էր ասում՝ ցրվեք»։

– Իշխանությունների կողմից մեսիջ եղավ, թե սա ձեռնտու էր ՕՐՕ-ի կողմնակիցներին, անգամ Աշոտյանը հայտարարեց, թե չի ցանկանում նպաստել ձեր դաշինքի վարկանիշի բարձրացմանը։

– Եթե որեւէ մեկը կարծում է, որ 16-ամյա պատանու ձեռքը մետաղաձողով ջարդելը դա ինչ-որ PR-ի հետ կապված է, ես չեմ կարող մտնել այդպիսի դիալոգի մեջ։ Եթե ավտոմատով կրակելը, մարդուն վիրավորելը, մի քանի տեղից դանակահարելը կարծում են, որ դա PR- ի խնդիր է, էս դեպքում ես ասելիք չունեմ ուղղակի։

– Դուք իշխանությունների կողմից ինչ-որ նպատակադրված քայլ տեսնո՞ւմ

եք ձեր դաշինքի դեմ ուղղված։

– Ես դժվարանում եմ ասել՝ առաջին անգամն ինչ քայլ էր։ Բայց առաջին

դեպքից հետո, երբ որ հետեւություն չարվեց, երկրորդ դեպքը չպիտի լիներ,

հասկանո՞ւմ եք, որովհետեւ երկրորդ դեպքը ոչ թե ինչ-որ միջադեպ էր, այլ դա

կազմակերպված հարձակում էր։ Երբ որ երեխայի հետեւից են ընկել, նրան ճնշել են, նա զանգել է ծնողներին, եկել են հասկանալու, թե ինչ է, գյուղապետարանից ավտոմատով, մետաղաձողերով եւ դանակներով զինված՝ դուրս են եկել մարդիկ ու կրակում են մարդու վրա ավտոմատով։ Սա արդեն միջադեպ չէ, սա կազմակերպված հարձակում է։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031