Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է միջպետական ավտոճանապարհը

Ապրիլ 25,2017 18:35

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչները հայտնեցին,որ ապրիլի 25-ին ժամը 17.45-ից մինչ այժմ ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից կրակ է բացել միջպետական ավտոճանապարհի վրա:

Ժամը 18. 20-ի դրությամբ գնդակոծությունը շարունակվում է: Վարորդները  միջպետական ճանապարհի սահմանամերձ, վտանգավոր  հատվածը անցնում են մեծ արագությամբ, որպեսզի ադրբեջանական գնդակների թիրախ չդառնան: Շատ մեքենաների վարորդներ անվտանգության նկատառումներով Ոսկեպար-Բաղանիս հատվածն անցնում են սահմանագոտին շրջանցող ավտոճանապարհով:

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաեւ Բաղանիսի սահմանամերձ հողատարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բաղանիսցիներ Անուշ Ավագյանի եւ նրա որդի Մհեր Ավագյանի վրա: Բարեբախտաբար, նրանք չեն տուժել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930