Լրահոս
Օրվա լրահոսը

Փչացել էր նախարարին ու 100 արվեստագետների Գյումրու թատրոն տեղափոխող  ավտոբուսը (Ֆոտոշարք, տեսանյութ)

Մայիս 13,2017 23:32

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Հակոբ Պարոնյանի «Շողոքորթ»-ը պիեսի առաջնախաղը, որը դիտելու էր շտապել նաև մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու մշակույթի ոլորտի 100 ներկայացուցիչներ։ Ի դեպ, Արմեն Ամիրյանին ու նրա շրջապատի մարդկանց ոչ թե հրավիրել էին աճեմյանցիները, այլ նրանք բոլորը տոմսեր էր գնել, որը արժեր 2500 դրամ:

Նախքան ներկայացումը Աճեմյանի անվան թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը, գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը հանդես եկան ասուլիսով։  Արմեն Ամիրյանը ասուլիսին հազիվ հասցրեց գալ․ բանն այն է, որ նրանց Գյումրի տեղափոխող մեքենան փչացել էր ճանապարհին։

Աճեմյանցիները ասուլիսի սրահը յուրահատուկ էին ձևավորել․ լրագրողներին դիմավորում էին «Շողոքորթը» պիեսի դերակատարների թղթյա կերպարները։ Ինչպես ներկայացրեցին աճեմյացիները, այս ներկայացման ծախսերն անցել են երկու միլիոնը, նոր զգեստներ են կարվել, նոր նկարչական ձևավորում է պատրաստվել։  Ըստ թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի, որպես առաջնախաղ՝տոմսերի արժեքն ավելի բարձր է, մեկ տոմսի արժեքը 2500  դրամ էր, թեև, ըստ տնօրենի, իրենք սովորաբար տոմսեր ունեն  բոլոր խավերի համար։ Նշենք, որ  թեկուզև գյումրեցիների համար բավական թանկ էին առաջնախաղի տոմսերը, դրանք սպառվել  էին դեռ  երկու օր առաջ։

«Գյումրեցին, գտնվելով վատ սոցիալական պայմաններում, միշտ թատրոնի տոմսի համար իր աշխատավարձից գումար ունի։ Ես ուրախանում եմ, որ այսօր մեր ներկայացումներն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում, և ուրախանում եմ, որ, ցավոք սրտի, մարդիկ չեն կարող գալ Գյումրու դրամատիկական թատրոն ու նույն օրվա համար տոմս գտնել»,-ասաց Տիգրան Վիրաբյանը։ Վերջինս նշեց, որ չկան մարզային ու մայրաքաղաքային թատրոններ, մենք ապրում ենք մի երկրում։

«Շողոքորթը» ներկայացումը բուռն ընդունվեց գյումրու հանդիսատեսի կողմից, թատրոնի դահլիճում կանգնելու տեղ անգամ չկար․ շատերը գետնին նստած՝ դիտեցին ներկայացումը։ Ներկայացումը դիտելու էին եկել մարզի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն՝ երկու փոխամարզպետների, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ երկու փոխքաղաքապետերի ուղեկցությամբ։ Ներկայացումը սկսվելուց առաջ ելույթ ունեցավ Գյումրու սիմֆոնիկ նվագախումբը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանիկ says:

    Անհաջող էր ձևավորումը, հնաոճություն կա, երևում է, որ շատ գրագետ չեն… Ավաղ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031