Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանահայ ճարտարապետը պարգևատրվել է «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով

Փետրվար 20,2018 12:38

Օրերս Թեհրանում կազմակերպվել էր իրանահայ ճարտարապետ Վարուժան Առաքելյանի մեծարման երեկոն, որին մասնակցել են ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Իրանի հայկական համայնքի, մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներ: Հայաստանից մեկնած պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանը:

Ճարտարապետ Վ. Առաքելյանը մեծ ներդրում ունի Իրանի տարածքի հայկական հուշարձանների առանձնապես` Ս. Թադե, Ս. Ստեփանոս վանքերի և Ծործորի Ս. Աստվածածին եկեղեցու ճանաչման ու վերականգնման գործում: Երեկոյի ընթացքում ներկայացվել է ճարտարապետի գործունեության մասին պատմող «Հաիաքածոյ ճրտպ. Վարուժան Առաքելեանի աշխատութիւններից» գիրքը:

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հրամանով ճարտարապետ Վ. Առաքելյանը պարգևատրվել է Կոմիտեի «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով, որը նրան է հանձնել Կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728