Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլին մի լսեք, զիբիլի վեդրո ճարեք՝ Նիկոլին գցեք մեջը»,-ասել է Պավլիկ Մանուկյանը՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին

Մարտ 21,2018 13:24

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից մի մասի գործով դատական նիստում այսօր հրապարակվում են գնդի գրավման օրերին խմբի անդամների՝ գաղտնալսված հեռախոսային խոսակցությունները: Դրանցից մի քանիսում խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանը (ազատամարտիկ «Ապարանցի Պավլիկ») իր ծանոթ-ընկերների հետ խոսելիս անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին:

«Ժողովրդին ասա՝ Նիկոլին շպրտեք զիբիլի վեդրոն…վեդրո ճարեք: Տղեքին ասա, որ Նիկոլին չլսեն»,-ասել է Պավլիկ Մանուկյանը՝ խոսափողի մյուս կողմում գտնվող տղամարդուն:

Մեկ այլ հեռախոսազրույցի ժամանակ Պավլիկ Մանուկյանը հրահանգել է. «Զուրաբյանին ու Նիկոլին մի լսեք, ասի՝ զիբիլի վեդրո ճարեք՝ Նիկոլին գցեք մեջը: Մի բան տվեք գանգին՝ չերեւա»: Այսքանն ասելուց հետո Պավլիկ Մանուկյանը հայհոյանքներ է հնչեցրել:

Իր խոսքերը լսելով՝ նիստերի դահլիճում գտնվող ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը բղավեց. «Հիմա էլ ենք նույնը ասում, հենց հիմա»:

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնի գրավմանը հաջորդած օրերին Խորենացի փողոցում հանրահավաքների ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարություններով էր հանդես գալիս:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031