Լրահոս
«Երեքի գործը»
Օրվա լրահոսը

«Իշխանությունը կարողանում, անում է, իսկ ի՞նչ է կարողանում ընդդիմությունը»․ Արմեն Աշոտյան

Օգոստոս 31,2026 12:54 Share

«Մարդ ամաչում է խոսել իր տնային կալանքի մասին, երբ Գագիկ Ծառուկյանից մինչև Արեգնազ Մանուկյան, Ռոբերտ Քոչարյանից մինչև Անդրանիկ Թևանյան, իմ ընկեր Սարգսյանից մինչև Աշոտ Երկաթ պրոբլեմների մեջ են։ Մարդիկ իրոք անազատության մեջ են բառի ճաղային իմաստով։ Տնային կալանքը հավասարեցված է կալանքին, մարդիկ չմտածեն, որ դա ավելի թեթև ռեժիմ է։ Ցավոք, ձեզ ցույց չեն տալիս․ բանտախցում գտնվող մարդիկ՝ քաղբանտարկյալները, իրականում ունեն հոգեբանական աջակցության խնդիր»,-իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Տեղեկացրել ենք՝ Արմեն Աշոտյանին առնչվող գործով դատական նիստի (նախագահող դատավոր Խաչիկ Ղազարյան) ընթացքում հանրային մեղադրողն ասաց, որ չի նվազել Արմեն Աշոտյանի կողմից գործի քննությանը ներազդելու ռիսկը, ուստի միջնորդեց, որ նրա տնային կալանքը երկարաձգվի 3 ամսով։ Նախագահող դատավորը բավարարեց միջնորդությունը։

Լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանն ասաց՝ ուզում է մի օր «ջիգյարով խոսել ընդդիմադիր հասարակության հետ ու նշեց․ «Պարզ է՝ ինչ է անում իշխանությունը․ կարողանում է, անում է, իսկ ի՞նչ է կարողանում ընդդիմությունը՝ չեմ ուզում տարանջատել խորհրդարանական ընդդիմությանը։ Ես ընդդիմություն եմ 2018-ից, իմ կուսակցությունը, որ ընդդիմություն էր, ուրիշ ընդդիմություն այս երկրում չկար։ Բոլորը մտածում են, որ ընդդիմությունը չորացել է, բայց մեկ է՝ ծիլ է տալու, և դա մենք պետք է պահենք, քանի որ այդ ծիլն է ծաղկելու։ Պետք է դիմադրել։ 100 օր խորհրդարանական ընդդիմությանը չեմ դիպչելու, անցել է առաջին 30-ը, ևս 70 օր թող սպասեն։ Դիպչելն էլ սրտացավության խնդիր է․ ոչ թե ոմանց նման ուզում եմ ավելի խելոք երևալ կամ փիառ անել։ Այս ընդդիմությանը պետք է օգնել, բայց կարելի է օգնել նրան, ով ուզում է՝ իրեն օգնես»։

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել