Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության վարչության պետերին շաբաթական 300 լիտր դիզվառելիք են տվել՝ տուն գնալ-գալու համար. Աղաջանյանի բացահայտումը

Հունիս 01,2018 12:15

Նախկին իշխանությունների հետ կապված մշտապես դժգոհություններ էին հնչում, որ ուռճացված ծախսեր են անում, իրենց շռայլություններ են թույլ տալիս, ամեն պաշտոնյա ունի տասնյակ օգնականներ, խորհրդականներ:

Այսօր ԱԺ-ում կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հարցին՝ հիմա մենք կտեսնե՞նք տարբերություն, կլինե՞ն ծախսերի զգալի նվազեցումներ: Նա պատասխանեց. «Մեր նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ աշխատակազմն, իրոք, ուռճացված է եղել այս տարիների ընթացքում: Եղել են բազմաթիվ անտրամաբանական եւ ոչ արդարացված ծախսեր: Խոսքը գնում է ծառայողական ավտոմեքենաների քանակի, դիզվառելիքի համար պահանջվող կտրոնների մասին, որոնք անտրամաբանական են, իրոք: Շուտով դուք կտեղեկանաք այդ մասին: Այն, որ մեր կառավարությունը գործելու է անհամեմատ ավելի էֆեկտիվ, դա միանշանակ է: Շուտով դուք կտեղեկանաք բոլոր ոչ մարդկային ուժի կրճատման, այլ ավտոմեքենաների, դիզվառելիքի համար տրամադրվող կտրոնների կրճատման մասին առնվազն»:

Նա ասաց, որ դիզվառելիքի կտրոնները շատ մեծ ծախս են եղել պետբյուջեի վրա, այնքան մեծ ծախս, որ ինքն ու իրենց թիմը չէին կարող ենթադրել. «Այստեղ շատ մեծ խնայողությունների տեղ կա: Բաժնի ղեկավարների եւ վարչությունների ղեկավարների տրամադրվող շաբաթական դիզվառելիքի քանակը 300 լիտր է, սա բոլոր հաշվարկներով չափազանց ուռճացված թիվ է՝ հաշվի առնելով, որ վարչության աշխատակիցները հիմնականում տնից գալիս են աշխատավայր, այսինքն, ճանապարհածախսը հիմնականում տուն եւ հետդարձի համար է: Սա որեւէ կերպ չի կարող լինել արդարացված»:

Աղաջանյանն ասաց, որ կոնկրետ աշխատակազմի ենթակայության տակ մոտ 110 մեքենա կա. «Նախնական մեր հաշվարկներով այդ թիվը մոտ 30 տոկոսով կրճատման ենթակա է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930