Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արժեքների ճոճանակը

Սեպտեմբեր 23,1995 13:29

Բելառուսի Հանրապետությունում եւս դասագրքերի մեժում-արգելման բուռն հակամարտություններ են ծավալել. կիզակետում մայրենի լեզվի եւ գրականության, պատմության հիմնային դասագրքերն են։ Բայց եթե Հայաստանում կրթական բարեփոխումների անիվը նոր-նոր է սկսում պտույտները, հեղափոխական դասագրքերը, «անիծյալ» անցյալին հակառակ, ստեղծվեցին ու տպագրվեցին, բաժանորդագրման ենթարկվեցին բոլորովին վերջերս փափագով, ապա Բելառուսում նման դասագրքեր հրատարակվեցին 1991-ին՝ անկախությունից անմիջապես հետո։ Այդ դասագրքերի հայրերը ոչ թե լուսնախարարությունից էին, այլ գրողների եւ մտավորականների ակադեմիական շրջանակներից, վերջիններս այն ժամանակ վայելում էին նախկին վարչակազմի աջակցությունը։ Դրանք նպատակադիր էին՝ մերժելու ռուսական կողմնորոշումը՝ սկսած Կիեւյան Ռուսիայից ու վերջացրած Երկրորդ համաշխարհային պատերազմով։

Սակայն քաղաքական թատերաբեմում ռուսամերժ արմատականությունը պարտություն կրեց, նոր նախագահը՝ Ալ. Լուկաշենկոն, այլ արժեքների կրողն է, ուստի անձնական հեղինակությամբ ուսումնական նոր տարվա նախաշեմին արգելք դրեց այդ դասագրքերի վրա՝ իբրեւ քաղաքականացված եւ աչառու ազգայնական։ Կառավարության կողմից կազմված հատուկ հանձնաժողովը վավերացնողն էր այս որոշմանը։ Մտավորականների շրջանակը, վիրավորված այսքանից, մամուլով եւ հրապարակներից հակարշավ սկսեց։

Ազգային արժեքների որոնումները ողջ հետխորհրդային տարածքում զարգանում են նույն ուղղությամբ, տարբերությունը լոկ արագություններն են եւ հեղինակները։ Բայց այս դեպքում եւս Հայաստանն ապացուցում է իր հավասարակշիռ պահպանողականությունն ու ավանդապաշտությունը։ Հայ մտավորականները կառավարության դեմ պայքարում են ճիշտ հակառակ դիրքերից, փորձված դասագրքերը նախընտրելով անփորձ, հեղափոխական նորարարությունից։

Ն. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930