Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի» գլխավոր խմբագիր պրն Ա. Աբրահամյանին

Դեկտեմբեր 07,1995 16:32
agasi arshakyan

Հարգելի պրն Աբրահամյան

Կապված ձեր թերթի վերջին շրջանի մի քանի հրապարակումների, ինչպես նաեւ մամուլի այլ միջոցներով ու քաղաքական շրջանակներում դրանց վերաբերյալ տեղ գտած արձագանքների հետ, ստիպված եմ հրապարակելու ակնկալիքով դիմել ձեզ սույն պարզաբանումներով.

Ս/թ նոյեմբերի 2-ին ինձանից հարցազրույց վերցրեց «Սնարքի» թղթակիցը։ Այն ընդգրկուն ծավալ ուներ եւ վերաբերում էր քաղբանտարկյալների, ընտրություններում իշխանությունների կատարած անօրինականությունների, ինչպես նաեւ նրանց հետ համագործակցելու  հնարավորության հարցերին։

Հաջորդ օրը ձեր թերթում լույս տեսավ «Սնարքի» քառատող հաղորդագրությունը, ըստ որի ես իբր հայտարարել եմ, որ «ԳիԱրՔՄի»-ն պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել իշխանությունների հետ…»։ Այդ հաղորդագրությունը աղավաղում էր հարցազրույցի ողջ նյութը, որին չարձագանքեցի համաձայնվելով ընկերներիս հետ՝ ամեն բանի չէ, որ պետք է արձագանքել։

Մի քանի օր անց հարցազրույց վերցնելու խնդրանքով դիմեց ձեր թերթի թղթակիցը։ Ներքուստ ուրախ էի, քանի որ նա ինձ հյուրընկալել էր ոչ միայն նույն հարցերով, այլեւ առիթն եկել էր ձեր թերթի միջոցով պարզաբանելու նշված թյուրիմացությունը։ Չնայած դա մեր առաջին հանդիպումն էր, սակայն Նարինե Դիլբարյանի օբյեկտիվությանը կասկածելու որեւէ առիթ չունեի։ Ընդհակառակը, նրան ես վերաբերվեցի պահեստային վստահությամբ, քանի որ մինչեւ այդ Դիլբարյանի վարած հարցազրույցներն իմ գործընկեր Արմեն Հովհաննիսյանի եւ Սուրեն Զոլյանի հետ առանձնակի խմբագրության չէին ենթարկվել։ Բացի այդ, հարցազրույցի տեքստն ինձ համար կարդալուց հետո, մեկ անգամ էլ հիշեցրել էի փոփոխությունների անթույլատրելիության մասին։ Ներեցեք, բայց հիմա համոզված եմ, որ խմբագրությունը ձեր միջամտության արդյունքն է։

Այժմ այն էական խեղաթյուրումների մասին, որոնք ինձ առանձնակի վրդովմունք պատճառելուց բացի, իմ գործուղման մեջ գտնվելու պարագայում ԳիԱրՔՄի-ի իմ ընկերները Խորհրդի նիստով հայտարարություն ընդունելու պատճառ էին դարձել (վերջինս, ի դեպ, նույնպես աղավաղված ներկայացվեց), իսկ քաղաքական որոշ շրջանակներ շտապեցին ԳիԱրՔՄի-ում ինձ «այլախոհ» հայտարարել։

1.Իշխանությունների հետ համագործակցելու մասին.

–այս թեմայով իմ նկատառումները շարադրելուց առաջ ես ասել էի, որ իշխանությունները պետք է կտրուկ փոխեն կադրային արատավոր քաղաքականությունը, սեփական մեղքերը գոնե մասնակի հրապարակավ ընդունելուց բացի, ի տես հասարակության ավելի խիստ պետք է պատժեն «սեփական շանորդիներին»։ Բացի այդ, ես հանգամանորեն ներկայացրել էի Իսպանիայի փորձը ընդօրինակելու կարեւորության մասին, այն մասին, թե ինչպես այդ երկիրը իշխող սոցիալիստական կուսակցությունը հանուն Իսպանիայի ժողովրդի եւ Իսպանիա պետության ապագայի, միավորվել է առաջատար ընդդիմադիր երկու կուսակցությունների հետ եւ առաջին քայլերից մեկը, որ կատարել է հանրության վստահությունը շահելու համար, եղել է իր կուսակից ՆԳ նախկին նախարարի կողմից ՆԳ համակարգում ստեղծված այսպես կոչված տեռորիզմի դեմ պայքարի ապօրինի կառույցի բացահայտումը (այդ կառույցը շատ հաճախ սպանում էր նրանց, ում պետք չէր սպանել, առեւանգում էր նրանց, ում պետք չէր առեւանգել), եւ հիմա նրան դատում է։

Համագործակցության մասին իմ խոսքը ահա թե ինչ պայման էր առաջադրում եւ ինչին էր վերաբերում։ Նման պայմանների կատարման դեպքում, երբ իշխանությունը քայլեր կանի ցույց տալու համար, որ իրոք իշխանություն է, համագործակցության հնարավորությունները չեն մերժվի ոչ ոքի կողմից, այդ թվում՝ իմ ընկերների։

2.Անկոռեկտ ձեւափոխման է ենթարկվել Ա.Մանուչարյանի վերաբերյալ դարձվածքը։ Իմ «տվյալ դեպքում մեզ շատ է օգնում նրա քաղաքական իրազեկությունը» միտքը փոխարինվել է «տվյալ դեպքում մենք օգտագործում ենք նրա քաղաքական իրազեկությունը»–ով։ Ակնհայտ է, որ դրանք տարբեր բաներ են։

3.Աղավաղված է նաեւ Պարույր Հայրիկյանին վերաբերող դրվագը։ Այս առումով ես գնահատում եմ Հայրիկ– յանի հավասարակշռությունը, որ չշտապեց որեւէ պատասխան հրապարակել կամ հայտարարություն անել։

Ոչ էական մյուս ձեւակերպումներին չեմ անդրադառնում, միայն ասեմ, որ լրագրողական հնարքները սազական չեն մտավորականի կոչում կրող անձանց։ Ձեր թերթը իշխանությունների թերթերից դրական առումով

տարբերվելու լուրջ միտումներ ունի։ Ես դա նշել, նշում եմ եւ չէի ցանկանա, որ այն ներքաշվեր            իշխանություն-ընդդիմություն, ընդդիմություն-ընդդիմություն սարքովի վեճերի մեջ կամ նրանց միջեւ խարդավանքներ նյութողի հավակնություններ ստանձներ։ Եվ քանի որ առիթը եկել է, նաեւ նշեմ. մի թույլ տվեք, որ ձեր թերթն օգտագործվի հետախուզական կամ որեւէ պետական պաշտոնյայի կոնկրետ հաշվարկային հայտարարության համար որպես ցատկահարթակ ՚՛ դարձնելու միջոց, այնպես, ինչպես Եղավ Վահան Ավագյանին ներում շնորհելու մասին լուրը պատվերով հրատարակելիս…

Միաժամանակ իմ պատրաստակամությունն եմ հայտնում ցանկացած հարց ավելի անմիջականորեն քննարկել ձեր «Դեմ առ դեմ»-ում:

Մնանք բարի կամեցողներ։

ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ՝ Աղասի ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031