Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԼՌՈՒԹՅԱ՞Ն ՀԱՄԱՐ

Սեպտեմբեր 09,1998 00:00
lurer

Մինչ այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ լրատվամիջոցների ղեկավարների հանդիպումների մասին որեւէ արտահոսք չէր եղել։ Նախագահի մամուլի խոսնակ Կասյա Աբգարյանը երեկ խախտեց ավանդույթը. «Ինչպես գիտեք, խոլերայի համաճարակի հետ կապված, նախագահը մասնավոր բրիֆինգի հրավիրեց ձեզ բոլորիդ, որտեղ պարզաբանվեց համաճարակի հետ կապված իրողությունը եւ մեր կողմից խնդրվեցավ, որ ոչ մի ձեւով պանիկա եւ էսպես ավելորդ սենսացիոնալ պատմություններ չստեղծել»։ Տիկին Կասյան նախագահի անունից շնորհակալություն հայտնեց մամուլին «համագործակցության օրինակելի դեպքի» համար. «զուսպ գտնվեցան, որպեսզի ավելորդ-պակաս ինֆորմացիա դուրս չգնա»։

Ի դեպ, նախագահի խոսնակն առաջին բարձրաստիճան պաշտոնյան էր, որ խոլերայի համաճարակի մասին խոսեց՝ առանց դա տեղայնացնելու կամ մասնավորեցնելու։

Կարդացեք նաեւ էջ 2:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Բացի Քիմռեակտիվների գործարանի տնօրեն Վոլոդյա Բադալյանից, Կարեն Դեմիրճյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության՝ խորհրդարանում ներկայացված անդամներից է նաեւ «Կանազի» տնօրեն Ռոբերտ Ենգոյանը։ Նրանք իրենց կուսակցական պատկանելության մասին հայտարարություն կանեն առաջիկա նստաշրջանում։ Ասենք նաեւ, որ նույնիսկ չի բացառվում պատգամավորական խմբակցության ստեղծումը։

ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒ. ԶԱՐԹՈՆՔ

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում արձանագրված մահվան դեպքերի համար գյուղացիները մեղադրում են բժիշկներին, որոնք մեկ շաբաթ ուշացումով էին ախտորոշել հիվանդությունը՝ փորձելով թաքցնել իրողությունը։ Մինչդեռ սեպտեմբերի 5-ից Զարթոնքում իրականացվող կարանտինի պայմանները խախտելով, որոշ գյուղացիներ փորձում են զարտուղի ճանապարհներով դուրս գալ իրենց բնակավայրերից՝ դրանով իսկ սպառնալով Գրիբոյեդով եւ Տարոնիկ գյուղերի բնակիչների առողջությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930