Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺՄ-ն կարող է հաղթել նաեւ… առանց հայրանունների

Հոկտեմբեր 17,1998 00:00
datairavakan

Կենտրոնի ժողդատարանում երեկ լսվեց ԱԺՄ վարչության անդամ Վահրամ Մկրտչյանի հայցը՝ թիվ 45 ընտրատարածքում իրեն ԱԺ պատգամավորության թեկնածու գրանցելու պահանջով։ ԵՊՀ ավագ գիտաշխատող Վ. Մկրտչյանին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի գրանցել, քանի որ հիսունից ավել ընտրողների տվյալները լրացվել են նոր անձնագրերով, որտեղ էլ բացակայում են քաղաքացիների հայրանունները։ Բացի հայցվորից, դատական նիստին (նախագահությամբ՝ Ե. Դանիելյանի) մասնակցում էր 45 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Ատոմ Սիմոնյանը, իսկ պատասխանող կողմ էր ճանաչվել ԿԸՀ ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանը։

Փաստորեն, հոկտեմբերի 9-ին ներկայացվել է գանգատ հնարավոր պատգամավորության թեկնածուի կողմից, ինչին չի բավարարել հհշական մեծամասնություն ունեցող հանձնաժողովը։ Հետեւաբար, Վ. Մկրտչյանի կարծիքով դա «ՀՀՇ- ԱԺՄ հակամարտության արդյունք էր»։ Ավելի խոսուն կարող էր լինել Ա. Սիմոնյանի «վկայությունը», երբ ասաց, որ մյուս թեկնածուների (նշենք, 4-ն են եղել- Ռ. Մ.) «հայրանուններն էլ չկային, բացակայում էին», ինչի մասին խոսք չի եղել։ Ավելին, հաջորդել է նրանց «հարթ գրանցումը»։ ԿԸՀ ներկայացուցիչը, որն իր իրավաբան լինելու մասին դատարանին հիշեցրեց 11 անգամ (հաշվեցինք- Ռ. Մ.) պնդեց, որ վերոնշյալ տարածքի ընտրությունների անցկացման հետ կապված եղել են լուրջ պրոբլեմներ (այս տարածքի համար ավելի պերճախոս կարող է լինել անվանումը. «Խոսրով Հարությունյանի թյուրիմացության անվան տեղամասը»- Ռ. Մ.), իրոք «ԱԺ ընտրությունների մասին» օրենքը հիվանդ է, իսկ հիվանդին պետք է բուժել»։

Ավելին, նկատեց նա «որոշ մարդիկ դերձակի իրավունքով են ԱԺ-ն կարել»։ Նա, մասնավորապես, ընդունեց նաեւ հայցվոր կողմի դիտողությունը պաշտոնաթերթիկի նոր ձեւ սահմանելու մասին, քանի որ 1995 թ. պաշտոնաթերթիկի ձեւը չի կարող 1980 թ. ծնվածի համար ճիշտ լինել… Հանուն Հայաստանի Հանրապետության՝ դատարանը վճռեց, որ հայցը ենթակա է բավարարման եւ որ հայրանունների բացակայությունն էլ չի կարող համարվել էական։ Բա՞…

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031