Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

…Երկրի մի կերպ հավաքած շրջանակը չփլելու համար

Հունվար 30,1999 00:00
zayn

Վերջին շրջանում հանրապետության ներքին քաղաքական կյանքի ձեւախեղումները խոր տագնապ են հարուցում։ Առկա է փոխադարձ անվստահության, թշնամանքի, ատելության մթնոլորտ, որ միտում ունի սեպ խրել հայ ժողովրդի տարբեր հատվածների միջեւ։ Վտանգվում են այն արժեքները, որոնց շուրջ համախմբվել է ժողովուրդը իր ազգային-ազատագրական պայքարի բոլոր այս տարիներին։ Այս մթնոլորտում քաղաքական անհեռատեսության նորագույն դրսեւորում է հաշվեհարդարը ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից մեկի նկատմամբ։

Մեղադրանքի մեջ, մեզ համար որպես մտավորականների, մի բան զգալի դարձավ. առավել կարեւորվում էր ոչ թե «հանցագործությունը», այլ անձը։ Դա ամենացավալին է հայ իրականության եւ հայ հոգեբանության պատմականություն ունեցող դրսեւորման մեջ։ Քաղաքականությունը բարդ ասպարեզ է եւ շատ հեռատես ու շրջահայաց պիտի լինել երկրի մի կերպ հավաքած շրջանակը չփլելու համար։ Քաղաքական դաշտում ուժեղների պատեհապաշտությունը չի համեմատվում սովորական քաղքենու պատեհապաշտության հետ։ Քաղաքական ասպարեզում մանր պատեհապաշտությունը ավերիչ ուժ ունի, որը կարող է քարուքանդ անել դարերով փայփայած ազգային մեծ կառույցը, փշրանքները որի նորեն ցրվելու-գնալու են դեպի անցյալ եւ ապագա։ Մեր այսահար ճակատագրի փորձը դեռեւս չի ձեւավորում մեծալուրջ մտածողություն։ Կոչ ենք անում վերջ տալ քաղաքական այս տեղապտույտին, որը հղի է ծանր հետեւանքներով։ Դա կլինի բարի կամքի եւ քաղաքական արիության դրսեւորում։

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ, ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ,

ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ,

ԷԴՈՒԱՐԴ ԽԱՐԱԶՅԱՆ, ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ՍԵՎՈՅԱՆ

Քանդակագործ Արտաշես Հովսեփյանի հետ հարցազրույցը՝ հաջորդ համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031