Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԻՆԱՑ ԵԶԴԻ

Փետրվար 02,1999 00:00
lurer

Ըստ եզդիական մտավորականության ներկայացուցիչների եւ մի քանի համայնքների ներկայացուցիչների՝ «Օրինաց երկիր» կուսակցությունն ակտիվ քարոզարշավ է կազմակերպել եզդիների շրջանում։ Նրանց բաժանվել է քարոզչական թերթիկներ, որոնցում կոչ է արվում անդամագրվել կուսակցությանը։

ՀԱՅԻ ԲԱԽՏ

Սերգեյ Բադալյանի վերջերս արած հայտարարությունը, թե Նոյեմբերյանում, մասնավորապես՝ Կոթիում, լարված են Վանո Սիրադեղյանի դեմ, իրականությանն այնքան էլ չի համապատասխանում։ «Առավոտի» թղթակիցը ուրբաթ եւ շաբաթ օրերն անց է կացրել Նոյեմբերյանում. նոյեմբերյանցիները՝ անկախ ամեն ինչից, պատրաստ են մինչեւ «վերջ» լինել իրենց հայրենակցի կողքին։ «Մեր շրջանի համար, ամբողջ հանրապետության համար էդքան բան ա արել, որ հիմա էս օրը գցե՜ն»,- վիրավորված են իրենց համերկրացու «բախտից» նոյեմբերյանցիները։

ՏԵՂ ՏՎԵՔ «ՓԱՐՈՍՈՒՄ»

«Ի՞նչ կարծիք ունեք Վազգեն Սարգսյանի ելույթի մասին»՝ այս հարցին ի պատասխան ՀԿԿ խմբակցության անդամ Խորեն Սարգսյանը հրաժարվեց որեւէ բան ասել, որովհետեւ այն ոչ դիտել էր, եւ ոչ էլ լսել։ Իսկ թե ինչո՞ւ, որովհետեւ էլեկտրաէներգիայի վարձը չմուծելու պատճառով անջատել են Թռչունիչի տան լույսը։

ԱՅ, ՔԵԶ ՕՐԵՆՔ

«Երկրապահ» պատգամավորական խմբի փոխնախագահ Արամազդ Զաքարյանը մտադիր է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ՝ ներկայացնելով ՀՀ օրենքի նախագիծ՝ «Բարձրաստիճան պաշտոնյաների՝ ՀՀ-ից այլ երկրներ մշտական բնակության մեկնելու մասին»։ Այն, ըստ երեւույթին, շրջանառության մեջ կդրվի փետրվարի 2-ից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728